Ակինենի Նագարջունա
Ակինենի Նագարջունա տելուգու՝ నాగార్జున | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 29, 1959[1] (65 տարեկան) |
Ծննդավայր | Չեննայ, Հնդկաստան |
Կրթություն | Աննայի համալսարան և Eastern Michigan University? |
Քաղաքացիություն | Հնդկաստան |
Մասնագիտություն | դերասան և կինոպրոդյուսեր |
Ծնողներ | հայր՝ Akkineni Nageswara Rao? |
Ամուսին(ներ) | Amala Akkineni? |
Երեխա(ներ) | Naga Chaitanya? և Akhil Akkineni? |
Պարգևներ և մրցանակներ | |
Ակինենի Նագարջունա (անգլ.՝ Akkineni Nagarjuna, օգոստոսի 29, 1959[1], Չեննայ, Հնդկաստան), հնդիկ դերասան, կինոռեժիսոր և հեռուստահաղորդավար։ Հիմնականում աշխատում է թելուգու կինեմատոգրաֆիայում։ Գլխավոր դերերում հանդես է եկել ավելի քան 90 ֆիլմերում։ Նաև խաղացել է երկրորդական բազում դերերում, ներառյալ՝ Բոլիվուդում և տամիլական ֆիլմերում։ Nandi Awards ինը, Filmfare Awards South՝ երեք, և Ազգային կինոմրցանակի ժյուրիի հատուկ մրցանակների դափնեկիր է։ 1996 թվականին պրոդյուսեր է հանդիսացել Ninne Pelladata ֆիլմում, որը ստացել է Ազգային կինոմրցանակ «Տարվա լավագույն ֆիլմը թելուգու լեզվով» մրցանակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակինենի Նագարջունան ծնվել է Մադրաս քաղաքում, դերասան Ակկինենի Նագասվար Ռաոյի ընտանիքում[2]։ 1996 թվականին տեղի է ունեցել նրա առաջնելույթը «Վիկրամ» ֆիլմում դերասանուհի-պարուհի Շոբխանայի հետ միասին։ Ֆիլմն ուներ առևտրային հաջողություն և նրան դարձրեց աստղ, բայց Նագարջունայի հաջորդ երկու ֆիլմերը նախագծում տապալվեցին։ Միայն մի տարի հետո Majnu ֆիլմն ուղղեց իր կարգավիճակն արտադրությունում։ Դերասանի առաջնաելույթը Բոլիվուդում տեղի է ունեցել 1990 թվականին՝ Shiva մարտաֆիլմում, համանուն ֆիլմի թելուգու լեզվով ռեմեյքում։
1995 թվականին Ակինենի Նագարջունան զբաղվեց պրոդյուսերական գործունեությամբ։ Մի ժամանակ նա եղել է անիմացիոն ստուդիայի տնօրենների խորհրդի անդամ՝ հաղթելով «Էմմի» մրցանակը[3]։ Իր եղբոր՝ Վենկատա Ռաթամի հետ, Նագարջունան տնօրինում է Annapurna Studios պրոդյուսերական ընկերության։ Հանդիսանում նաև Հայդարաբադում կինոյի ոչ առևտրային International School of Film and Media դպրոցի տնօրեն[4][5][6]։
Annamayya (1997) ֆիլմում նա խաղացել է միջնադարյան կոմպոզիտոր Աննամաչարյայի դերը, Agni Varsha (2002) ֆիլմում՝ վեդական իմաստուն Բխարադվաջի որդու դերը, Կարգիլի պատերզամի մասին LOC Kargil (2003) ֆիլմում՝ հնդկական բանակի մայոր Պադմապանի Աչարի դերը, Shirdi Sai (2012) ֆիլմում՝ հնդկական սուրբ Սաի Բաբի իզ Շիրդիի դերը։ Հնդկական մեծ փիլիսոփա և սրբազան Շանկարա Jagadguru Adi Sankarа կյանքի մասին 2013 թվականի կենսագրական ֆիլմում նա ստանձնում է խաղալ մարդկային տեսք ընդունած Շիվա աստծո դերը[7]։
2016 թվականին իր մասնակցությամբ դուրս են եկել Soggade Chinni Nayana, երկլեզու Oopiri (Thozha) և Nirmala Convent երեք ֆիլմերը։ Նրանցից երկրորդում նա խաղաց հաշմանդամ, իսկ երրորդում հայտնվեց իր դերում և երգեց երգերից մեկը։ Բոլոր երեք ֆիլմերն առևտրային առումով հաջող էին։
