Ահտո Լևի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահտո Լևի
Ահտո Լևի.jpg
Ծնվել էհունիսի 18, 1931(1931-06-18)
ԾննդավայրԿուռեսաառե, Էստոնիայի Հանրապետություն
Վախճանվել էհունվարի 20, 2006(2006-01-20) (74 տարեկան)
Վախճանի վայրՄոսկվա, Ռուսաստան
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
ՔաղաքացիությունFlag of Estonia.svg Էստոնիայի Հանրապետություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ

Ահտո Լևի ((էստ․՝ Ahto Levi), իսկական անունը՝ Լևի Լիպպու, էստ․՝ Levi Lippu, հունիսի 18, 1931(1931-06-18), Կուռեսաառե, Էստոնիայի Հանրապետություն - հունվարի 20, 2006(2006-01-20), Մոսկվա, Ռուսաստան), էստոնացի խորհրդային գրող։ Ստեղծագործել է ռուսերեն։ «Գորշ գայլի նոթեր» վեպի հեղինակն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևի Լիպպուն ծնվել է Սաարեմաա կղզում՝ Կուռեսաառե քաղաքում։ Սովորել է տարրական դպրոցում։ 1944 թվականին գերմանացիները նրան ստիպել են աշխատել օդանավակայանում։ Գերմանացիների նահանջի ժամանակ տարհանվել է Գերմանիա։ Պատերազմի ավարտից հետո ձերբակալվել է, տարվել ԽՍՀՄ ու տեղավորվել ճամբարում, որտեղից նա փախել է 1947 թվականին և վերադարձել հայրենիք։ Այնտեղ նորից ձերբակալվել է, տարվել Տոմսկի շրջան, որտեղից փախչելուց ու Էստոնիա վերադառնալուց հետո միացել է անտառային եղբայրներին։ Վերջիններիս միանալու հիմնական պատճառն այն էր, որ նա իմացել էր հոր՝ չեկիստների կողմից սպանվելու մասին։ Սակայն հետագայում նա իմացել է, որ իր հորը սպանել է անտառային եղբայրների հրամանատարներից մեկը։ Սպանելով այդ հրամանատարին ու նրա գործակիցներից մեկին՝ Լևի Լիպպը հանձնվել է իշխանություններին։ Ավելի ուշ նա բանտարկվել է Կալուգայի և Կիրովոգրադի բանտերում։ Բանտարկոթւյան վերջին տարիներն անցկացրել է Սոլիկամսկի շրջանի Միսյա գյուղի ճամբարում։

Բանտից ազատվելուց հետո ապրել է Մոլդավիայում, 1965-1967 թվականներին երկրաբանական արշավախմբի հետ աշխատել է Կարպատներում, այնուհետև մինչև 1968 թվականը ձկնորսությամբ է զբաղվել Սախալինում[1]։

1968 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրական վեպը՝ «Գորշ գայլի նոթեր», որ գրել էր բանտարկության տարիներին։ Այդ վեպի հիման վրա 1972 թվականին կինոռեժիսոր Վլադիմիր Բասովը նկարահանել է «Վերադարձ կյանք» ֆիլմը։

Նրա ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք լեզուներով։

Կյանքի վերջին տարիներն անցկացրել է Մոսկվայում ու Տարտուում։ Մահացել է 2006 թվականի հունվարի 20-ին Մոսկվայում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Փախչել սեփական ստվերից (ռուս.՝ Бежать от тени своей)
  • Գորշ Գայլի նոթերը (ռուս.՝ Записки Серого Волка)
  • Մոր (ռուս.՝ Мор (роман о воровской жизни, резне и Воровском законе))
  • Ճանապարհի կեսին (ռուս.՝ Посредине пути)
  • Այնքան ծիծաղելի Թագավորը (ռուս.՝ Такой смешной Король!)
    • Վիպակ առաջին։ Թագավոր (ռուս.՝ Повесть первая։ Король)
    • Վիպակ երկրորդ։ Շրջափակում (ռուս.՝ Повесть вторая։ Оккупация)
    • Վիպակ երրորդ։ Թակարդ (ռուս.՝ Повесть третья։ Капкан)

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վերադարձ կյանքի (ֆիլմ, 1972)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kes on kes? Kes on kus? Kaugete maade eestlased. Lühielulood. Vello Lään. Olion 2011.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]