Կոնիդիումներ
Արտաքին տեսք
Կոնիդիումներ (հուն․՝ κονία — փոշի և εἶδος — տեսակ), անսեռ բազմացման սպորներ. գոյանում են սնկերի հատուկ ճյուղերի՝ կոնիդիակիրների վրա։ Բնորոշ են անկատար և պարկավոր սնկերին։ Կոնիդիումները լինում են գնդաձև, ձվաձև, թելաձև, աստղաձև, զսպանակաձև ոլորված։ Տարբերվում են գույնով, բջիջների թվով, ծագմամբ։ Ստորակարգ սնկերի՝ ֆիկոմի-ցետների կոնիդիումները ձևափոխված սպորանգիումներն են։
Օդի մեջ կոնիդիումների քանակը կախված է եղանակային և մթնոլորտային պայմաններից։ Մարդը 1 ժամվա ընթացքում ներշնչում է 40 կոնիդիում։ Իմունային անբավարարություն ունեցող մարդկանց մոտ կինիդիումներ ունեցող սնկերը կարող են առողջական խնդիրներ առաջացնել, ինչպես օրինակ թոքերի բորոքում։
-
կոնիդիումները՝ կոնիդիակրի վրա
-
Alternaria տեսակի կինդիումների շղթան
-
Hyaloperonospora parasitica֊ի կոնիդիակիրը՝ տարբեր տեսակի կինիդիումներով
-
Trichoderma fertile֊ի կոնիդիակիր
-
Macroconidia van de schimmel Epidermophyton floccosum սնկի մակրոկոնիդիումները՝ Tinea cruris հիվանդության հարուցիչները
-
Microsporum canis սնկի մակրոկոնիդիումները
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 570)։ |