2017 թվականի հունվարին հայտնի դարձավ, որ սցենարիստ Ջ․ Կ․ Բհարավին աշխատում է կրիշնայական կուռք Բխակտիվեդանտի Սվամի Պրաբխուպադի կյանքի մասին ֆիլմի վրա (Հինդուիզմի հայտնի քարոզիչ Արևմուտքում, Կրիշնայի գիտակցության միջազգային հասարակության հիմնադիր), որում Նագարջունան խաղալու է գլխավոր դեր[8]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նագարջունան ամուսնացած է եղել երկու անգամ։ 1984 թվականին՝ մինչև իր կարիերան սկսելը, նա ամուսնացել է Լակշմի Դագգուբատիի՝ կինոպրոդյուսեր Դ․ Ռամանայդուի աղջկա հետ։ 1986 թվականին ամուսինները ունեցան որդի՝ Նագա Չայտանյա, որը հետագայում նույնպես դերասան է դարձել։
1990 թվականին զույգը բաժանվել է, ինչը բազմաթիվ ցնցումներ է առաջացրել Տոլլիվուդում՝ երկու ամենահզոր կինոդինասերների վեճի պատճառով։ Նագարջունան ամուսնացել է Siva (1989) ֆիլմի իր գործընկերուհու՝ Ամալե Մուկերջիի հետ, որը 1994 թվականին նրան տղա էր պարգևել՝ Ակխիլին, որը նույնպես քայլել է հայրական հետքերով։
2016 թվականի դեկտեմբերին Ակխիլը ամուսնացել է գործարար մագնատ ԳՎ Կրիշնի Ռեդդիի թոռնուհու՝ Շրիե Բհուպալի հետ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ազգային կինոմրցանակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Ֆիլմ | Աստիճան | Արդյունք |
---|---|---|---|
1996 | Ninne Pelladatha | Ժյուրիի հատուկ մրցանակ — Լավագույն ֆիլմը թելուգու լեզվով (որպես պրոդյուսեր) | Հաղթանակ |
1997 | Annamayya | Ժյուրիի հատուկ մրցանակ Ազգային կինոմրցանակ — Լավագույն դերասան |
Год | Ֆիլմ | Աստիճան | Արդյունք |
---|---|---|---|
1996 | Ninne Pelladatha | Լավագույն ֆիլմը տանը դիտելու համար (որպես պրոդյուսեր) | Հաղթանակ |
1997 | Annamayya | Լավագույն դերասան[9] | |
1999 | Prema Katha | Լավագույն ֆիլմ (որպես պրոդյուսեր) | |
2000 | Yuvakudu | Ժյուրիի հատուկ մրցանակ (որպես պրոդյուսեր)[10] | |
2002 | Santosham | Լավագույն դերասան[9][11] | |
Manmadhudu | Լավագույն ֆիլմ (որպես պրոդյուսեր) | ||
2006 | Sri Ramadasu | Լավագույն ֆիլմ[12] | |
2011 | Rajanna | Ժյուրիի հատուկ մրցանակ (դերասան)[13] | |
Լավագույն ֆիլմ (որպես պրոդյուսեր)[13] |
Год | Աստիճան | Արդյունք | |
---|---|---|---|
1996 | Ninne Pelladatha | Լավագույն ֆիլմը թելուգու լեզվով (որպես պրոդյուսեր) | Հաղթանակ |
1997 | Annamayya | Լավագույն դերասան — Թելուգու | |
2014 | Manam | Լավագույն ֆիլմ— Թելուգու(որպես պրոդյուսեր) | Հաղթանակ |
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1986 | ֆ | Vikram | Վիկրամ | |
1987 | ֆ | Majnu | Ռաջեշ | |
1988 | ֆ | Janaki Ramudu | Ռանգա | |
1988 | ֆ | Aakhari Poratam | Վիխարի | |
1989 | ֆ | Geethanjali | Պրակաշ | |
1989 | ֆ | Siva | Շիվա | |
1990 | ֆ | Shiva(հինդի) | Շիվա | |
1992 | ֆ | President Gari Pellam | Ռաջա | |
1992 | ֆ | Drohi | Ռագխավ | |
1993 | ֆ | Allari Alludu | Կալյան / Ռաջեշ | |
1993 | ֆ | Աստված վկա | Khuda Gawah(հինդի) | Ռաջա Միրզա |
1994 | ֆ | Hello Brother | Դէվա / Ռավի Վարմա | |
