Jump to content

Ալուշտայի Սերգեյ Սերգեև-Ցենսկու գրական հուշաթանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալուշտայի Սերգեյ Սերգեև-Ցենսկու գրական հուշաթանգարան
Տեսակթանգարան և թանգարանի շենք
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
ՎայրԱլուշտա
Հասցեвулиця Сергєєва-Ценського, 5, Алушта, АР Крим, Україна[2]298500
Հիմնադրվել է1962
Կայքalushta-museum.ru
Քարտեզ
Քարտեզ

Ալուշտայի Սերգեյ Սերգեև-Ցենսկու գրական հուշաթանգարան (ռուս.՝ Алуштинский литературно-мемориальный музей С. Н. Сергеева-Ценского), թանգարան Ղրիմի Ալուշտա քաղաքում։ Բացվել է 1962 թվականին։

Սերգեյ Նիկոլաևիչ Սերգեև-Ցենսկին հայտնի է որպես բազմաթիվ վեպերի, բանաստեղծությունների, պոեմների հեղինակ։ Նրա լավագույն ստեղծագործություններն են «Ռուսաստանի կերպարանափոխումը» էպոպեան, որի վրա աշխատել է 46 տարի, և «Սևաստոպոլյան պաշտպանությունը»։

Երեսուն տարեկանում, 1905 թվականին, գրողը ժամանել է Ղրիմ, Ալուշտա։ 1906 թվականի աշնանը նա գնել է Օռլինայա լեռան հարավային լանջին գտնվող Խուրդա-Տառլի բնասահմանում գտնվող կալվածք։

Տան ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանձնատունը երկհարկանի է, U-աձև հատակագծով, փայտե ծածկապատշգամբով, ճաշասենյակով, գրողի աշխատասենյակով, նրա կնոջ ննջասենյակով, ձմեռային խոհանոցով և տան գրադարանի գրապահոցով։ Տան հարավային կողմում կա երեք մուտք, որոնցով հնարավոր է անմիջապես մտնել ճաշասենյակ։ Շենքի ճակատը սվաղված է, հիմնական մասի պատուհանները ուղղանկյունաձև են, իսկ ծածկապատշգամբում ունեն կոտրված կամարի տեսք։ Հարավային կողմում լուսամուտատեղերը ծալքավոր լողաթավոր փակոցափեղկերով են, իսկ տան հյուսիսային մասում ունեն շերտափեղկավոր վանդակաճաղեր։

Տանիքը բեկված է և թեք, մետաղյա ծածկով։ Ծածկապատշգամբի վերևում կա ծածկ, որի հենարանները պատրաստված են փորագրված փայտե ձիերի տեսքով։

Թանգարանի ցուցադրության առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական-հուշաթանգարանը բացվել է գրողի մահից երեք տարի անց՝ 1961 թվականին։ Պայմանականորեն առանձնացնում են երկու ցուցադրություն՝ հիշատակային (կյանք) և գրական (ստեղծագործություն), ինչը թույլ է տալիս հետևել Սերգեյ Նիկոլաևիչի կյանքին։ Հետաքրքրական է տան ուսումնասիրությունը, քանի որ նրա ներսույթը մնացել է անփոփոխ սեփականատիրոջ բնակվելու ժամանակվանից։

Բացի այդ, հյուրերին առաջարկվում է ուսումնասիրել մնացուկային մշտադալար բույսերի տեսակներով լանդշաֆտային այգին, որն ամբողջությամբ ավերվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ և վերականգնվել գրողի կողմից հետպատերազմյան շրջանում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. https://youcontrol.com.ua/catalog/company_details/02219501/