Jump to content

Ահեղ դատաստան (եռապատկեր, Բոսխ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ահեղ դատաստան
տեսակեռապատկեր և գեղանկար
նկարիչՀիերոնիմոս Բոսխ[1]
տարի1500[2] և մոտ 1450[1]
բարձրություն163,7 սանտիմետր, 167 սանտիմետր և 163 սանտիմետր[1]
լայնություն60 սանտիմետր և 127,5 սանտիմետր[1]
ուղղությունվաղ հոլանդական գեղանկարչության[3] և հյուսիսային Վերածնունդ[3]
ժանրհոգևոր արվեստ[1]
նյություղաներկ[4], կաղնու փայտ և փայտե տախտակ[4]
գտնվում էՎիեննայի գեղարվեստի ակադեմիա
հավաքածուՎիեննայի գեղարվեստի ակադեմիա[1]
քաղաքՎիեննա
սեփականատերԼեոպոլդ Վիլհելմ Ավստրիացի
պատվիրատուենթդ․ Hippolyte de Berthoz?
կայք
Ծանոթագրություններ
 The Last Judgment by Hieronymus Bosch (Vienna) Վիքիպահեստում

Ահեղ դատաստան (անգլ.՝ Het Laatste Oordeel), Հիերոնիմոս Բոսխի եռապատկեր։ Ընդունված է կարծել, որ այն ստեղծվել է 1504 թվականին Ֆիլիպ I Գեղեցիկի պատվերով, չնայած նշված փաստաթղթում ստեղծագործության չափերը տարեբերվում են վիեննական եռապատկերի չափերից[5]։ Բոսխի պահպանված նկարներից ամենից մեծն է։

Եռապատկերի սյուժե

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուժեն բացատրությունների կարիք չունի։ Բոսխի ամեն ժամանակակից՝ լինի նա անգրագետ գեղջուկ թե կրթված բյուրգեր, կհասկանար բոլոր դետալների նշանակությունը և անխոս կընդուներ գլխավոր գաղափարը, չնայած որոշ կերպարներ իրենց նորարարությամբ երևի չափազանց վախեցնող կթվային։ Այս թեմայով ստեղծվել են բազմաթիվ նկարներ, որոնք տարբերվում են գեղարվեստական ազդեցության ուժով, սակայն ոչ մի նկարիչ ո՛չ մինչև Բոսխը, ո՛չ էլ նրանից հետո չի ունեցել ստեղծագործական այդպիսի ուժ և ֆանտաստիկ կերպարները սարսափազդու ձևերով մարմնավորելու հատկություն։

Կենտրոնական հատված՝ «Ահեղ դատաստան»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարեպաշտ մարդկանց թիվը, որոնք պատկերված են կապուտակ երկնքի ֆոնին, չափազանց փոքր է՝ համեմատած դատապարտված մեղավորների հետ։ Ակնհայտ է, որ դրանով արտացոլված է դատաստանի նկատմամբ նկարչի հոռետեսական տեսությունը։ Դատավոր Քրիստոսի հայտնությունը ծիածանին փառքի ճառագումով և Աստվածամայրը, որ աղոթում է մեղավոր մարդկության համար, այս թեմայով սրբապատկերագրության ավանդական տարրերն են։

Նկարիչը ցուցադրում է անսպառ երևակայություն դժոխային տանջանքները պատկերելիս՝ ազատ հենվելով իրերի մասշտաբային հարաբերության ու գործառությամբ կապված իրերի համադրության վրա։ Նա կիրառում է «օտարման» հնարքը, երբ ոչ սովորական, նոր կոնտեքստը և իմաստային անսպասելի խաչաձևումները մարդուն ստիպում են այլ հայացքով նայել սովորական աշխարհին։ Այսպես, ափսեի մեջ տեղադրված են աղորիքներ, որոնք շարժման մեջ են դնում մեղսավորները։ Հետաքրքրական է, որ ժողովրդի գիտակցության մեջ ևս ջրաղացի հետ հիմնականում բացասական պատկերացումներ են եղել։

Բոսխի նկարներում դժոխքի մեղսավորները հաճախ պատկերվում են նետահարված կամ նիզակներով ու դանակներով խոցված, ինչը համընկնում է Եսայի մարգարեի աստվածաշնչյան տեքստին, որի համաձայն մեղսավորները Ահեղ դատաստանի օրը կխոցվեն նետերով, նիզակներով ու դանակներով։

