Աղքատ հարազատները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Աղքատ հարազատները
Աղքատ հարազատները.jpg
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Flag of France.svg Ֆրանսիա
Ժանրդրամա և կինոկատակերգություն
Թվական2005
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Լունգին[1]
ՊրոդյուսերՊավել Լունգին
Սցենարի հեղինակԳենադի Օստրովսկի
ԴերակատարներԿոնստանտին Խաբենսկի, Esther Gorintin?, Գրեգուար Լեպրենս-Ռենգե, Miglen Mirtchev? և Սերգեյ Գարմաշ
ՕպերատորMikhail Krichman?
Տևողություն103 րոպե

Աղքատ հարազատները, Պավել Լունգինի 2005 թվականին նկարահանված ռուս-ֆրանսիական կինոկատակերգությունը։

2005 թվականի Կինոտավր փառատոնում ֆիլմն ստացել է գլխավոր մրցանակը[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկատեր Էդիկ Լետովը արտերկրացիներ է բերում նախկին ԽՍՀՄ-ի տարածքում գտնվող փոքր գավառական քաղաքներ։ Օտարերկրացիները ծագումով ԽՍՀՄ-ից են և փնտրում են իրենց բարեկամներին ու հարազատներին։ Իհարկե, նա որպես նրանց բարեկամներ է ներկայացնում բոլորովին պատահական մարդկանց, իսկ երբեմն նրանք լինում էին բոլորովին այլ բնակավայրերից։

Այս անգամ խումբը գալիս է Գոլոտվին անունով փոքր քաղաքը, որը քաղաքի ղեկավարությունն այցելության ժամանակ որոշակի գումարով համաձայնում է անվանափոխել` կոչելով Գոլուտվին։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնստանտին Խաբենսկի - Էդիկ Լետով
  • Նատալյա Կոլյականովա - Ռեգինա
  • Լեոնիդ Կանևսկի - Բարուխ
  • Էսթեր Գուեստեն - Էսթեր
  • Օտտո Տաուսիգ - Սեմուիլ
  • Գրեգուար Լեպրենս Ռինգե - Մարկ Իվ
  • Միգլեն Միրչև - Էնդրյու
  • Սերգեյ Գարմաշ - Յաշա
  • Մարինա Գոլուբ - Բելլա
  • Դանիիլ Սպիվակովսկի - Գրիշա Ցաուսակի
  • Ալեքսանդր Իլյին - քաղաքապետ
  • Պյոտր Սոլդատով - Գրիցինի պապը
  • Ելենա Գալիբինա - Ալյոնայի մայրը
  • Եվգենիա Դմիտրիեվա - Օլգա
  • Կոնստանտին Վորոբյով - Միշա
  • Միխայիլ Պարիգիլ - Միրասլավ
  • Մարիաննա Շուլց - Նինա
  • Վլադիմիր Սալնիկով - Կովշիկով
  • Ֆիլիպ Իվանչենկո - Սաշա
  • Իգոր Ժուկով - Վիտալիկ
  • Եկատերինա Կիբովսկայա - Ալյոնա
  • Եկատերինա Բալմովա - ջրահարս

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Գենադի Օստրովսկի
  • Բեմադրող ռեժիսոր` Պավել Լունգին
  • Բեմադրող օպերատոր` Միխայիլ Կրիչման
  • Բեմադրող նկարիչ` Սերգեյ Բրժեստովսկի
  • Կոմպոզիտորներ` Միշել Արբատց, Ռոշ Ավե, Իվալ Միսենմաշեր
  • Սաունթրեք` «11-ից հետո»
  • Հագուստի ձևավորող` Աննա Բատուլի
  • Հնչյունային ռեժիսոր` Ալեն Կուրվելե
  • Պրոդյուսերներ` Քեթրին Դրյուսսար, Պավել Լունգին, Օլգա Վասիլևա

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Դափնեկիրներ և առաջադրվածներ Արդյունքներ
2005
«Կինոտավր»[2]
Հիմնական մրցույթի գլխավոր մրցանակ «Աղքատ հարազատներ» Հաղթանակ
Գրիգորի Գորինի անվան մրցանակ` «Լավագույն սցենարի համար» Գենադի Օստրովսկի Հաղթանակ
Հատուկ հիշատակում Էսթեր Գուեստեն Հաղթանակ
Տղամարդու լավագույն դեր Կոնստանտին Խաբենսկի Հաղթանակ
Կուբանի նահանգապետի մրցանակ «Աղքատ հարազատներ» Հաղթանակ
2005
«Սպիտակ փիղ»[3]
Երկրորդ պլանի լավագույն դերասան Սերգեյ Գարմաշ Հաղթանակ
2006
Կինոմրցանակ «Ոսկե խոյ»[4]
Լավագույն ռեժիսորական աշխատանք Պավել Լունգին Առաջադրում
Տղամարդու լավագույն դեր Կոնստանտին Խաբենսկի Առաջադրում
Ժողովրդական քվեարկության արդյունքներով տղամարդու լավագույն դեր Կոնստանտին Խաբենսկի Հաղթանակ
Լավագույն սցենար Գենադի Օստրովսկի Առաջադրում
2006
«Նիկա» կինոմրցանակ[5]
«Նիկա» կինոմրցանակ` երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար Սերգեյ Գարմաշ Առաջադրում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]