Ալ-Նաբի մզկիթ (Ղազվին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալ-Նաբի մզկիթ
պարս.՝ مسجد النبی قزوین
Տեսակմզկիթ և մշակութային արժեք
Երկիր Իրան[1][2]
ՎարչատարածքՂազվին[2][3]
ՏեղագրությունՂազվին[2][3]
Կառուցման սկիզբ1787
Բացվեց1787
Ճյուղ/ավանդույթիսլամ
Կարգավիճակգործող
ՀիմնադիրՖաթհ-Ալի շահ
Ճարտարապետություն
ՃարտարապետՈւստադ Միրզա Շիրազի
Ոճսեֆյան ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ

Ալ-Նաբի մզկիթ (պարս.՝ مسجد النبی قزوین‎ – Masjed al-Nabi, հայտնի է նաև որպես պարս.՝ مسجد سلطانى‎ – Masjed-e Soltani), հանրահայտ մզկիթ Իրանի Ղազվին քաղաքում։ Զբաղեցնում է մոտավորապես 14,000 քառ. մետր տարածք։ Ըստ մզկիթի արձանագրությունների հիմնադիրը եղել է Ֆաթհ Ալի շահը Ղաջարիների դինաստիայից։ Այլ աղբյուրներ վկայում են, որ մզկիթը գոյություն է ունեցել դեռևս Սեֆյանների ժամանակաշրջանում։ Ներկայում ենթադրվում է, որ կառույցի ճարտարապետը Ուստադ Միրզա Շիրազին է եղել, իսկ շինարարության սկիզբը համարվում է 1787 թվականը։

Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալ-Նաբի մզկիթի մուտքը

Մզկիթի երկակի գմբեթի ներքին տրամագիծը 15 մ է, ներքին գագաթը 20,83 մ բարձրության վրա է, իսկ արտաքին ծայրը՝ 23,25 մետր։

Նախկինում գմբեթի կողքին բարձրանում էր մի մինարե, որի մասին գրել է ֆրանսիացի հետազոտող Մադամ Ջեյն Դյուլաֆոյը։ Մզկիթի բակում կան չորս այվաններ (կամարակապ տարածք իսլամական ճարտարապետությունում)։

Ալ-Նաբիում կան գեղագիր մակագրություններ, որոնք թվագրվում են 1787 թվականին։ Այս մզկիթը ևս, ինչպես և Ղազվինի Ջամե մզկիթը, ունի շաբեստան (իրանական ճարտարապետությանը բնորոշ՝ ծածկով ազատ տարածք), որն այժմ օգտագործվում է որպես գրադարան։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bozorg-nia, Zohreh (2004). Mimaran-i Iran. ISBN 964-7483-39-2.