Սառնամանիք (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սառնամանիք
թուրքերեն՝ Zemheri
Изображение логотипа
Ժանրսիրային դրամա
ԵրկիրԹուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՀիլալ Սարալ
Գլխավոր
դերերում
Ալփերեն Դույմազ
Այչա Այշին Թուրան
Ջաներ Ջինդորուք
Հազալ Ֆիլիզ Քյուչյուքքյոսե
Շեբնեմ Դյոնմեզ
Զերին Թեքինդոր
ՍցենարիստՍեմա Էրգենեքոն
Պատմվածքի վայրՍտամբուլ
Նկարահանման վայրՍտամբուլ
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ10
Էկրաններին է2020 թվականի հունվարի 15-ից 2020 թվականի մարտի 18
ՀեռուստաալիքShow TV
ԸնկերությունAy Yapım
Պատկերի ձևաչափ576i (16:9 SDTV)
1080i ([HDTV)
Ձայնի ձևաչափStereo
Կարգավիճակավարտված հեռուստասերիալ
Պաշտոնական կայքէջ

Սառնամանիք (թուրքերեն՝ Zemheri), թուրքական հեռուստասերիալ, որը ցուցադրվել է Show TV հեռուստաընկերությամբ։ Հեռուստասերիալն արտադրվել է Ay Yapım ընկերության կողմից։ Ցուցադրվել է 2020 թվականի հունվարի 15-ից նույն տարվա մարտի 18-ը։ Հեռուստասերիալի ռեժիսորը Հիլալ Սարալն է, իսկ սցենարիստը՝ Սեմա Էրգենեքոնը[1][2][3]։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այազը և Ֆիրուզեն երիտասարդ զույգ են, որոնք պատասխանատվություն են կրում իրենց ընտանիքների համար։ Նրանք խենթի պես սիրում են իրար։ Ընտանիքի հետ տեղի ունեցած դժբախտության պատճառով, Այազն ստիպված է լինում լքել Ֆիրուզեին և ամուսնանալ հարուստ աղջկա հետ։ Այն շինհրապարակում, որտեղ աշխատում էր Ֆիրուզեի հայրը, տեղի է ունենում դժբախտ պատահար։ Նրան մեղադրում են 13 մարդու մահվան մեջ։ Ֆիրուզեն ավարտելով իրավաբանական ֆակուլտետը՝ փորձում է ապացուցել առաջ քաշված մեղադրանքի անհիմն լինելը և ապացուցել հոր անմեղությունը։ Ճշմարտության ճանապարհին Ֆիրուզեն կրկին հանդիպում է Այազին, որը պարզվում է շինարարական ընկերության ղեկավարներից մեկն է և կապ ունի դժբախտ պատահարի հետ։ Այազի առջև խնդիր է առաջանում․ ընտրել ընտանի՞քը, թե՞ սիրած աղջկան[4]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերաշրջան Եթերաշրջանի սկիզբ Եթերաշրջանի ավարտ Տարի Սերիաների քանակ Հեռուստաընկերություն
1-ին եթերաշրջան 2020 թվականի հունվարի 15 2020 թվականի մարտի 18 2020 10 Show TV

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Zemheri'nin afişi yayınlandı!». www.showtv.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  2. «'Zemheri'nin yeni yüzü». www.hurriyet.com.tr (թուրքերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  3. «Zemheri dizisi nerede çekiliyor?». Haberşey (թուրքերեն). 2019 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  4. «Стужа / Zemheri Все серии (2020) смотреть онлайн на русском языке». 1plus1tv.ru. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]