Ալրային տիզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալրային տիզ
Ալրային տիզ
Ալրային տիզ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Chelicerata
Դաս Սարդակերպեր (Arachnida)
Կարգ Sarcoptiformes
Ընտանիք Acaridae
Ցեղ Acarus
Տեսակ Ալրային տիզ (A. siro)
Միջազգային անվանում
Acarus siro

Ալրային տիզ (լատին․՝ Tyrogliphus farinae), ալրատզերի ընտանիքի հոդվածոտանի, պահեստավորված հացահատիկի և կենդանիների կերերի վնասատու[1][2]։ Վնասում է հացահատիկը, ալյուրը, ձավարեղենը, քուսպերը, յուղատու մշակաբույսերի սերմերը, չորացրած մրգերն ու սնկերը, խոտերը և այլն։ Տարածված է ամենուրեք։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը 0,35-0,67 մմ է, մարմինը՝ ձվաձև, սպիտակավուն, գլխային բաժինը և ոտքերը՝ վարդագույն կամ կարմրաաղյուսագույն։ Զարգանում է հացահատիկում 13% խոնավության և ալյուրում՝ 12%-ից բարձրի դեպքում։ Զարգացման առավել նպաստավոր ջերմաստիճանը՝ 18-20 °C-ն է։ Խիստ վարակված մթերքները դառնում են կպչուն, «մեղրի» հոտ են արձակում և կորցնում սննդային որակները։ Հատկապես վտանգավոր է սերմացու հատիկը, քանի որ ալրային տիզը առաջին հերթին ուտում է սերմնասաղմը։

Պայքարի միջոցառումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պահեստների մաքրում և վարակազերծում՝ շփումային միջատասպաններով կամ պահեստների և հացահատիկի ծխահարում՝ բրոմային մեթիլով, հացահատիկի զտում, չորացում, սառեցում, ապա՝ խիստ սառեցում։ Վարակված կերերը կերակրելիս կենդանիների մոտ նկատվում է կերերի ընդունման նվազում, փորլուծություն, բարակ աղիքի բորբոքում և աճի դանդաղում։ Վարակված կերերի պատճառով խոզերի մոտ նկատելիորեն նվազում է կենդանի քաշի ավելացումը, կեր-մարմնի քաշի հարաբերակցությունը և ազոտի պահպանումը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. J. A. Dunn; B. B. Thind; C. Danks; J. Chambers (April 2008). «Rapid method for the detection of storage mites in cereals: feasibility of an ELISA based approach». Bulletin of Entomological Research. 98 (2): 207–213. doi:10.1017/S0007485308005634. PMID 18279566.
  2. L. M. I. Webster; R. H. Thomas; G. P. McCormack (2004). «Molecular systematics of Acarus si s. lat., a complex of stored food pests». Molecular Phylogenetics and Evolution. 32 (3): 817–822. doi:10.1016/j.ympev.2004.04.005. PMID 15288058.
  3. Braude, R.; Low, A.G.; Mitchell, K.G.; Pittman, R.J.; Wilkin, D.R. (1980). «Effect of flour mite infestation (Acarus siro L.) on nutritive value of pig diets». Veterinary Record. 106 (2): 35–36.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։