Աղավնիճ կնճռոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աղավնիճ կնճռոտ
Աղավնիճ կնճռոտ
Աղավնիճ կնճռոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Աղավնիճազգիներ (Verbenaceae)
Ցեղ Աղավնիճ (Verbena)
Տեսակ Աղավնիճ կնճռոտ (V. rigida)
Միջազգային անվանում
Verbena rigida

Աղավնիճ կնճռոտ, աղավնիճազգիների ընտանիքին պատկանող բազմամյա սողացող բույս, սակայն մշակում են որպես միամյա։ Աղավնիճ կնճռոտի ընձյուղները ուղղաձիգ են՝ մինչև 30 սմ բարձրությամբ։ Հունիսից մինչև հոկտեմբեր ամիսները ծաղկում է։ Ծաղիկների գույնը կապտամանուշակագույն է, հովանոցանման ծաղիկներով։ Ծաղիկները թեթևակի բուրումնավետ են։ Աղավնիճների բազմաթիվ տեսակներից ամենահարմարն է ծաղկային ձևավորումների համար։ Առաջացել է Հարավային Ամերիկայում։ Տարածված է Պերուում և Բրազիլիայում[1]։

Աղավնիճ կնճռոտի սերմերը ցանում են մարտի սկզբներին` ջերմատանը։ Ծիլերը երևում են 14-20 օր հետո։ Երբ արդեն կազմավորվում են սերմնաբույսերի երկու իսկական տերևները, դրանք վերատնկում են ծաղկամաններում կամ տորֆահումուսային տարածքներում և պահում ջերմոցներում։ Մայիսի սկզբներին բույսերը տնկում են բաց գրունտում՝ մեկը մյուսից 30-40 սմ հեռավորության վրա։ Կարելի է բազմացնել նաև հուլիսին՝ մթերված ցողունային կտրոններով, որոնք արմատակալեցնում են ջերմատանը` ապակու տակ, 5-10° ջերմաստիճանի պայմաններում։ Աղավնիճ լավ է աճում բաց,արևոտ վայրերում։ Հողի նկատմամբ պահանջկոտ չէ, սակայն գերադասում է խոնավ, պարարտացրած հողերը։ Ջերմասեր է և շոգեդիմացկուն։ Բավականին լավ է դիմանում քաղաքների յուրահատուկ պայմաններին։ Խորհուրդ է տրվում լայնորեն օգտագործել ծաղկային բոլոր տիպի ձևավորումներում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լ.Վ.Հարությունյան - Քո շրջապատի ծաղիկները, Երևան, 1987, 232 էջ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]