Ալ-Ռակկայի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Ռակկայի թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Սիրիա
ՏեղագրությունԱլ-Ռակկա
Հիմնադրվել է1981
ՏնօրենAnas al-Khabour?[1] և Muhammad Sarhan?[2]
Կայքcdli.ucla.edu/collections/syria/raqqa_en.html
Քարտեզ
Քարտեզ

Ալ-Ռակկայի թանգարան, (արաբ․՝ مَتْحَفُ الرَّقَّةِ‎‎), թանգարան Սիրիայի Ալ-Ռակկա քաղաքում, որը հիմնադրվել է 1981 թվականին[3]։ Թանգարանի շենքը կառուցվել է 1861 թվականին և ծառայել է որպես Օսմանյան կառավարության շինություն[4]։ Թանգարանը նվիրված է Ալ-Ռակկայի մարզի մշակույթի պահպանմանը[5]։

Թանգարանը նշանակալիորեն համակարգում է ընդարձակ հավաքածուներ, որոնք հավաքվել են Թելլ Սաբի Աբիադի, Թելլ Բիայի, Թելլ Չուերայի, Թելլ Մումբագայի շրջանների պեղումներից և արվեստի տարբեր գործեր, որոնք թվագրվում են հռոմեական և բյուզանդական ժամանակներից, ինչպես նաև` ավելի ուշ շրջանի առարկաներ Իսլամական ժամանակաշրջանից, (հատկապես` Հարուն ալ-Ռաշիդի դարաշրջանից), ինչպես նաև` բեդվինների գերիշխանության ժամանակկաշրջանից[6]։ Թանգարանի առաջին հարկն ունի երեք բաժին. Հնագույն, Դասական հետքեր, Ժամանակակից արվեստ, և երկրորդ հարկը նվիրված է արաբական և իսլամական արվեստին[7]։

Թանգարանն առավելագույնն ունեցել է 7000 արվեստի գործեր մոտակա շրջաններից[4]։ Սիրիայի քաղաքացիական պատերազմը վնաս է հասցրել թանգարանին` Ալ-Ռակկայում Իրաքի և Լևանտի իսլամական պետության տիրապետման ժամանակ[8]։ 2017 թվականի հոկտեմբերին Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից քաղաքը զավթելուց հետո Ալ-Ռակկայի քաղաքային խորհուրդը և դրա Հնությունների և մշակույթի կոմիտեն, 2018 թվականից սկզբից համագործակցելով Վիժն կազմակերպության հետ, սկսել է վերակառուցել շենքը և հետ բերել արվեստի գողացված գործերը[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://oi.uchicago.edu/sites/oi.uchicago.edu/files/uploads/shared/docs/08-09_Zeidan.pdf
  2. https://oi.uchicago.edu/sites/oi.uchicago.edu/files/uploads/shared/docs/09_10_Zeidan.pdf
  3. «Raqqa Museum». CDLI. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  4. 4,0 4,1 Ronahi TV (2018 թ․ սեպտեմբերի 6). «The Museum Of Raqqa Struggles To Recover Following ISIS Looting». Al Shahid Witness. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  5. «Rakka Museum». Syrian Digital Library of Cuneiform. UCLA. Վերցված է 2012 թ․ հունվարի 17-ին.
  6. Danti, Michael D.; Zettler, Richard; Ashby, Darren P.; Hiatlih, Khaled; Abdo, Ristam; Ahmed, Amer; Qasim, Muntser; Cuneo; Gabriel, Marina (2018 թ․ հունվարի 5). «Special Report: Current Status of the Raqqa Museum» (PDF). American Schools of Oriental Research: 30. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  7. Silverman, Helaine (2010 թ․ նոյեմբերի 2). Contested Cultural Heritage: Religion, Nationalism, Erasure, and Exclusion in a Global World. Springer Science & Business Media. էջ 187. ISBN 9781441973054.
  8. Hamou, Ammar; Limoges, Barrett (2018 թ․ օգոստոսի 16). Ismail, Abdullah (ed.). «'A treasure house of Syria's past': Archaeologists, NGOs reckon with scale of cultural looting in post-IS Raqqa». Syria Direct. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 25-ին.
  9. Arab 24 (2018 թ․ օգոստոսի 21). «Local organisation is rehabilitating archaeological sites in Raqqa». Al Shahid Witness. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.{{cite news}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]