Ահմեդ Թաներ Քըշլալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեդ Թաներ Քըշլալ
 
Կուսակցություն՝ Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Kabataş Boys High School?, Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ և Անկարայի համալսարան
Մասնագիտություն՝ ակադեմիկոս, սյունակագիր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 10, 1939(1939-07-10)
Ծննդավայր Զելա, Թոքաթի մարզ, Թուրքիա
Վախճանի օր հոկտեմբերի 21, 1999(1999-10-21) (60 տարեկան)
Վախճանի վայր Անկարա, Թուրքիա
Թաղված Karşıyaka Cemetery
Քաղաքացիություն  Թուրքիա
 
Կայք՝ ahmettanerkislali.com

Ահմեդ Թաներ Քըշլալ (հուլիսի 10, 1939(1939-07-10), Զելա, Թոքաթի մարզ, Թուրքիա - հոկտեմբերի 21, 1999(1999-10-21), Անկարա, Թուրքիա) թուրք պրոֆեսոր, քաղաքական գործիչ և մեկնաբան[1], որը սպանվել է։ 1977 թվականին ծառայել է Թուրքիայի խորհրդարանում, 1978 թվականին և 1979 թվականին եղել է մշակույթի նախարար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական և միջնակարգ կրթությունն ավարտել է Քիլիսում, իսկ 1957 թվականին ավարտել Ստամբուլի «Կաբաթաշ Էրքեք Լիսեսի» միջնակարգ դպրոցը։

1963 թվականին ստացել է Անկարայի համալսարանի Քաղաքական գիտությունների դպրոցի դիպլոմ։ Ուսումնառության տարիներին աշխատել է նաև Անկարայում լույս տեսնող «Yeni Gün» թերթում։ Նա իր դոկտորի աստիճանը ստացել է Փարիզի համալսարանի սահմանադրական իրավունքի և քաղաքագիտության ամբիոնում «Çağdaş Türkiye'de Siyasal Güçler» ( Քաղաքական ուժերը ժամանակակից Թուրքիայում ) թեմայով։ Որպես դասախոս իր ակադեմիական կյանքը սկսել է Անկարայի Հաջեթեփեի համալսարանում։ Այնուհետև տեղափոխվել է Անկարայի համալսարանի Քաղաքական գիտությունների դպրոց և դարձել դոցենտ։

Քաղաքական առումով Քըշլալը եղել է քեմալական, ընդունում էր դեմոկրատական սոցիալիզմի և սոցիալ-դեմոկրատիայի տեսակետները[2][3][4]։ 1977 թվականին ընտրվել է Թուրքիայի խորհրդարանի՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր՝ Իզմիրի պատգամավոր։ 1978-1979 թվականներին վարչապետ Բյուլենթ Էջևիթի կողմից նշանակվել է մշակույթի նախարարության պաշտոնում։ Իր պաշտոնավարման ընթացքում վերսկսել է պետական մամուլի կողմից դասական գործեր տպագրելու ջանքերը՝ մատչելի գներով հասանելի դարձնելով լայն զանգվածներին։

1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո Ահմեդ Թաներ Քըշլալը վերադարձել է ակադեմիա և 1988 թվականին դարձել լրիվ պրոֆեսոր։ Թոշակի անցնելուց հետո նա շարունակել է քաղաքական գիտությունների դասախոսություններ կարդալ Անկարայի համալսարանի հաղորդակցության բաժնում։

Սպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ահմեթ Թաներ Քըշլալիի գերեզմանը Քարշըյակա գերեզմանատանը։

1999 թվականի հոկտեմբերի 21-ին, տեղական ժամանակով ժամը 9:40-ին, Քըշլալին լքել է իր տունը և ուղևորվել դեպի իր մեքենան։ Երբ նստել է մեքենան, նկատել է մի փաթեթ, որը դրված է եղել ապակու մաքրիչի վրա։ Նա ձախ ձեռքով բարձրացրել է այն, և այդ պահին պայթյուն է տեղի ունեցել, ինչը ձախ ձեռքը պոկեց արմունկից։ Նրա կինը՝ Նիլյուֆեր Քիշլալին, անմիջապես դիմել է շտապօգնություն և նրան արագ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ, Քըշլալը մահացել է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ahmet Taner Kislali». Committee to Protect Journalists. 1999 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  2. Kışlalı, Ahmet Taner (1992 թ․ հունիսի 7). «Ahmet Taner Kışlalı – Demokratik Sol mu? Sosyal Demokrasi mi?». Ahmet Taner Kışlalı (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
  3. Kışlalı, Ahmet Taner (1999 թ․ դեկտեմբերի 18). «Ahmet Taner Kışlalı – 'Tarihsel Sentez'e Doğru!». Ahmet Taner Kışlalı (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
  4. Kışlalı, Ahmet Taner (1999 թ․ դեկտեմբերի 30). «Ahmet Taner Kışlalı – İdeolojisi ve Kemalizm...». Ahmet Taner Kışlalı (թուրքերեն). Վերցված է 2023 թ․ օգոստոսի 12-ին.
  5. «Yine o meçhul fail». Hürriyet (Turkish). 1999 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]