Ակադեմիկոս Իվան Պավլով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ակադեմիկոս Իվան Պավլով
ռուս.՝ Академик Иван Павлов
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա[1] և կենսագրական ֆիլմ
Թվական1949
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Ռոշալ
Սցենարի հեղինակՄիխայիլ Պապավա
ԴերակատարներԱլեքսանդր Բորիսով, Նինա Ալիսովա, Վլադիմիր Չեստնիկով, Վլադիմիր Բալաշով և Նիկոլայ Չերկասով
ՕպերատորՎյաչեսլավ Գորդանով, Մոիսեյ Մագիդ և Լև Սոկոլսկի
ԵրաժշտությունԴմիտրի Կաբալևսկի
ԿինոընկերությունԼենֆիլմ
Տևողություն103 րոպե

«Ակադեմիկոս Իվան Պավլով» (ռուս.՝ «Академик Иван Павлов»), խորհրդային սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Ռոշալը 1949 թվականին «Լենֆիլմ» կինոստուդիայում։

Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1949 թվականի փետրվարի 9-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է Իվան Պետրովիչ Պավլովի աշխատանքի մասին, գիտության բնագավառում նրա առաջին քայլերից մինչև սենսացիոն բացահայտումներ, որոնք մեծ դեր են խաղացել բժշկության և հոգեբանության զարգացման գործում։

Ֆիլմի գործողություններն սկսվում են Ռյազանում 1875 թվականին։ Երիտասարդ բժիշկ Իվան Պավլովը երազում է ապրել կյանքը «իսկապես, մարդկայնորեն»։ Դժվար է ու խոչընդոտներով լի գիտնականի ուղին։ Պետական գերատեսչությունը միջոցներ չի հատկացնում գիտական հետազոտությունների համար, փորձարարական կենդանիները չեն հերիքում։ Պավլովը դրանք գնում է սեփական խնայողություններով։ Փորձերը հաջորդում են մեկը մյուսին։ Պավլովը ջերմեռանդությամբ ու համառորեն ձգտում իր նպատակին։ Մարսողական ֆիզիոլոգիայի վերաբերյալ աշխատությունների համար նրան շնորհվում է Նոբելյան մրցանակ։ Պավլովը բացահայտում է բարձրագույն կենդանիների ուղեղի գործառույթների օբյեկտիվ ուսումնասիրության ուղիները։ Պավլովի օգնականը՝ իդեալիստ Զվանցևը, որը դարձել է մատերիալիստ գիտնականի գաղափարական հակառակորդը, նրան արգելում է մտնել «հոգու սրբավայրը», բայց Պավլովը համարձակորեն հարձակվում է իր հակառակորդների վրա։ Վրա է հասնում հեղափոխական 1917 թվականը։ Պավլովը զայրույթով մերժում է արտասահման մեկնելու ամերիկյան գործակալի առաջարկը և ընդմիշտ մնում է իր ժողովրդի հետ, իր հայրենիքում։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարիստ՝ Միխայիլ Պապավա
  • Բեմադրությունը՝ Գրիգորի Ռոշալի
  • Ռեժիսոր՝ Գենադի Կազանսկի
  • Օպերատորներ՝ Վյաչեսլավ Գորդանով, Մոիսեյ Մագիդ, Լև Սոկոլսկի, Եվգենի Կիրպիչև
  • Արվեստագետներ՝ Եվգենի Ենեյ, Աբրամ Վեկսլեր
  • Կոմպոզիտոր՝ Դմիտրի Կաբալևսկի
  • Հնչյունային օպերատոր - Առնոլդ Շարգորոդի
  • Կոստյումի նկարիչ՝ Թամարա Լևիցկայա
  • Նկարիչ-դիմահարդար՝ Վասիլի Ուլյանով
  • Մոնտաժող՝ Վալենտինա Միրոնովա
  • Համակցված նկարահանումներ՝
    • Օպերատոր՝ Գեորգի Շուրկին
    • Նկարիչ՝ Ա. Ալեքսեև
    • Լրացուցիչ նկարահանումներ՝ Ա. Պետրովի
  • Երկրորդ ռեժիսորը՝ Է. Գալ
  • Ռեժիսորի օգնականներ՝ Ե. Վիշնևսկայա, Եկատերինա Սերդկովա, Ա. Սոկոլով
  • Լենինգրադի պետական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբ
  • Դիրիժոր՝ Լ. Ս. Յուխնին
  • Ֆիլմի տնօրեն՝ Ի. Գոլդին
  • Գեղարվեստական ղեկավար՝ Ս. Դ. Վասիլև

Ֆիլմը վերականգնվել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1976 թվականին․

  • Ռեժիսոր՝ Կ. Պոլոնսկի
  • Հնչյունային օպերատորներ՝ Լեոնիդ Վոսկալչուկ, Ի. Ստուլովա
  • Օպերատոր՝ Վլադիմիր Յակովլև
  • Մոնտաժող՝ Իրմա Ցեկավայա
  • Դիրիժոր՝ Վլադիմիր Վասիլև
  • Երաժշտական խմբագիր՝ Ռաիսա Լուկինա
  • Խմբագիր՝ Վ. Դյաչենկո

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմի հիմնական ստեղծողներն արժանացել են 1950 թվականի Ստալինյան առաջին աստիճանի մրցանակին։ Մրցանակի դափնեկիրներն են՝ Գ. Ռոշալ, Մ. Պապավա, Ֆ. Նիկիտին, Վ. Չեսնոկով, Վ. Գորդանով, Մ. Մագիդ, Ս. Սոկոլսկի։
  • Աշխատանքի մրցանակ Գոտվալդովի II միւազգային կինոփառատոնում (1949)։
  • Ա. Բորիսովի «Տղամարդու դերի լավագույն կատարման համար» մրցանակ Մարիանսկե Լազնեի IV միջազգային կինոփառատոնում (1949)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Папава М. Г. Сценарий фильма // Избранные сценарии советского кино. — М.: Госкиноиздат, 1951. — Т. 6. — С. 195—278. — 596 с.
  • ««Академик Иван Павлов»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  • «Академик Иван Павлов» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
  • ««Академик Иван Павлов»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  • ««Академик Иван Павлов»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.
  • ««Академик Иван Павлов»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  • Фильм «Академик Иван Павлов» на сайте Staroe.tv (видео)