Jump to content

Ալպյան մարգագետիններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ալպյան արոտավայրերից)
Հայաստանի ֆլորան
Ալպյան մարգագետին

Ալպյան մարգագետիններ, Ալպյան արոտավայրեր, լեռնային մարգագետիններ են, որոնք ծածկված են խոտի, բուսականության հաստ շերտով և գտնվում են անտառի փեշին, ալպյան գոտում, լեռներում, Ալպերում և վայրերում 2200-3500 մետր, Հիմալայների հարավային լանջերին 3600-5000 մերտ բարձրության վրա յուրահատուկ (ալպիական) բուսածածկ ունեցող տարածություններ։

Ալպյան արոտավայրերում կան ճմային, տորֆային, լեռնամարգագետնային հողերի բազմաթիվ տարատեսակներ, որոնք ունեն թույլ հզորություն, խիստ կմախքային են և քարքարոտ։

Բարձրությունը, որտեղից սկսվում են ալպյան մարգագետինները, հիմնականում կախված է տեղանքի կլիմայական և աշխարհագրական պայմաններից (ինչքան շատ է հեռավորությունը բևեռից, այնքան բարձրադիր վայրից է սկսվում ալպյան մարգագետինը)։ Սովորաբար ալպյան մարգագետինները լեռնային շրջաններում անտառներից առանձնացված են ենթալպյան գոտիներով։ Ալպյան մարգագետիններին բնորոշ է ցածր աճող բուսականությունը և բուսականության մաս կազմող «բուսական բարձերը»։

Այն իր ձևով մոտեցնում է տունդրայի էկոհամակարգին, որի պատճառով էլ ալպիական մարգագետինները երբեմն անվանում են «Լեռնային տունդրաներ»։ Սովորաբար հողի շերտը ալպյան մարգագետիններում բարակ է, քարքարոտ, այդ իսկ պատճառով անբարենպաստ է մշակման համար։

Ալպյան մարգագետիններ հանդիպում են երկրագնդի համարյա թե բոլոր շրջաններում[1]։ Շատ հաճախ արևադարձային և մերձրևադարձային շրջաններում ալպյան մարգագետինները պահպանվում են որպես էկոհամակարգի կարևոր մաս, հատկապես տաք կլիմայի դեպքում։ Այդ իսկ պատճառով հնարավոր չէ առանձնացնել կենդանիներին ըստ տեղանքի առանձնահատկությունների։ Շատ կարևոր է, որ հենց այդպիսի տարածքներում պահպանվեն վերացող կենդանական տեսակները։ Այդ տեսակներից օրինակ եթովպիական գայլը ապրում է լեռնային շրջաններում, որտեղ կլիման ավելի բարենպաստ է իր համար։

Բարձրադիր շրջաններում կլիման աստիճանաբար ավելի է խստանում, այդ իսկ պատճառով ալպիական մարգագետինները փոխարինվում են ալպիական տունդրաների։

Կենսաբանական տեսակետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսաբանական տեսակետից Ալպյան արոտավայրերում բուսականությունն արտացոլում է միջավայրի առանձնահատուկ պայմանները (խիստ կլիմա, վեգետացիայի կարճատևություն)։ Հողը ծածկված է խիտ, ցածր և տարբեր տեսակի բուսականությամբ։ Բուսածածկի ցածր և գունեղ կազմի շնորհիվ ալպյան ֆիտոցենոզների մի քանի տիպեր «գորգեր» անունն են ստացել։

Հայաստանում ալպյան արոտավայրեր կան գլխավորպես Գեղամա լեռնաշղթայում, Զանգեզուրի լեռներում, Արագածի բարձունքներում և ըստ բուսակազմի լինում են հացազգի, բոշխային, տարախոտային։ Հացազգի Ալպյան արոտավայրերում գերակշռող բույսերն են՝ ցորնուկները, դաշտավելուկները, շյուղախոտը և այլն, բոշխայինում՝ տխուրը, սարասերը և այլ բոշխեր, իսկ տարախոտայինում՝ զանգակիկները, քեմոնը, խառը «տարախոտային գորգերը»։ Ալպյան արոտավայրեր ամառային արոտավայրեր են։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Горная тундра Արխիվացված 2013-10-13 Wayback Machine Физическая география
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալպյան մարգագետիններ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 189