Ակնաթուփ
| Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
| Ակնաթուփ | |
| Դասակարգում | |
| Թագավորություն | Բույսեր (Plantae) |
| Ինֆրաթագավորություն | Streptophyta |
| Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
| Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
| Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
| Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
| Ընտանիք | Հավամրգազգիներ (Ericaceae) |
| Ցեղ | Ակնաթուփ (Empetrum) L., 1753 |
Ակնաթուփ, ժայռաբույս, ագռավահատ, տիտան[1] (լատիներեն՝ Émpetrum), հավամրգազգիներ (Ericaceae) ընտանիքի 1 մ երկարությամբ, փռված և բազմաճյուղավոր բնով թուփ։
Նկարագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի շագանգագագույն ընձյուղներ։ Տերևները մանր և երկարավուն են։ Ծաղիկները տարասեռ են, կարմրավուն, մուգ, մանր տեղավորված են տերևածոցում։ Պտուղը կարմիր, փայլուն, ջրալի է, ունի գնդաձև կառուցվածք և իր մեջ կրում է 6-ից 9 մանր կորիզներ։
Տարածումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին։ Աճում է ճահճոտ վայրերում։ Հիմնականում տարածված է Արկտիկայի և Եվրոպական անտառներում։
Օգտագործումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Տունդրայի և անտառային շրջանի ժողովուրդները հավաքում են ակնաթուփ, որը օգտագուրծում են մսի և ձկան հետ, որից էլ ստանում են հատուկ կերակրատեսակ՝ տոլկուչկա։
Օգտագործումը բժշկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործվում են ակնաթփի պտուղները։ Ժողովրդական բժշկության մեջ մինչ օրս օգտագործվում են օրգանիզմի լարվածությունը հանելու համար։ Պտուղները եփած վիճակում օգտագործում են տենդի, փորլուծության, պարալիզի, ներվային, լյարդի և երիկամների հիվանդությունների համար։ Տերևների եփուկը օգտագործել են վերքերի բուժման և գլխի մազերի ամրացման համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Բուսանունների հայերեն-լատիներեն-ռուսերեն-անգլերեն-ֆրանսերեն-գերմաներեն բառարան, Ռուբեն Սերոբի Ղազարյան - ակնաթուփ». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 21-ին.
| Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնաթուփ» հոդվածին։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակնաթուփ» հոդվածին։ |
| ||||||||||