Աղածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աղածաղիկ
Աղածաղիկ
Echinodorus floribundus
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ [[Ծածկասերմեր]]
Դաս [[Միաշաքիլավորներ]]
Կարգ [[Թելուկածաղկավորներ]]
Ընտանիք [[Թելուկազգիներ]]
Ցեղ Աղածաղիկ
Լատիներեն անվանում
Helanthium
Richard ex Engelmann in A. Gray, Manual. 460. 1848

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 38898
NCBI 13047
EOL 29215

IPNI30011701-2

Աղածաղիկ (լատ.՝ Helanthium, Echinodorus), թելուկազգիների ընտանիքի միայմա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 9, ՀՀ-ում՝ աղածաղիկ կուլպական (H. kulpianum), աղածաղիկ նոսրածաղիկ (H. rariflorum)։ Տարածված է Արարատյան գոգավորության նախալեռնային գոտում, Երևանի շրջակայքում։ Աճում է կարմիր և դեղին գիպսաբեր կավահողերում, առաջացնում «համադա» անվամբ ուրույն բուսականություն։

Ձևաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը թավոտ է, բարձրությունը՝ 10-40, երբեմն 60 սմ։ Սոկուլենտ է։ Տերևները մսալի են, մոխրականաչավուն, բութ կամ սրածայր ելունդներով։ Ծաղիկները դեղին են, երկսեռ, խոտանման ծաղկատրևներով։ Փոշանոթներն ունեն վառ դեղին, երբեմնէ սպիտակ բշտիկավոր ելունդ։ Ծաղկում է մայիսից սկսած։ Պտղատվության ժամանակ ծաղկապատյանի մոտ գտնվող տերևների վրա առաջանում են թևանման ծիրանագույն ընձյուղներ (մակաճներ)։ Պտուղը թևապտուղ է։ Կուլպական աղածաղիկը գրանված է ՀՀ Կարմիր գրքում։