Ահմադ Նուրիզադե
Ահմադ Նուրիզադե | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոս 1951 |
Ծննդավայր | Բանդարե Անզալի, Գիլան, Իրան |
Վախճանվել է | օգոստոսի 23, 2021 |
Մասնագիտություն | գրականագետ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Ահմադ Նուրիզադե (պարս.՝ احمد نوریزاده, օգոստոս 1951, Բանդարե Անզալի, Գիլան, Իրան - օգոստոսի 23, 2021), իրանցի հայագետ, թարգմանիչ, բանաստեղծ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ահմադ Նուրիզադեն ծնվել է 1957 թվականին Իրանի Բանդարե Անզալի նավահանգստային քաղաքում։ Մանկության և պատանեկության տարիներին շփվելով հայկական համայնքի հետ՝ յուրացրել է հայերենը, իսկ հետագայում հաճախելով Սպահանի համալսարան հայագիտական բաժնում ուսումնասիրում հայոց մշակույթն ու պատմությունը։
1990 թվականին Թեհրանում լույս է տեսել Ահմադ Նուրիզադեի «Հարյուր տարվա հայկական պեոզիա» թարգմանությունների գիրքը (1154 էջ), որի վրա աշխատել է երեք տարի։ Հրատարակել է նաև «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» գիրքը (պարսկերեն)[1] և «Հարյուր տարվա հայ արձակ» թարգմանական ժողովածուն, որում 20 վիպակ է ներկայացված։
Հայկական բովանդակությամբ 15 գիրք է հրատարակել պարսկերեն։ Հեղինակել է հայերեն «Բարև ձեզ, հայեր» բանաստեղծությունների ժողովածուն[2]։
Նուրիզադեի «Բարև ձեզ, հայեր» բանաստեղծությունների ժողովածուի բնաբանը՝
![]() |
Խոնարհվելով համայն հայության առջև՝ խոսքս ուղղում եմ այն հային, որն իր ազգային և մշակութային արժանիքների հանդեպ անփույթ է։ | ![]() |
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Խորենացու մեդալ (2001)
- ՀԳՄ «Կանթեղ» մրցանակ[3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Իրանահայ դարավերջի գրողներ, Թեհրան, տպարան «Ալիք», 1999, էջ 171։
- ↑ Նուրիզադեն և Հայաստանը Իրանում հոմանիշ են
- ↑ Օտարազգի հայագիր բանաստեղծն իր հայրենիքում՝ Իրանում, քարոզում է հայ մշակույթն ու գրականությունը: