Ահաբեկչություն Ստամբուլում (դեկտեմբեր, 2016)
Ահաբեկչություն Ստամբուլում | |
---|---|
![]() | |
Տեսակ | car bombing? և ահաբեկիչ-մահապարտի պայթյուն |
Երկիր | ![]() |
Գրոհի վայր | Բեշիկթաշ, Ստամբուլ |
Տեղադրանք | Բեշիքթաշ, Ստամբուլ և Beşiktaş Stadium? |
Գրոհի նպատակ | զինված ահաբեկչության իրականացում |
Տարեթիվ | 2016 թվականի դեկտեմբերի 10 |
Գրոհի միջոց | պայթուցիկ սարքերով բեռնված ավտոմեքենա |
Զենք | պայթուցիկ սարք |
Զոհվածներ | 38 |
Վիրավորներ | 166 |
Ահաբեկիչների քանակ | անհայտ |
Ահաբեկչություն Ստամբուլում, զինված ահաբեկչություն Ստամբուլի Բեշիկթաշ շրջանում[1], որը տեղի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերի 9-ին Ստամբուլի ժամանակով 22։30-ին (Երևանի ժամանակով 23։30-ին)։ Ալ-Ջազիրա հեռուստաընկերության վերջին տվյալներով զոհերի թիվը կազմում է 38, իսկ վիրավորներինը՝ 166 մարդ[2]։ Հիմնական զոհերը ոստիկանության աշխատակիցներ են[3]։ Պայթյունը տեղի է ունեցել Բեշիկթաշ ֆուտբոլային ակումբին պատկանող Vodafone Arena-ի մոտ։ Ահաբեկչության հիմնական նպատակը եղել է պայթեցնել Բեշիկթաշ շրջանի շրջանային ոստիկանության շենքը։
Համաձայն ԶԼՄ-ների, ռումբերը տեղակայված են եղել մեքենայի մեջ, որի հիմնական նպատակը մարզադաշտը հսկող ոստիկանական ուժերին վնասելն էր[1]։ Բեշիկթաշ- Բուրսասպոր ֆուտբոլային խաղը ավարտվել էր մինչ պայթյունը։ Մեքենան կայանված է եղել Բուրսասպորի երկրպագուների համար նախատեսված տրիբունայի մոտ[4]։ Բուրսասպորը թվիթերի իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրպագուներից ոչ ոք չի տուժել[5]։
Պայթյունի ձայները լսվել են նույնիսկ Ստամբուլի ասիական հատվածում, հատկապես Յուսքյուդարում[4]։ Նախնական տվյալների, ահաբեկչությունը կարող է իրականացված լինել ԻԼԻՊ-ի կամ Քուրդիստանի ազատագրության բազեների կողմից։ Դեռևս ոչ մի խմբավորում իր վրա պատասխանատվություն չի վերցրել։
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, համաձայն, որի երկու պայթյուններից մեկը կարող է իրականացրած լինել մահապարտ ահաբեկիչը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 «İstanbul'da Vodafone Arena'da şiddetli 2 patlama: Yaralılar var»։ Cumhuriyet։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016
- ↑ «Explosion rocks Istanbul's Beşiktaş district»։ DailySabah։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016
- ↑ «Vodafone Arena önünde patlamalar»։ Al Jazeera։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016
- ↑ 4,0 4,1 «İstanbul'da korkutan patlama»։ CNN Türk։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016
- ↑ «Bursaspor'dan patlama ile ilgili açıklama»։ NTV։ Վերցված է դեկտեմբերի 10, 2016