1994 | ֆ | Criminal | բժիշկ Աջայ Կումար | |
1995 | ֆ | Gharana Bullodu | Ռաջու | |
1996 | ֆ | Ninne Pelladata | Սինու | |
1996 | ֆ | Потерять себя | Mr. Bechara(հինդի) | Աջայ |
1997 | ֆ | Ratchagan | Աջայ Կումար | |
1997 | ֆ | Annamayya | Աննամաչարյա | |
1998 | ֆ | Chandralekha | Սիտարամա Ռաո / Ռաջ Կապուր | |
1998 | ֆ | Zakham(հինդի) | Ռաման Դեսայ | |
2000 | ֆ | Nuvvu Vastavani | Չիննի Կրիշնա | |
2002 | ֆ | Santosham | Կարտիկեյա | |
2002 | ֆ | Manmadhudu | Աբխիրամ | |
2002 | ֆ | Agni Varsha | Յավակրի | |
2003 | ֆ | Sivamani | Շիվամանի | |
2004 | ֆ | Mass | Масс / Գանեշ | |
2004 | ֆ | Nenunnanu | Վենու | |
2004 | ֆ | Վերահսկողության գիծ | LOC Kargil(հինդի) | ՆՄայոր Պադմապանի Աչարիյա |
2005 | ֆ | Super | Ակխիլ | |
2006 | ֆ | Sri Ramadasu | Կանչերլա Գոպաննա | |
2007 | ֆ | Don | Сури | |
2008 | ֆ | King | Կինգ | |
2010 | ֆ | Ragada | Ստատյա | |
2010 | ֆ | Kedi | Ռաշեմ | |
2011 | ֆ | Rajanna | Ռաջան | |
2012 | ֆ | Dhamarukam | Մակկիկարջունա | |
2012 | ֆ | Shirdi Sai | Սաի Բաբա իզ Շիրդի | |
2014 | ֆ | Մեր ընտանիքը | Manam | Նագեշվար Ռաո / Սիտարամ |
2016 | ֆ | Soggade Chinni Nayana | Бангарраджу / Ռամ Մոնախ | |
2016 | ֆ | OopiriԿաղապար:Ref-te(թամիլ.) | Վիկրամադիտյա | |
2017 | ֆ | Om Namo Venkatesaya | Խատխիրամ Բխավաջի | |
2017 | ֆ | Raju Gari Gadhi - 2 | Ռուդրա |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ «'Prince' and 'King' add Kamma Flavour to Congress». greatandhra.com (անգլերեն).
- ↑ «45th National Film Awards» (PDF). Directorate of Film Festivals. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
- ↑ «I need a break: Nagarjuna». The Times Of India. 2012 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «Nagarjuna is brand ambassador for Kalyan Jewellers». The Hindu. 2010 թ․ դեկտեմբերի 1. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Swept away by 'Nag' magic». The Hindu. Chennai, India. 2011 թ․ հուլիսի 11.
- ↑ Suresh Krishnamoorthy (2013 թ․ ապրիլի 30). «At the end of the day, Nag wants to feel good». The Hindu. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Hare Krishna, another devotional for Nag?». Chitramala. 2017 թ․ հունվարի 12. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
- ↑ 9,0 9,1 «Many Happy Returns to Nag». IndiaGlitz. 2007 թ․ օգոստոսի 29. Վերցված է 2010 թ․ մարտի 2-ին.
- ↑ «Nandi Awards -2000». 2002 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 18-ին.
- ↑ «Nandi awards presentation on February 18». The Hindu (անգլերեն). 2004 թ․ փետրվարի 15.
- ↑ «Nandi Awards 2006» (անգլերեն). Idlebrain.com. 2008 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 17-ին.
- ↑ 13,0 13,1 «2011 Nandi Awards winners list - The Times of India». The Times of India. 2012 թ․ հոկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակինենի Նագարջունա» հոդվածին։ |
|