Ահմեդ Արիֆ գրականության թանգարան-գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահմեդ Արիֆ գրականության թանգարան-գրադարան
Տեսակթանգարան և գրադարան
Երկիր Թուրքիա
ՏեղագրությունԴիարբեքիր
Պատկանում էԹուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարություն
Հիմնադրվել է2011
Քարտեզ
Քարտեզ

Ահմեդ Արիֆ գրականության թանգարան-գրադարան (թուրքերեն՝ Ahmet Arif Edebiyat Müze Kütüphanesi), գրական թանգարան և արխիվ` նվիրված թուրքական գրականությանը։ Այն կրում է բանաստեղծ Ահմեդ Արիֆի անունը (1927-1991)[1][2]։ Տեղակայված է Դիարբեքիրում, Թուրքիայում, հիմնվել է Մշակույթի և տուրիզմի նախարարության կողմից և բացվել է 2011 թվականի հունիսի 1-ին[1][2][3]։ Թանգարանը տեղակայված է տիպիկ դիարբեքիրյան ճարտարապետություն ունեցող պատմական շենքում, որն ավելի քան 120 տարեկան է[1][2][4]։ Այն գտնվում է Ջամիի Քեբիրի հարևանությամբ գտնվող Սուր թաղամասում։ Վեց սենյականոց ստոայով շենքը նախագծված է քառակուսի ձևով և շրջապատված է լայն բակով[4]։ Այն ունի 360 քմ տարածք` ներառյալ բակը[3]։ Համարվում է, որ շենքը եղել է Ահմեդ Արիֆի տունը[1]։ Շենքի վերանորոգումը թանգարան դարձնելու համար արժեցել է 93.000 թուրքական լիրա, 75.000 լիրա ծախսվել է ձևավորման ու կահավորման համար[3]։

Թանգարանը նվիրված է Ահմեդ Արիֆի կյանքին ու աշխատանքներին, որոշ անձական իրեր ցուցադրված են[1]։ Ցուցադրված են նաև Հարավարևելյան Անատոլիայի հայտնի հեղինակների լուսանկարներ[1][4]։ Թանգարանը պարունակում է ավելի քան 2000 գիրք և 60 պարբերականներ, որոնց մեջ կան գրականության ու պատմության վերաբերյալ գրքեր[1][2][3][4]։ Թանգարանում կազմակերպվում են քննարկումներ տարբեր հեղինակների վերաբերյալ, բանաստեղծական ներկայացումներ և գրելու վարպետության դասեր[3][4]։ Տարվա ինը ամիսների ընթացքում այցելուները հնարավորություն ունեն գիրք ընթերցել հսկա ընկուզենու տակ, որը գտնվում է շենքի կենտրոնական մասում[2]։

Դիարբեքիրի թանգարան-գրադարանը երկրի այլ վայրերում հիմնված նմանատիպ հաստատությունների մաս է, որոնք կրում են տվյալ տարածաշրջանի որևէ հայտնի գրողի անունը[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 «Ahmed Arif Edebiyat Müze Kütüphanesi» (Turkish). Diyarbakır Valiliği. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Ahmed Arif Edebiyat Müze Kütüphanesi Eski Kaynakları Bir Araya Getiriyor» (Turkish). Basın Yayın Enformasyon Geneş Müdürlüğü. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Ahmet Arif Edebiyat Müze Kütüphanesi» (Turkish). Diyarbakır İl Halk Kütüphanesi. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Ahmet Arif Müzesi tamamlandı». Habertürk (Turkish). 2011 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Latest literature museum opens in Erzurum». Hürriyet Daily News. 2012 թ․ հուլիսի 2. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.