Աղջիկը կարի մեքենայի մոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղջիկը կարի մեքենայի մոտ
տեսակգեղանկար
նկարիչԷդվարդ Հոփեր[1]
տարիմոտ 1921[1]
բարձրություն48,3 սանտիմետր[1]
լայնություն46 սանտիմետր[1]
ստեղծման երկիր ԱՄՆ
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՏիսեն-Բորնեմեսի թանգարան[2]
հավաքածուՏիսեն-Բորնեմեսի թանգարան
կայք
Ծանոթագրություններ
 Girl at Sewing Machine Վիքիպահեստում

«Աղջիկը կարի մեքենայի մոտ» (անգլ.՝ Girl at Sewing Machine), ամերիկացի նկարիչ և փորագրող, ամերիկյան ժանրային նկարչության և կենցաղային ժանրի վարպետ Էդվարդ Հոփերի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1921 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են 46 × 48 սմ։

Այսօր «Աղջիկը կարի մեքենայի մոտ» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տիսեն-Բորնեմեսի թանգարանում (Մադրիդ, Իսպանիա

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղջիկը կարի մեքենայի մոտ» ստեղծագործությունում Էդվարդ Հոփերը վրձնել է երիտասարդ աղջկա։ Վերջինս նստել է պատուհանի դիմաց դրված կարի մեքենայի առջև։ Դրսում վառ արևային օր է։ Տեղանքը, ըստ էության Նյու Յորքում է․ դա է վկայում պատուհանից երևացող դեղին աղյուսը[3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կտավը Հոփերի առաջին, այսպես ասած «պատուհանային» նկարներից է։ Համարվում է, որ կար անող երիտասարդ աղջիկներին հաճախակի նկարելիս Հոփերը զգացել է միայնություն և օտարացածություն[4]։

Նկարը ոգեշնչել է, որ Մերի Լիդերը գրի համանուն պոեմ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.museothyssen.org/en/collection/artists/hopper-edward/girl-sewing-machine
  2. http://www.museothyssen.org/en/thyssen/ficha_obra/1059
  3. Bonnefoy, Yves. The lure and the truth of painting : selected essays on art. — Chicago: University of Chicago Press, 1995. — xxiv, 228 pages, 8 unnumbered pages of plates с. — ISBN 0226064441, 9780226064444
  4. Berman, Avis. Edward Hopper's New York. — San Francisco: Pomegranate, 2005. — 112 pages с. — ISBN 0764931547, 9780764931543
  5. Elder, Bruce (R. Bruce) Harmony + dissent : film and avant-garde art movements in the early twentieth century. — [Waterloo, Ont.]: Wilfrid Laurier University Press, 2008. — 1 online resource (xxxiii, 480 pages) с. — ISBN 9781554580866, 1554580862

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղջիկը կարի մեքենայի մոտ» հոդվածին։