Աննայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննայի համալսարան
Annadurai statue.jpg
Տեսակհամալսարան
Հիմնադրված է1978
Անվանված էC. N. Annadurai?
Անդամակցությունe-ShodhSindhu?[1]
ԵրկիրFlag of India.svg Հնդկաստան
ՏեղագրությունՉեննայ
Կայքannauniv.edu և annatech.ac.in/index.htm
##Աննայի համալսարան (Հնդկաստան)
Red pog.png
Աննայի համալսարան, Հնդկաստան

Աննայի համալսարան, տեխնիկական համալսարան Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում։ Համալսարանը գլխավոր կամպուսը տեղակայված է Չեննայ քաղաքում։ Ստեղծվել է 1978 թվականի սեպտեմբերի 4-ին։ Անվանումը ստացել է Աննա Դուրայի՝ նահանգի գլխավոր նախարարի պատվին։ 2001 թվականին համալսարանի կազմի մեջ են մտնում Թամիլ Նադուի բոլոր ինժեներական քոլեջները, 2007 թվականին բաժանվել է վեց շրջանային համալսարան-մասնաճյուղերի։ 2011 թվականի սեպտեմբերի 14-ին բոլոր մասնաճյուղերը կրկին միավորվել են Թամիլ Նադուի ինժեներական կազմավորման մեջ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննայի տեխնոլոգիական համալսարանը ստեղծվել է 1978 թվականի սեպտեմբերի 4-ի Թամիլ Նադու նահանգի կառավարության որոշմամբ։ Նոր համալսարանը կազմակորվել է Մադրասի համալսարանի ինժեներա-տեխնոլոգիական ֆակուլտետի բազայի վրա և կազմված է եղել չորս ինստիտուտներից՝ Գուինդիի ինժեներական քոլեջից, Ալահապայի տեխնոլոգիական քոլեջից, Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտից ու Ճարտարապետության և քաղաքական պլանավորման դպրոցից։ 1982 թվականին համալսարանը ստացել է ներկայիս անվանումը՝ Աննայի համալսարան[3]։

2001 թվականին Աննայի համալսարանի մասին որոշման ուղղումների համապատասխան բուհի կազմում են մտել Թամիլ Նադուի բոլոր ինժեներական քոլեջները՝ վեց պետական տեխնիկական քոլեջներ, պետական առաջկցությամբ երեք մասնավոր ինստիտուտներ և 426 ինքնավար քոլեջներ։ 2007 թվականի փետրվարի 1-ին նահանգի կառավարության որոշմամբ համալսարանը բաժանվել է վեց համալսարանների՝ Չեննայի Աննայի համալսարանի, Չեննայի Աննայի տեխնոլոգիական համալսարանի, Տիրուչիրապալիի Աննայի տեխնոլոգիական համալսարանի, Կոիմբատուրայի Աննայի տեխնոլոգիական համալսարանի, Տիրունելվելիի Աննայի տեխնոլոգիական համալսարանի և Մուդրայի Աննայի տեխնոլոգիական համալսարանի[4]։ Նոր կառուցվածքների ստեղծումը պաշտոնապես ընդունվել է 2010 թվականին։ 2011 թվականի սեպտեմբերի 14-ին որոշ է ընդունվել, որով բոլոր ինստիտուտները միավորվում են մեկ միասնական կոմպլեքսի մեջ[5], սակայն 2012 թվականի օգոստոսին համալսարանները կրկին սկսել են անջատ գործել[6]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 2006 թվականն ընդունման հիմք էր համարվում Թամիլ Նադուի ընդհանուր ընդունելության քննության արդյունքները (TNPC EE)[7]: 2007 թվականից սկսած ուսանողները բուհ են ընդունվում ավագ դպրոցի գնահատականներով[8]։

Առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանը տեխնիկայի և տեխնոլոգիայի ոլորտում առաջարկում է տարբեր կուրսեր, ուսուցումն իրականացվում է մասնագիտացված քոլեջներում։ Ուսումնական տարին բաղկացած է երկու կիսամյակներից։ Յուրաքանչոյւր տարի համալսարանն իրականացնում է քննություններ։ Առաջին կիսամյակից հետո ուսանողները հունվարին քննություններ են հանձնում։

Քոլեջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համալսարանի գլխավոր կամպուսը տեղակայված է Չեննայ քաղաքում և զբաղեցնում է 185 հեկտար տարածք։ Այստեղ տեղակայված են Գուինդիի ինժեներական քոլեջը, Ալահապայի տեխնոլոգիական քոլեջը, Ճարտարապետության և քաղաքական պլանավորման դպրոցը, Մադրասի համալսարանի երեք տեխնիկական ամբիոններ։ Երկրորդ կամպուսը տեղակայված է Չրոմպետեում, այն զբաղեցնում է Մադրասի տեխնոլոգիական ինստիտուտը։

Համալսարանի մասնաճյուղերը գտնվում են Կոիմբատորում, Տիրուչիրապալիում, Մուդրայում և Տիրունելվելիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://ess.inflibnet.ac.in/member.php
  2. «Anna University to become a single entity from August 1»։ The Hindu։ հուլիսի 23, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-26-ին։ Վերցված է 2019-11-27 
  3. Tamil Nadu Act 26 of 1982(չաշխատող հղում)
  4. «Welcome to Anna University of Technology, Coimbatore»։ annauniv.ac.in։ Արխիվացված է օրիգինալից 2009-06-20-ին։ Վերցված է նոյեմբերի 18, 2010 
  5. «The Hindu : States / Tamil Nadu : House passes Bill to amend Anna University Act»։ thehindu.com (The Hindu)։ September 15, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-11-03-ին։ Վերցված է սեպտեմբերի 18, 2011 
  6. «AUT merger not total, universities separately handle affiliation - Times Of India»։ indiatimes.com։ փետրվարի 3, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-28-ին։ Վերցված է մայիսի 7, 2012 
  7. «Common Entrance Test abolished in Tamil Nadu»։ Արխիվացված է օրիգինալից 2006-12-07-ին։ Վերցված է 2019-11-27 
  8. «Should Common Entrance Test be scrapped?»։ Արխիվացված է օրիգինալից 2008-02-20-ին։ Վերցված է 2019-11-27 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]