Ալվարդ Հովսեփյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալվարդ Հովսեփյան
Ծնվել է26 ապրիլի 1956
ԾննդավայրԵրևան
Գրական անունԱլ Վարդ
Մասնագիտությունգրող, մանկավարժ
Ազգությունհայ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
ԱնդամակցությունՀԳՄ

Ալվարդ Հովսեփյան, (գրական անունը՝ Ալ Վարդ), (ապրիլի 26, 1956(1956-04-26), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ բանաստեղծ, մանկագիր, բանասեր, մանկավարժ, ՀԳՄ անդամ 2021 թվականից[1][2]։

Կյանք և ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարդ Հովսեփյանը ծնվել է 1956 թվականի ապրիլի 26-ին Երևանում։ 1963 -1973 թվականներին սովորել է Երևանի թիվ 126 միջնակարգ դպրոցում։ 1973 թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1978 թվականին ավարտել է՝ ստանալով բանասերի, հայոց լեզվի և գրականության ուսուցչի որակավորում։

Ամուսնացած է, ունի որդի և դուստր, չորս թոռ։

Ստեղծագործել է դպրոցական տարիներից։ Մանկական բանաստեղծությունները տեղ են գտել «Բողբոջներ» մանկապատանեկան գրական ալմանախում։ Դպրոցականների քաղաքային և հանրապետական գրական մրցույթներում բազմիցս արժանացել է տարբեր կարգերի մրցանակների և պատվոգրերի։ Ղեկավարել է դպրոցական և ուսանողական գրական խմբակներ, կազմակերպել Է գրական-գեղարվեստական բազմաբնույթ միջոցառումներ և մրցույթներ։ Հաճախել է քաղաքային պիոներպալատում գործող գրական խմբակ (ղեկավար` բանաստեղծ, մանկագիր Լիպարիտ Սարգսյան

Առաջին մանկական բանաստեղծությունը տպագրվել է 1969 թվականին «Պիոներ կանչ» թերթում, ապա պարբերաբար տպագրվել է գրական մամուլում՝

Ստեղծագործությունները պարբերաբար հաղորդվել են ռադիոյով, վարել է հեռուստատեսային մանկական գրական հաղորդումներ։

Բանաստեղծությունները տպագրվել են 6 հեղինակային և 5 համահեղինակային ժողովածուներում։ Ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն, անգլերեն, արաբերեն լեզուներով։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1981- 2023 թվականներին աշխատանքային գործունեություն է ծավալել կրթության և մանկավարժության ոլորտում. եղել է գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, դասախոս, գործադիր տնօրեն, «Ակութ» կենտրոն- կրթօջախի հիմնադիր տնօրեն[3]։

Տպագրված գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993 թվական, «Ավետիս», լիրիկական բանաստեղծություններ,
  • 2016 թվական, «Եդեմադուռ», լիրիկական բանաստեղծություններ,
  • 2019 թվական, «Կանաչ երգ», մանկական բանաստեղծություններ և առակներ,
  • 2023 թվական, «FABLES» հայերեն-անգլերեն առակների ժողովածու,
  • 2023 թվական, «Այդպես է լինում հեքիաթում», մանկական 10 չափածո հեքիաթների ժողովածու,
  • 2023 թվական, «Երկար ու բարակ քառասուն առակ» առակների ժողովածու։

Համահեղինակային ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2018 թվական, «ԳԱՐՈՒՆԸ ՍԻՐՈՒՑ Է ԾՆՎԵԼ», արդի բանաստեղծների անթոլոգիա (կազմող՝ Գագիկ Վարդանյան),
  • 2019 թվական, «ՅՈՒՇԱՐՁԱՆ ՄԱՅՐԵՐՈՒՆ» ժողովածու (կազմող՝ Հովսեփ Նալբանդյան),
  • 2022 թվական, «ԱՆԳԻՆԵ» մոր և մանկան ժողովածու (կազմող՝ Սամվել Հարոյան),
  • 2022 թվական, «ՕԴԱՊԱՐԻԿ ԱՐԵՎԸ», արդի հայ մանկագրության անթոլոգիա (նախագծի հեղինակ՝ Էդվարդ Միլիտոնյան),
  • 2023 թվական, «ԱՄՊԻԿՆԵՐ», մանկական բանաստեղծություններ(կազմող և խմբագիր՝ Ծովինար Տիրատուրյան)։

Մամուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2021-2023 թվականներ, Գրական թերթի տարբեր համարներ
  • 2021 թվական, «ԳՐԱԿԱՆ ԱՐՑԱԽ» պարբերական
  • 2021 թվականի «ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ» թերթ
  • 2021 թվական, «ԳՈՐԾԱՐԱՐ» ամսագիր/ սեպտեմբեր- հոկտեմբեր/
  • 2021 թվական, «Հրապարակ» թերթի մշակութային բաժնում
  • 2021 թվական, «Երկունք» ՀԳՄ Լոռու մարզային պարբերաթերթ
  • 2021 թվական, «ԳՐԱԿԱՆ ՀԱՄՇԵՆ» պարբերական
  • 2022 թվական, «Կրթություն» շաբաթաթերթ
  • 2023 թվական, «ԱՌԱՎՈՏ» օրաթերթ – Մշակույթ, հարցազրույց /Վովա Արզումանյան/
  • 2021-2023 թվականներ, «ԾԻԾԵՌՆԱԿ» մանկական ամսագրի մշտական հեղինակներից է
  • 2021-2022 թվականներ, «Լուսապսակ» մանկապատանեկան գրական մշակութային ամսագիր
  • 2023 թվական, «Եթեր» շաբաթաթերթ։
  • 2023 թվական, Մանուկների խանդավառ աշխարհը, Գրական թերթ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվական, «ՄԵԾՆ ՆԵՐՍԵՍ» բարեսիրական կազմակերպության «ՄԱՐԴ ԱՍՏԾՈ» գրական մրցանակաբաշխության խրախուսական մրցանակ՝ մանկապատանեկան գրականություն անվանակարգում[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]