Ակնային հերպես զոստեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակնային հերպես զոստեր
Herpes zoster ophthalmicus
ակնային հերպես զոստեր
Հիվանդության ախտանշաններցան ճակատի շրջանում, կոպերի այտուց, ակնային ցավ, կարմրություն, տեսողության վատացում
Վնասում էաչք
Բժշկական մասնագիտությունակնաբուժություն
ՀՄԴ-9053.20 և 053.2
ՀՄԴ-10B02.3
Ռիսկի գործոններթույլ իմուն համակարգ, նյարդային գերլարվածություն, մեծ տարիք
Բարդություններտեսողության կորուստ, քրոնիկ ցավ
 Herpes zoster ophthalmicus Վիքիպահեստում

Ակնային հերպես զոստեր, հայտնի է նաև որպես ակնային զոստեր, հանդիսանում է գոտևորող որքինի ակնային տարբերակը[1]։ Ախտանշանները հիմնականում ներառում են ցան ճակատի շրջանում և կոպերի այտուց[1]։ Հնարավոր է լինեն նաև ակնային ցավ, աչքի կարմրություն ը լուսազգայունություն[1]։ Մինչև ցանի հայտնվելը հնարավոր է այրոցի զգացում ճակատի շրջանում և ջերմություն[1][2]։ Բարդությունները ներառում են տեսողության կորուստ, բարձր ներակնային ճնշում, քրոնիկ ցավ[1][3]։

Հիվանդության հիմքում ընկած է վարիցելլա զոստեր վիրուսի վերաակտիվացումը եռվորյակ նյարդի ակնային ճյուղում[3]։ Ռիսկի գործոններից են՝ ցածր իմունիտետը, սթրեսը, մեծ տարիքը[3]։ Ախտորոշումը հիմնված է ախտանշանների վրա[1]։

Բուժումն իրականացվում է հակավիրուսային դեղորայքով, օրինակ՝ ացիկլովիրով[1]։ Ստերոիդ, ինչպես նաև միդրիատիկ ակնային կաթիլներ նույնպես կարող են օգտագործվել[1]։ Կանխարգելման համար 50 տարեկանից բարձր անձանց խորհուրդ է տրվում պատվաստվել[1]։ Գոտևորող որքինն ախտահարում է Միացիալ Նահանգների բնակչության կեսին, իսկ նրանց 10%–25% ունի նաև ակնային դրսևորումներ[2][3]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • նախահերպետիկ նևրալգիա
  • ցան, որը պապուլյար ցանավորումից անցնում է վեզիկուլյարի, ապա պուստուլաների հետո կեղևի։ Ավելի հաճախ ախտահարվում է դիմային նյարդը, քան քթաթարթչայինը կամ արցունքայինը[4]։
  • Հատչինսոնի նշան, քթի ծայրի մաշկի ընդգրկումն է, որ խոսում է քթաթարթչային նյարդի ներգրավման մասին։ Հատչինսոնի նշանի առկայությունը մեծացնում է ակնային ախտահարման հավանականությունը։
  • Տարածված տեղակայում իմունոդեֆիցիտով հիվանդների մոտ[5]։
Եռվորյակ նյարդի հերպես զոստեր ախտահարում, ուվեիտով և կերատիտով։

Եղջերենի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էպիթելիալ․ կետային էպիթելիալ էրոզիաներ և կեղծ էևոզիաներ։ Հաճախ լինում են առաջային ստրոմալ ինֆիլտրատներ։ Հիմնականում հայտնվում է ցանավորումից 2 կամ 3 օր անց, վերանում է 2-3 շաբաթում։ Հանդիպում է հաճախ։
  • Ստրոմալ
    • Նումուլյար կերատիտ․ լինում են առաջային ստրոմալ գրանուլյար կուտակումներով։ Հայտնվում է ցանավորումից 10 օր անց։ Հանդիպում է ոչ հաճախ։
    • Նեկրոզացնող ինտերստիցիալ կերատիտ․ Բնորոշ են ստրոմալ ինֆիլտրատները, եղջերենու բարակումը և հնարավոր թափածակումը։ Հանդիպում է ցանի առաջացումից հետո 3 ամսից մի քանի տարվա ընթացքում։ Հանդիպում է հազվադեպ։
  • Դիսկաձև կերատիտ (դիսկաձև էնդոթելիտ)․ Եղջերենու այտուց, Դեսցեմենտյան շերտի ծալքեր,առաջային խցիկում միջին չափի բորբոքային ռեակցիա, կերատիկ պրեցիպիտատներ։ Հանդիսանում է քրոնիկ վիճակ։ Հանդիպում է ցանի առաջացումից հետո 3 ամսից մի քանի տարվա ընթացքում։ Հանդիպում է ոչ հաճախ։
  • Նեյրոտրոֆիկ․ Եղջերենու նյարդի վնասումը բերում է մշտական էպիթելիալ դեֆեկտի:Բնորոշ է եղջերենու բարակումը, հնարավոր պերֆորացիան։ Եղջերենին դառնում է ավելի զգայուն սնկային կամ բակտերիալ կերատիտի նկատմամբ։ Լինում է քրոնիկ, հանդիպում է բավականին ուշ և հազվադեպ։
  • Լորձային սկավառակ․ մոխրագույն արտափքումներ եղջերենու վնասված հատվածից վեր։ Լինում է քրոնիկ, հանդիպում է ցանի առաջացումից հետո 3 ամսից մի քանի տարվա ընթացքում[5]։

Ծիածանաթաղանթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնային հերպես զոստեր, ներկված ֆլուորեսցեինով, կոբալտ կապույտ լույսի տակ

Առաջային ուվեիտներ(ծիածանաբորբեր) առաջանում են 40–50% դեպքերում մաշկային ցանի առաջացումից հետո 2 շաբաթվա ընթացքում։ Դասական հերպես զոստեր կերատիտն առաջացնում է միջին ծանրության ուվեիտ, հատկապես եթե Հատչինսոնի նշանը դրական է։

Հատկություններ[4]

Այս ոչ–գրանուլեմատոզ իրիդոցիկլիտին բնորոշ են․

  • փոքր կերատիկ պրեցիպիտատներ
  • միջին աստիճանի բորբոքային, նստվածքային պղտորում
  • Երբեմն արյունային հիպոպիոն

Հերպես զոստեր կապակցված ուվեիտները հազվադեպ կարող են բարդանալ ծիածանաթաղանթի ատրոֆիայով և երկրորդային գլաուկոմայով։ Կատարակտի առաջացումը կարող է հանդիպել ուշ փուլերում։

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը հիմնականում հակավիրուսային դեղորայքով է, ինչպիսին են ացիկլովիրի կամ վալացիկլովիրի դեղահաբերը[1]։ Այս երկու դեղամիջոցի արդյունավերության տարբերությունը դեռևս մինչև վերջ պարզված չէ[6]։Հակավիրուսային ակնային կաթիլների արդյունավետությունն ապացուցված չէ[2]։ Վերոնշյալ դեղորայքի կիրառումը կբերեն լավագույն արդյունքի, եթե սկսվի օգտագործվել ցանի առաջացումից 3 օրվա ընթացքում[3]։

Միդրիատիկ դեղորայքը կանխարգելում է ծիածանաթաղանթի բբային եզրի կպումների(սինեխիաների) առաջացումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 "Herpes Zoster Ophthalmicus - Eye Disorders". Merck Manuals Professional Edition. Retrieved 21 December 2019.
  2. 2,0 2,1 2,2 "Herpetic Corneal Infections: Herpes Zoster Ophthalmicus". www.aao.org. Retrieved 21 December 2019.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Shaikh S, Ta CN (November 2002). "Evaluation and management of herpes zoster ophthalmicus". American Family Physician. 66 (9): 1723–30. PMID 12449270.
  4. 4,0 4,1 Khurana AK (2008). Comprehensive Ophthalmology. ISBN 9781905740789.
  5. 5,0 5,1 Denniston AK, Murray PI (2009-06-11). Oxford Handbook of Ophthalmology. ISBN 9780199552641.
  6. Schuster AK, Harder BC, Schlichtenbrede FC, Jarczok MN, Tesarz J (November 2016). Cochrane Eyes and Vision Group (ed.). "Valacyclovir versus acyclovir for the treatment of herpes zoster ophthalmicus in immunocompetent patients". The Cochrane Database of Systematic Reviews. 11: CD011503. doi:10.1002/14651858.CD011503.pub2. PMC 6464932. PMID 27841441.