Ահաբեկչություն Կարմելի տաճարում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ահաբեկչություն Կարմելի տաճարում
Aftermath of the Jolo Cathedral bombings.jpg
Տեսակահաբեկչական ակտ, ահաբեկիչ-մահապարտի պայթյուն և զանգվածային սպանություն
ԵրկիրFlag of the Philippines.svg Ֆիլիպիններ
Գրոհի վայրJolo?
ՏեղադրանքԿարմելի աստվածամոր տաճար
Գրոհի նպատակԿարմելի աստվածամոր տաճար
Տարեթիվհունվարի 27, 2019
Զենքpipe bomb?[1]
Զոհվածներ20[2]
Վիրավորներ102[2]
Ահաբեկիչների քանակ6[3]

Ահաբեկչություն Կարմելի տաճարում, 2019 թվականի հունվարի 27-ի առավոտյան տեղի ունեցած ահաբեկչական գործողություն։ Ֆիլիպինների Սուլու նահանգի վարչական կենտրոն Հոլո քաղաքի Կարմելի աստվածամոր տաճարում պայթել է երկու ռումբ։ Ֆիլիպինների ազգային ոստիկանության նախնական տվյալներում նշվել է այդ հարձակման հետևանքով 20 զոհի և 111 վիրավորների մասին[4]։ Ավելի ուշ Արևմտյան Մինդանաոյի տարածքային ռազմական հրամանատարությունը հայտարարել է ևս 27 զոհի և 82 վիրավորի մասին[5]։

Նախապատմություն և պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունները տեղի են ունեցել Ֆիլիպինների հարավային, առավելապես մահմեդական շրջաններում Բանգսամորո ինքնավար տարածաշրջանի ստեղծման մասին հանրաքվեի անցկացումից մեկ շաբաթ անց, որը պետք է ներառեր նաև Սուլու նահանգը։ Հայտնի է, որ նահանգի վարչական կենտրոն Հոլոն հանդիսանում է Աբու Սայաֆ խմբավորման հենարանը, որը գտնվել է Իրաքի և Լևանտի իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության ազդեցության տակ[6][7]։ Սուլուն եղել է միակ նահանգը, որը հանրաքվեին քվեարկել է դեմ։ Չնայած արդյունքներին, նահանգը ներառվելու էր Բանգսամորոյի ինքնավար շրջանում[7]։

Ենթադրվում է, որ Հոլոյի հարձակումները պայմանավորված են եղել տեղի հանցագործների և ավազակների իրենց տարածաշրջանում իշխանությունը կորցնելու վախով, որտեղ նրանք ձեռք են բերել մեծ շահույթ զենքի և թմրանյութերի առևտրի վրա, որը ծաղկել է Սուլու նահանգի հակամարտության գոտիներում[8]։ Բանգսամորոյի առաջարկվող կառավարությունը նախատեսել է սահմանել հրազենի շրջանառության արգելք և զինաթափել տեղական մասնավոր խմբավորումները նոր ինքնավար շրջանի ստեղծումից հետո[9]։

Հարձակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պայթյունների ժամանակագրությունը (հունվարի 27)

  • 8:26 - Մարդիկ այցելում են կիրակնօրյա պատարագին[10]
  • 8:28 - Առաջին ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթում է տաճարի ներսում
  • 8:30 - Տեղի է ունենում երկրորդ պայթյունը տաճարի կայանատեղիում[11]

Պայթյուններից հետո ժամանել են 35-րդ հետևակային գումարտակի զինծառայողները[12]։ Տեղի ռազմական ղեկավարությունը հայտնել է, որ ինքնաշեն պայթուցիկ սարքը եղել է մոտոցիկլետի բեռնախցիկում[13]:Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են Սուլուի առողջապահության մարզային վարչություն՝ բուժօգնություն ցուցաբերելու համար[14][15]։

Մեղավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը (ԻԼԻՊ) ստանձնել է պայթյունների պատասխանատվությունը, որոնք, իր հայտարարության համաձայն, իրականացվել են «նահատակության երկու ասպետների» կողմից «խաչակիրների տաճարի» դեմ[16]։ Ֆիլիպինցի զինվորականներն Աջան Աջանգում մեղադրել են Աբու Սայաֆ խմբավորմանը՝ վկայակոչելով ռազմական հետախույզներից ստացված ապացույցները, որոնք բացահայտել էին Աբու Սայաֆի ծրագրերը՝ Հոլո քաղաքի կենտրոնական մյուս մասերի ռմբակոծման վերաբերյալ, դրանից մի քանի ամիս առաջ[17]։ Այդ տարածքում գտնվող տեսախցիկների տեսագրությունը ցույց է տալիս, թե ինչպես է Ալիաս Կամախը՝ ԳԱՍ-ի նախկին հանգուցյալ առաջնորդ Սուրակի Ինգոգի եղբայրը, մինչև պայթյունը մի քանի այլ կասկածյալների հետ միասին շրջում տաճարի մոտակաքում։ Կամախը համարվում է Աբու Սայաֆի համար ռումբերի հայտնի արտադրողը, ըստ Ֆիլիպինների ոստիկանության ղեկավար Օսկար Ալբայալդեի հրապարակած հետաքննության հաշվետվությունների[18]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախագահ Դուտերտեն վերջին պատիվն է տալիս պայթյունների զոհերին

Միջադեպից կարճ ժամանակ անց Մալականյանգ պալատը (նախագահի նստավայր) հանդես է եկել հայտարարությամբ այն մասին, որ պայթյուններն իրականացնողները չեն արժանանա ողորմության։ Նախագահի մամուլի քարտուղար Սալվադոր Պանելոն ընդգծել է, որ «նրանք մինչև երկրի ծայրերը հետապնդելու են այդ ստոր հանցագործության հետևում կանգնած անողոք հանցագործներին այնքան ժամանակ, մինչև նրանցից յուրաքանչյուրը չկանգնի դատարանի առջև և չհայտնվի ճաղերի հետևում։ Օրենքը նրանց ողորմություն չի տա»[19]։ Նախագահ Ռոդրիգո Դուտերտեն իր վրդովմունքն է հայտնել միջադեպերի հետ կապված և հաջորդ օրն այցելել պայթյունների վայր[20][21]։ Արևմտյան Մինդանաոյի տարածքային ռազմական հրամանատարությունը հաստատել է, որ նախագահ Դուտերտեն հրաման է արձակել ահաբեկչական խմբերի դեմ լայնածավալ ռազմական արշավի մասին[22]։

Ֆիլիպինների կաթոլիկ եպիսկոպոսների համաժողովը հայտարարություն է հրապարակել, որտեղ իր ցավակցություն է հայտնել զոհերի և նրանց ընտանիքների համար՝ դատապարտելով հարձակումները որպես ահաբեկչական գործողություն[23][24][25]։ Եպիսկոպոսները կոչ են արել քրիստոնյաներին միանալ մուսուլմաններին և տեղի համայնքներին՝ աշխարհը ծայրահեղականությունից պաշտպանելու համար։ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է ահաբեկչությունը՝ կրկնելով. «Ես աղոթում եմ զոհերի և վիրավորների համար։ Թող Տերը՝ Խաղաղության Իշխանը, դարձի բերի դաժան մարդկանց սրտերը և խաղաղ գոյակցություն տա այս տարածաշրջանի բնակիչներին»[26]։

Նախագահ Ռոդրիգո Դուտերտեն և կառավարական մյուս պաշտոնյաները պայթյուններից հետո այցելել են տաճար

Իսլամական ազատագրական ճակատի (ԻԱՃ) նախագահ Մոհագեր Իքբալը դատապարտել է անմեղ քաղաքացիական անձանց վրա հարձակումները՝ դրանք անվանելով «անիմաստ բռնություն»[27]։ Նրա օրինակին հետևել է Մորո ազգային-ազատագրական ճակատի նախագահ Յուսոպ Ջիկիրին, որը հայտարարել է, որ «պայթյունների պատասխանատվությունը կարող է դրվել միայն այն ահաբեկիչների վրա, որոնք հանդես են գալիս խաղաղության դեմ, տգետ և մոլորության մեջ ընկած մարդկանց վրա»[28]։ ԻԱՃ-ի պաշտոնական ներկայացուցիչ Էմանուել Ֆոնտանիլեն կոչ է արել կառավարությանը խաղաղ բանակցություններ վարել իսլամիստական խմբավորումների, այդ թվում՝ ծայրահեղական և Աբու Սայաֆի և Բանգասամորոյի Իսլամական ազատագրման մարտիկների ահաբեկչական խմբավորումների հետ[29]։