Դժոխքում տարբեր մեղքերի համար նախատեսված են տարբեր պատիժներ. բարկացկոտներին կախում են կեռաձողերից, մարդասպաններին տապակում են թավայի մեջ, ժլատներին եփում են փռում։ Հենց սրանով են բացահայտ հաճույքով զբաղված հրեշավոր դևերը։

Ձախ հատված՝ «Դրախտ»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախ հատվածը Ծննդոց գրքի երկրորդ և երրորդ գլուխների նկարազարդումն է։ Տեսարանները կատարվում են ծաղկող դրախտային այգում։ Առջևի պլանում Եվայի արարումն է, իսկ քիչ հեռվում՝ առաջին մարդկանց փորձության տեսարանը։ Միջնամասում քերովբեները հրե թրով նրանց վտարում են դրախտից։ Սրա հետ միաժամանակ ամպերում ապստամբած հրեշտակներն են, որոնք ամպերից երկիր թռչելիս վերածվում են դևերի։ Ծննդոց գրքում ոչինչ չի ասվում այն մասին, որ թե ինչպես են գոռոզ Լյուցիֆերը և նրա կողմնակիցները ընդվզել Աստծո դեմ, սակայն դա նկարագրված է եղել հուդայական լեգենդներում և քրիստոնեական ուսմունքի մեջ է մտել նրա ձևավորման ամենավաղ շրջանում։ Այս հրեշտակները մեղանչել են, և Խավարի իշխանը, Ադամին նախանձելով, նրան իր հերթին մղում է մեղսագործության։ Ավելի ուշ շրջանի հավատալիքներում մեկ այլ տարբերակ է մատնանշվում. Աստված Ադամին և Եվային հենց այն բանի համար է ստեղծել, որ նրանց սերունդները զբաղեցնեն ընկած հրեշտակների ազատված տեղերը։ Այս կտավում Բոսխը պատկերել է մեղքի հայտնվելը՝ հենց դրանով բացատրելով Ահեղ դատաստանի անհրաժեշտությունը։

Աջ հատված՝ «Դժոխք»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստծո կողմից դատապարտվածներին (Բոսխի կարծիքով նրանք մարդկության մեծամասնությունն են) սպասվում են դժոխքի կրակներն ու տառապանքները։ Այդպիսին է սարսափելի ճակատագիրը, որ Աստված նախապատրաստել է մարդու համար։ Այս թեմայով Բոսխը տպավորիչ շատ նկարներ է ստեղծել, սակայն ամենաազդեցիկը, թերևս, այս եռապատկերի աջ հատվածն է։

Այստեղ գերիշխում են Բոսխին բնորոշ կերպարայնությունը, չնայած ըդհանուր տպավորությունը փոքր-ինչ տարանջատված է։ Այստեղ էլ դետալներում նկարիչը ցուցաբերում է ինքնատիպ երևակայություն։

Արտաքին փեղկեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին ձախ փեղկ, սուրբ Հակոբ առաքյալ 167×60 см
Արտաքին ձախ փեղկ, սուրբ Բավոն 167×60 см

Հակոբ առաքյալը պատկերված է մռայլ, անհանգստություն արտահայտող բնապատկերի ֆոնին։ Ո՛չ այս պաննոն, ո՛չ էլ սուրբ Բովանի կերպարը հանդիսատեսին չեն կարող նախապատրաստել ապոկալիպսիսի տեսարաններին, որոնք պատկերված են ներքին երեք փեղկերին, որտեղ մարդկության ողջ պատմությունն է՝ սկսած առաջին մեղագործությունից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Тревин Коплстоун. Хиеронимус Босх. Жизнь и творчество. — М: «Лабиринт-К», 1998.
  • Девитини А. Босх: Пер. с итал./А. Девитини — М: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002.
  • Баттилотти Д. Босх: Пер. с итал./Д. Баттилотти — М: «Белый город», 2000.
  • Вальтер Бозинг. Босх: Пер. с нем./В. Бозинг — М: Арт-Родник, 2001.
  • История искусства зарубежных стран. Средние века, Возрождение / Под ред. Ц. Г. Нессельштраус. М., 1982
  • Фомин Г. И. Иероним Босх. М., 1974
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ահեղ դատաստան (եռապատկեր, Բոսխ)» հոդվածին։