Ալոյիսիոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալոյիսիոս
Ծնվել էսեպտեմբերի 8, 1637(1637-09-08)
Մահացել էնոյեմբերի 20, 1717(1717-11-20) (80 տարեկան)
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[1]
Մասնագիտությունկաթոլիկ քահանա և կաթոլիկ եպիսկոպոս
Զբաղեցրած պաշտոններRoman Catholic Bishop of Baghdad?

Ալոյիսիոս (իսկական անունը՝ Լուի Մարի Պիդու, ֆր.՝ Louis Marie Pidou, սեպտեմբերի 8, 1637(1637-09-08) - նոյեմբերի 20, 1717(1717-11-20)), ֆրանսիացի հայերենագետ, թատերագիր, մանկավարժ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1664 թվականին Հռոմի «Պրոպագանդա» քարոզչական կազմակերպության կողմից Կղեմես Գալանոսի հետ ուղարկվել է Լվով։ Այստեղ նրանք հայերի համար հիմնել են պապական դպրանոց։ Գալանոսի մահից հետո (1666) Ալեյիսիոսը դարձել է նրա տնօրենը։

Գրել է Հռիփսիմե կույսին նվիրված հայերեն չափածո ողբերգություն («Մարտիրոսաթիւն սրբոյն Հռիփսիմէի», հրատարակված «Բազմավեպ», 1884, №10-12, 1885, № 1-9, 1886, № 1-3), որը 1668 թվականին բեմադրվել է այդ դպրանոցում։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալանոսի հետ կազմել է «Բնաբանութիւն, այսինքն ֆիզիկա» ձեռնարկը։ Ունի լեհահայոց պատմությանը վերաբերող իտալերեն մի հիշատակարան, որը լեհերեն թարգմանությամբ 1876 թվականին Վարշավայում հրատարակել է Ա. Պավինսկին։ Այն լեհերենից հայերեն է թարգմանել Ս. Մալխասյանցը և 1884 թվականին տպագրել Կ. Եզյանցի հրատարակած «Բռնի միութիւն հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռովմայ» գրքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 187