Ալի Սուզանդեհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալի Սուզանդեհ
Ծնվել էմարտի 22, 1970(1970-03-22)[1] (54 տարեկան)
ԾննդավայրՇիրազ, Իրան
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ

Ալի Սուզանդեհ (պարս.՝ علی سوزنده, մարտի 22, 1970(1970-03-22)[1], Շիրազ, Իրան[2]), իրանյան ծագման գերմանացի անիմատոր և կինոռեժիսոր։ Առավել հայտնի է 2017 թվականի նկարահանած գերմանա-ավստրիական Թեհրանյան տաբու անիմացիոն ֆիլմով, որը բացահայտում է Իրանի սեռական ու գենդերային երկակի ստանդարտները[3]։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուզանդեհը ծնվել է Շիրազում, Իրան։ Մինչև 1995 թվականին Գերմանիա տեղափոխվելը սովորել է Թեհրանում։ Գերմանիա ներգաղթելուց հետո ստացել է Քյոլնի տեխնիկական համալսարանի մեդիա նախագծողի դիպլոմ[4]։ Նա իր ընտանիքի միակ անդամն է, որ ապրում է Իրանից դուրս[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիայում Սուզանդեհն աշխատել է որպես անիմացիայի մասնագետ տարբեր ֆիլմերում ու հեռուստատեսություններում` նկարահանելով երաժշտական տեսահոլովակներ ու այլ կարճ ֆիլմեր` ստեղծելով իր սեփական Intaktfilm ընկերությունը։ Նրա անիմացիոն աշխատանքներից է Կանաչ ալիքը (The Green Wave, 2010), որն արժանացել է Grimme Preis մրցանակի` լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում։

Թեհրանյան տաբու[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսորի առաջին գեղարվեստական ֆիլմը Թեհրանյան տաբուն է, անիմացիոն ֆիլմ, որը բացահայտում է «Իրանում երիտասարդների գաղտնի կյանքը, որոնք պայքարում են իրենց սեռականությունն ու ընտրած կյանքը` ապրելով երկրի ճնշող, թեոկրատիկ համակարգում»[6]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Կաննի 70-րդ կինոփառատոնի մրցութային շաբաթվա ընթացքում, 2017 թվականի մայիսին[7][8] և 2018 թվականի փետրվարից սկսել է անդրադարձների արժանանալ ԱՄՆ-ում[9][10]։ Ֆիլմն ուշադրություն է գրավել իր թեմայի և վիզուալ ոճի շնորհիվ, որը The Hollywood Reporter բնութագրել է որպես «ռոտոսկոպիայի և շարժվող պատկերի եզակի համադրություն` ձեռքի և համակարգչային անիմացիայով»[6]։

Սուզանդեհը HuffPost-ին ասել է, որ ֆիլմի ոգեշնչումն առաջ է եկել մի խոսակցությունից, որ նա գնացքում լսել է երկու իրանցիներից, որոնք իրենց մտահոգությունն են արտահայտել Իրանում կանանց վերաբերյալ։ Նրանցից մեկը պատմել է մի մարմնավաճառի մասին, որն իր երեխային իր հետ տարել է այցելուների հետ հանդիպման ժամանակ[8]։ Մարմնավաճառի ու երեխայի մասին կարճ պատմությունը դարձել է այն «վառվող կայծը», որ ստիպել է նրան պատմել այս պատմությունը, և այն դարձել է «Թեհրանյան տաբուի» սյուժեի տարրերից մեկը[8][11]։ Վերնագիրը վերցված է սեքսի հանդեպ տաբուից, որ առկա է Իրանում. մարդիկ բացահայտ չեն կարող խոսել այդ մասին։ Ըստ նրա ֆիլմը «կոտրում է լռությունը, կոտրում է տաբուները»[11]։

Նա ասել է նաև, որ այս ֆիլմը նկարահանելու նպատակն է սոցիալական փոփոխություններ առաջ բերել իր հայրենի երկրում[12]։

Քանի որ ֆիլմն անհնար էր նկարահանել Թեհրանում, Սուզանդեհն օգտագործել է նկարների մոնտաժի տեխնիկան` համադրելով կենդանի գործողությունները և հնարավորություն տալով իրանյան տեսողական տարրերին ազդել յուրաքանչյուր տեսարանի վրա[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. «Ali Soozandeh». Semaine de la Critique du Festival de Cannes (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  3. Kenigsberg, Ben (2018 թ․ փետրվարի 13). «Review: 'Tehran Taboo' Exposes Double Standards About Sex in Iran». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  4. «Meet Your Maker – Ali Soozandeh – Animation is Film». Animation is Film (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  5. «Tehran Taboo Press Kit (pdf)». Celluloid-Dreams.com. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  6. 6,0 6,1 «Cannes: The Hidden World of Iran's Nightlife Revealed in Exclusive 'Tehran Taboo' Clip». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  7. «The Director of 'Tehran Taboo' Breaks Down His Powerful, Shocking Film». The Dot and Line. 2017 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  8. 8,0 8,1 8,2 Rothe, E. Nina (2017 թ․ հունիսի 12). «Breaking the Rules in Iran: Ali Soozandeh Talks 'Tehran Taboo' in Cannes». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.
  9. «Tehran Taboo (2018)». Rotten Tomatoes. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  10. «Tehran Taboo». Metacritic. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Ali Soozandeh • Director – Interview». Cineuropa – the best of European cinema. Վերցված է 2018 թ․ փետրվարի 19-ին.
  12. Makin, Shira (2018 թ․ փետրվարի 14). «The Iranian Film That Breaks the Taboo on Sexuality». Haaretz (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 23-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]