Շատ երկրներ, այդ թվում՝ Ավստրալիան[30], Կանադան[31], Չինաստանը[32], Ինդոնեզիան[33], Ռուսաստանը[34], Սաուդյան Արաբիան և ԱՄՆ-ն հանդես են եկել հայտարարություններով, որոնցում դատապարտել են հարձակումները և ցավակցություն հայտնել տուժած զոհերին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ Եվրոպական միությանը, Իսլամական համագործակցության կազմակերպությանը, ՄԱԿ-ին և Համաշխարհային բանկին[21][35]։ Միացյալ Թագավորությունը խորհուրդ չի տալիս իր հպատակներին մեկնել Արևմտյան և Կենտրոնական Մինդանաո, ինչպես նաև Սուլու՝ միջադեպերից հետո[36]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.gmanetwork.com/news/news/regions/683071/suspects-in-jolo-cathedral-used-bali-style-bombing-dilg/story/
  2. 2,0 2,1 https://news.mb.com.ph/2019/01/29/afp-releases-names-of-casualties-of-jolo-blast/
  3. https://www.rappler.com/nation/222122-persons-of-interest-jolo-cathedral-bombing-january-2019
  4. «Deadly twin bomb attacks on Philippine church»։ Agence France-Presse։ The ASEAN Post։ 28 January 2019։ Վերցված է 28 January 2019 
  5. «Взрывы в церкви на Филиппинах: число погибших выросло до 27»։ vesti.ru։ Վերցված է 2019-01-30 
  6. «Jolo, stronghold of Islamist group Abu Sayyaf»։ France24։ 8 May 2009։ Վերցված է 28 January 2019 
  7. 7,0 7,1 Sofia Tomacruz (24 January 2019)։ «Sulu rejects Bangsamoro law»։ Rappler։ Վերցված է 28 January 2019։ «Despite already being a part of the Autonomous Region in Muslim Mindanao (ARMM), Sulu has voted not to ratify the Bangsamoro Organic Law (BOL). But the province will still be part of the new Bangsamoro region.» 
  8. Adam Garrie (27 January 2019)։ «The Jolo Bombing is a Classic Terror Tactic Designed to Dishearten Those Embracing Peaceful Politics»։ Eurasia Future։ Վերցված է 28 January 2019 
  9. Pia Ranada (28 January 2019)։ «Crackdown on firearms, private armies a priority for Bangsamoro gov't – Murad»։ Rappler։ Վերցված է 28 January 2019 
  10. «WATCH: Outside Jolo Cathedral during the bombing»։ Rappler (անգլերեն)։ Վերցված է 2020-12-24 
  11. «Philippines: bombs at cathedral during mass kill 20 people – video»։ Associated Press/Reuters։ The Guardian։ January 27, 2019։ Վերցված է January 27, 2019 
  12. «Philippines: bombs at cathedral during mass kill 20 people – video»։ Associated Press/Reuters։ The Guardian։ 27 January 2019։ Վերցված է 27 January 2019 
  13. Shi Yinglun (27 January 2019)։ «20 dead, 111 wounded in church twin blasts in southern Philippines»։ Xinhua News Agency։ Վերցված է 27 January 2019 
  14. Shi Yinglun (January 27, 2019)։ «20 dead, 111 wounded in church twin blasts in southern Philippines»։ Xinhua News Agency։ Վերցված է January 27, 2019 
  15. «DSWD DROMIC Report #1 on the Bombing Incident in Cathedral of Our Lady of Mount Carmel Jolo, Sulu»։ Department of Social Welfare and Development – Disaster Response Operations Monitoring and Information Center, Philippines։ January 30, 2019։ Վերցված է February 2, 2019 
  16. «Jolo church attack: Many killed in Philippines»։ BBC News։ 27 January 2019։ Վերցված է 27 January 2019 
  17. Bong Sarmiento (27 January 2019)։ «Abu Sayyaf bomb plot uncovered ‘months ago’ – peace advocate»։ Philippine Daily Inquirer։ Վերցված է 28 January 2019 
  18. Raffy Santos (28 January 2019)։ «Abu leader's brother among suspects in Jolo church blast»։ ABS-CBN News։ Վերցված է 28 January 2019 
