Ալրացողային սնկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալրացողային սնկեր
UncinulaTulasneiDetail.jpg
Դասակարգում
Թագավորություն  Սնկեր (Fungi)
Ենթաթագավորություն  Dikarya
Տիպ/Բաժին Պայուսակավոր սնկեր (Ascomycota)
Ենթատիպ Pezizomycotina
Դաս Պայուսակավորներ (Leotiomycetes)
Կարգ Կեղծ ալրացողային սնկեր (Erysiphales)
Ընտանիք Ալրացողային սնկեր (Erysiphaceae)
Tul. & C.Tul., 1861

Ալրացողային սկներ (լատ.՝ Erysiphales), էրիզիֆային սնկեր, պայուսակավորների դասի մասնագիտացված մակաբույծ սնկեր։ Հայտնի է ավելի քան 400 տեսակ, որոնցից շատերը տարածված են նաև ՀՀ-ում։ Հարուցում են իսկական ալրացող կոչվող հիվանդությունը։ Վնասում են բույսերի տերևները, ցողունները, ծաղկաբույլերը, տերևները, ծաղիկները, պտուղները և այլն։ Վնասված մասերում առաջանում է սպիտակավուն ալրանման փառ, որը կազմված է տակառաձև անսեռ սպորներից (կոնիդիումներ)։ Հետագայում փառի վրա ձևավորվում են պտղամարմիններ (կլեյստոտեցիումներ՝ պայուսակներով)։ Պտղամարմինների վրա կան հատուկ հատվածներ, ըստ դրանց ձևի, պտղամարմնի վրա ունեցած դիրքը, նաև կլեյստոտեցիումների պայուսակների քանակի՝ կատարվում է ալրացող սնկերի ցեղերի դասակարգումը։ Որոշ ալրացքող սնկերի պայուսակավոր փուլը բացակայում է, դրանք դասվում են անկատար սնկերի շարքը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png