Կեղծ ալրացողային սնկեր
Կեղծ ալրացողային սնկեր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Peronospora spinaceae
|
Կեղծ ալրացողային սնկեր, օօմիցետների դասի պերոնոսպորայինների ընտանիքի սնկեր։
Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում տարածված են վնասակար պլազմոպարա վիտիկոլան (Plasmo- para viticola)՝ խաղողի միլդյուի հարուցիչը, պերոնոսպորա սպինացեան (Peronospora spinaceae)՝ ախտահարում է սպանախը և այլ տեսակներ։ Պերոնոսպորայի տարբեր տեսակներ հարուցում են բազմաթիվ բակլազգի կերաբույսերի պերոնոսպորոզ հիվանդությունը։
Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Օբլիգատ մակաբույծներ են, ախտահարում են խոտաբույսերը, հազվադեպ՝ թփերը։ Հարուցում են կեղծ ալրացողային հիվանդություն (առաջացնում են տարածուն կամ տեղային վարակ)։ Ախտահարված հատվածներում (հիմնականում տերևների վրա) ի հայտ է գալիս քլորոզ, հետագայում՝ գորշացող բծեր, որոնք ծածկվում են նուրբ, հազվադեպ՝ խիտ, հեշտ անհետացող, սպիտակ, մոխրագույն, մանուշակագույն փառով։ Առաջացնում են անսեռ սպորատվություն՝ կոնիդիակիր (սպորակիր) թելիկներ՝ կոնիդիումևերով։ Կարգաբան, նշանակություն ունեն կոնիդիակիր թելիկների ծայրային ճյուղերի ճյուղավորման տիպերը։ Օրինակ՝ պլազմոպարա ցեղի ծայրային ճյուղերը ճյուղավորված են ուղիղ անկյան տակ, պերոնոսպորայինը՝ դիխոտոմիկ։ Կոնիդիումներն աճում են կոնիդիակիր թելիկներից պոկվելուց հետո՝ առաջացնելով աճման խողովակ կամ զոոսպորներ։
Ախտածիններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Uncinula necator
- Sphaerotheca mors
- Erysiphe graminis
- Sphaerotheca pannosa forma persicae
- Erysiphe communis
- Sphaerotheca pannosa Lew. var. rosae Voron. - վարդի վրա[1],
- Erysiphe cichoracearum, Sphaerotheca fuliginea
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Трейвас Л. Болезни и вредители роз. Атлас-определитель. — Фитон+, 2010. — ISBN 978-5-93457-289-2
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Энциклопедия по биологии Аванта + , 1996.
- Головин П. Н., Мучнисторосяные грибы, паразитирующие на культурных и полезных растениях, М. — Л., 1960.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- About Erysiphe necator
- Comment prévenir les maladies du verger (oïdium, tavelure, chancre) en vidéo.
- Oïdium du pêcher et du pommier Archived 2007-08-16 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 358)։ ![]() |