Ալֆրեդ Նաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալֆրեդ Նաթ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 22, 1856(1856-11-22)[1][2]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էմայիսի 21, 1910(1910-05-21)[1] (53 տարեկան)
Մասնագիտությունհրատարակիչ
Ծնողներհայր՝ David Nutt?
 Alfred Nutt Վիքիպահեստում
Նաթի դիմանկարը Ֆոլկ լորում նրա մահախոսականից

Ալֆրեդ Նաթ (անգլ.՝ Alfred Trübner Nutt, նոյեմբերի 22, 1856(1856-11-22)[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 21, 1910(1910-05-21)[1]), բրիտանացի հրատարակիչ, որն ուսումնասիրել և գրել է ֆոլկլորի և կելտագիտության մասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաթը ծնվել է Լոնդոնում, նա հրատարակիչ Դեյվիդ Նաթի որդին էր։ Նրա մայրը եղել է մեկ այլ անվանի հրատարակչի` Վիլյամ Միլլերի թոռնուհին։ Նա սովորել է Լոնդոնի դպրոցի համալսարանական քոլեջում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Վիրտի լե Ֆրանսուա քաղաքի Վիրտի լե Ֆրանսուա քոլեջում։ Նա անցկացրել է երեք տարի` աշկերտություն սովորեցնելով Լայպցիգում, Բեռլինում և Փարիզում, մինչև 1878 թվականը, երբ գլխավորել է իր հանգուցյալ հոր բիզնեսը։

Նա հիմնադրել է The Folk-Lore Journal ամսագիրը[3]։ 1897 թվականին նա ընտրվել է ֆոլկլորի ընկերության նախագահ[4]։

Նաթը եղել է Ջեսի Վենսթոնի ընկերը և աջակիցը, կիսելով նրա հետաքրքրությունը Սուրբ Գրաալի` կելտական ակունքների վերաբերյալ, և հրապարակել է նրա մի քանի գրքեր։ Նա նաև կապված էր Վիթլի Սթոուքսի, Էլեանոր Հուլի և Կունո Մեյերի հետ, նրա աշխատանքները կարևոր ազդեցություն են ունեցել Ռոջեր Շերման Լումիսի ուսումնասիրությունների վրա։ Նա կարևոր դեր է ունեցել Իռլանդական տեքստի միության հիմնադրման գործում, և նրա ընկերությունը տպագրել է միության վաղ շրջանի գրքերը 1899-1914 թվականններին։

Նաթը հեղինակել է գիտական բազմաթիվ աշխատանքներ, ներառյալ Սուրբ Գրեյլի լեգենդի ուսումնասիրությունները` դրա կելտական ծագման վերաբերյալ հիփոթեզին հատուկ հղումներով, ինչպես նաև` համագործակցել է Մեյերի հետ «Բրանի ճանապարհորդությունը», «Ֆեբալի որդին», «Ապրելու հողը» աշխատություններում։ Գրել է ուսումնասիրություններ Մաբինոգոնի վերաբերյալ, ինչպես նաև աշխատել է Մեթյու Առնոլդի «Կելտական գրականության ուսումնասիրությունը» ծանոթագրված ուսումնասիրության վրա[3]։ Նաթը խեղդվել է Սեն գետում, 1910 թվականի մայիսի 21-ին, երբ փորձում էր փրկել իր 17-ամյա հաշմանդամ որդուն, որն ընկել էր գետը, երբ ձին փախել էր[4]։

Նրա կինը` Մ. Լ. Նաթը, հաջորդել է նրան ֆիրմայի ղեկավարի պաշտոնում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 Dictionary of Irish BiographyRIA.
  3. 3,0 3,1 3,2 H. R. Tedder, rev. Sayoni Basu (2004). «Nutt, Alfred (1856–1910)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press (oxforddnb.com). Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
  4. 4,0 4,1 «Alfred Nutt Drowned: Well-Known London Publisher Dies Trying to Save His Invalid Son» (PDF). The New York Times. 1920 թ․ մայիսի 24. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wood, J., "Folklore studies at the Celtic dawn: the rôle of Alfred Nutt as publisher and scholar", in Folklore 110, 1999, pp. 3–12.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Ալֆրեդ Նաթ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Նաթ» հոդվածին։