Ալի Քոնջա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Քոնջա
 
Կուսակցություն՝ Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցություն և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն
Կրթություն՝ Անկարայի համալսարան, իրավաբանության ֆակուլտետ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 1, 1950(1950-02-01) (74 տարեկան)
Ծննդավայր Գյումգյում, Varto District, Մուշի մարզ, Թուրքիա
Քաղաքացիություն  Թուրքիա

Ալի Քոնջա (թուրքերեն՝ Ali Haydar Konca, փետրվարի 1, 1950(1950-02-01), Գյումգյում, Varto District, Մուշի մարզ, Թուրքիա), թուրք քաղաքական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Անկարայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1972 թվականին քննություն է հանձնել կայմակամի համար։ Մինչև 1980 թվականի պետական հեղաշրջումը աշխատել է Թուրքիայի մի շարք շրջանների կայմակամայում։ Հեղաշրջումից երկու ամիս անց կրկին այդ պաշտոնը զբաղեցրել է Հասսի, Չյունգյուշի և Սյուրմենի շրջաններում։ Այնուհետև աշխատել է որպես իրավական հարցերով մենեջեր նահանգապետ Իլ Կոջաելիի մոտ։ Հեռանալուց հետո աշխատել է որպես իրավաբան[1]։

1989 թվականին Քոնջան ընտրվել է Սոցիալ-դեմոկրատական ժողովրդական կուսակցության քաղաքային խորհրդի անդամ։ Որոշ ժամանակ անց ինքնակամ լքել է պաշտոնը և կուսակցությունից դուրս եկել 2015 թվականի հունիսին Քոնջան ընտրվել է Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից Ազգային մեծ ժողովի անդամ[2][3][4]։ 2015 թվականի նոյեմբերին նույնպես առաջադրվել է խորհրդարանում, սակայն չի ընտրվել։

2015 թվականի օգոստոսի 28-ին Քոնջան նշանակվել է ԵՄ հարցերով նախարար։ Սեպտեմբերի 22-ին Ալի Քոնջան և զարգացման նախարար Մուսլյում Դողանը հրաժարական են տվել նախարարների պաշտոնից։ Հրաժարական տալուց հետո Դողանի և Քոնջայի հրավիրած մամուլի ասուլիսում նրանք հայտարարել են, որ հեռացել են կառավարությունում տարաձայնությունների պատճառով, ինչպես նաև, նրանց խոսքով, այդ պահին իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն անտեսում է ժողովրդի ժողովրդավարական կամքը և պատերազմ է հրահրում երկրի հարավ-արևելքում[5]։ Բացի այդ, Դողանը և Քոնջան դատապարտել են «Արդարություն և զարգացում» կուսակցությանը և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին մեղադրել են Սահմանադրությունը խախտելու մեջ[6][7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ali Haydar Konca kimdir? - Güncel Haberler». sabah.com.tr. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  2. «Ali Haydar Konca Haberleri ve Ali Haydar Konca Gelişmeleri- Milliyet». milliyet.com.tr. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  3. «KOCAELİ SEÇİM SONUÇLARI - 2015 GENEL SEÇİM SONUÇLARI». secim.haberler.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  4. «Kocaeli'de yurt dışı oyları HDP'ye 1 milletvekili getirdi - Hürriyet Gündem». hurriyet.com.tr. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  5. HDP’li bakanlar Müslüm Doğan ve Ali Haydar Konca istifa etti… İşte gerekçesi… — Gündem Haberleri
  6. HDP’li bakanlar istifa etti | NTV
  7. HDP’li 2 bakan istifa etti — Güncel Haberler