Ալփերեն Դույմազ
![]() | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1992 (30 տարեկան) |
Ծննդավայր | Անկարա, Թուրքիա |
Կրթություն | Հաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասան, մոդել և հեռուստատեսային դերասան |
Ալփերեն Դույմազ (թուրքերեն՝ Alperen Duymaz, նոյեմբերի 3, 1992, Անկարա, Թուրքիա[1]), թուրք դերասան և մոդել։
Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Դույմազը դեռ դպրոցական տարիքից հետաքրքրված է եղել երաժշտությամբ և մոդելային կարիերայով[2]։ Ավելի ուշ, ավարտել է Հաջեթեփեի համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիայի թատերական բաժինը։ Դույմազն իր հեռուստատեսային կարիերան սկսել է «Փոքրիկ հմայիչ խաբեբաներ» հեռուստասերիալում` մարմնավորելով Ջեսուրի դերը։ Դրանից հետո նկարահանվել է «Դառը սեր» և «Բոդրումի հեքիաթ» հեռուստասերիալներում[3][4][5]։ 2018 թվականին իր նորամուտն է ունեցել մեծ ֆիլմերում՝ նկարահանվելով «Անպարտելի Քարաթայ» ֆիլմում, որտեղ մարմնավորել է Քութայի դերը[6]։ Նույն տարում «Փոս» հեռուստասերիալում մարմնավորել է Էմրահի կերպարը[7]։ 2018 թվականի վերջին և 2019 թվականի սկզբին նկարահանվել է «Բախում» հեռուստասերիալում, որտեղ էլ մարմնավորել է Քերեմ Քորքմազի դերը[8]։ 2020 թվականի սկզբից նկարահանվում է «Սառնամանիք» հեռուստասերիալում, որը ցուցադրվում է Show TV հեռուստաընկերությամբ[9]։ Հեռուստասերիալում նա մարմնավորում է Այազի դերը։
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալ | |||
---|---|---|---|
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2015 | Դառը սեր | Ալի Քյոքլյուքայա | Գլխավոր դեր |
2015–2016 | Փոքրիկ հմայիչ խաբեբաներ |
Ջեսուր | Երկրորդական դեր |
2016–2017 | Բոդրումի հեքիաթ | Աթեշ Էրգյուվեն | Գլխավոր դեր |
2018 | Փոս | Էմրահ | Երկրորդական դեր |
2018–2019 | Բախում | Քերեմ Քորքմազ | Գլխավոր դեր |
2020 | Սառնամանիք | Այազ | Գլխավոր դեր |
Ֆիլմեր | |||
Տարի | Անվանում | Դեր | Ծանոթագրություն |
2018 | Անպարտելի Քարաթայ | Քութայ | Գլխավոր դեր |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «ALPEREN DUYMAZ»։ Cem Tatlıtuğ Management։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 1, 2016-ին։ Վերցված է մարտի 12, 2018
- ↑ «Alperen Duymaz: Oyunculuk büyük bir özgürlük»։ Haber Türk։ Արխիվացված է օրիգինալից մարտի 12, 2018-ին։ Վերցված է մարտի 12, 2018
- ↑ «Alperen Duymaz kimdir?»։ Vatan։ Արխիվացված է օրիգինալից մարտի 12, 2018-ին։ Վերցված է մարտի 12, 2018
- ↑ «Oyunculuğun özgür kıldığı adam: Alperen Duymaz»։ ranini.tv։ Արխիվացված է օրիգինալից մարտի 12, 2018-ին։ Վերցված է մարտի 12, 2018
- ↑ «Alperen Duymaz: İlgi beni utandırıyor»։ Hürriyet Daily News։ Արխիվացված է օրիգինալից մարտի 12, 2018-ին։ Վերցված է մարտի 12, 2018
- ↑ «Direniş Karatay ekibi filmi anlattı»։ NTV։ Վերցված է մարտի 12, 2018
- ↑ «Çukur'da bomba transfer! Alperen Duymaz Çukur dizisinde»։ Posta։ Արխիվացված է օրիգինալից մարտի 12, 2018-ին։ Վերցված է մարտի 12, 2018
- ↑ «Çarpışma dizisine uluslararası ödül!»։ mynet։ օգոստոսի 30, 2019։ Վերցված է հունվարի 22, 2020
- ↑ «Alperen Duymaz'dan zor sahne!»։ Habertürk։ հունվարի 17, 2020։ Վերցված է հունվարի 22, 2020