  19. Argyll Cyrus Geducos (27 January 2019)։ «Palace vows to hunt down perpetrators behind Jolo twin explosions»։ Manila Bulletin։ Վերցված է 28 January 2019 
  20. Nestor Corrales (28 January 2019)։ «Duterte ‘outraged’ by Jolo twin blasts»։ Philippine Daily Inquirer։ Վերցված է 28 January 2019 
  21. 21,0 21,1 Jim Gomez (28 January 2019)։ «Duterte visits site of fatal bombings»։ Reuters։ news.com.au։ Վերցված է 28 January 2019 
  22. Julie Alipala (28 January 2019)։ «Duterte wants ‘all-out war’ vs Jolo mass murderers, terror groups»։ Philippine Daily Inquirer։ Վերցված է 28 January 2019 
  23. Romulo G. Valles (27 January 2019)։ «CBCP statement on the Jolo cathedral bombings»։ Catholic Bishops' Conference of the Philippines։ CBCP News։ Վերցված է 27 January 2019 
  24. «Pope, Muslim leaders denounce deadly bombings at Catholic church in Philippines»։ Associated Press։ CBC։ 26 January 2019։ Վերցված է 27 January 2019 
  25. «Muslims, Christians urged to join hands against terrorism after Jolo blasts»։ ABS-CBN News։ 28 January 2019։ Վերցված է 28 January 2019 
  26. Junno Arocho Esteves (27 January 2019)։ «Pope calls for peace in Venezuela, denounces Philippine church bombing»։ Catholic News Service։ Վերցված է 28 January 2019 
  27. «MILF condemns twin bombings in Jolo»։ ABS-CBN News։ 27 January 2019։ Վերցված է 28 January 2019 
  28. «STATEMENT: Moro National Liberation Front on Jolo Cathedral bombing»։ Minda News։ 28 January 2019։ Վերցված է 28 January 2019 
  29. «MNLF urges govt: Talk with rebels in Jolo church blast probe»։ ABS-CBN News։ 28 January 2019։ Վերցված է 28 January 2019 
  30. Joyce Ann L. Rocamora (27 January 2019)։ «Australia, EU condole with PH amid Jolo bombings»։ Philippine News Agency։ Վերցված է 28 January 2019 
  31. Michaela del Callar (28 January 2019)։ «Canada PM Trudeau, EU condemn Jolo church attack»։ Philippine News Agency։ Վերցված է 28 January 2019 
  32. Ria Fernandez (28 January 2019)։ «Chinese ambassador to PH expresses sympathies after Jolo cathedral bombing»։ Manila Bulletin։ Վերցված է 28 January 2019 
  33. «Indonesia expresses condolences following church bombing in Philippines»։ The Jakarta Post։ LINE։ 28 January 2019։ Վերցված է 28 January 2019 
  34. «Родриго Дутерте, Президенту Республики Филиппины»։ Официальный сайт Президента Российской Федерации։ 2019-01-27։ Վերցված է 2019-01-29 
  35. «Statement by the Spokesperson on today’s bomb attacks in the Cathedral of Jolo in the Philippines»։ European External Action Service։ 27 January 2019։ Վերցված է 28 January 2019 

     • Ellie Aben (27 January 2019)։ «Saudi Arabia, OIC condemn bomb attack on church in S. Philippines»։ Arab News։ Վերցված է 28 January 2019 

     • «Statement of the World Bank on the Recent Bombing Incidents in Jolo, Sulu»։ World Bank։ 28 January 2019։ Վերցված է 28 January 2019 

     • Joyce Ann L. Rocamora (28 January 2019)։ «Int'l community condemns twin bombings in Jolo, Sulu»։ Philippine News Agency։ Վերցված է 28 January 2019 

     • Darryl John Esguerra (28 January 2019)։ «Jolo bombing: Gov’t thanks world leaders for messages of support»։ Philippine Daily Inquirer։ Վերցված է 28 January 2019 
  36. «UK issues travel warning after Jolo bomb attacks»։ CNN Philippines։ 27 January 2019։ Վերցված է 28 January 2019 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]