Ալիքրամ Հումաթով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիքրամ Հումաթով
Alakram Gummatov
Alakram Gummatov.jpg
Թալիշ-Մուղունական ինքնավար
հանրապետության առաջին
և վերջին նախագահ
Ծնվել է 1948
Ծննդավայր Լերիկ
Քաղաքացիություն Flag of Azerbaijan.svg Ադրբեջան
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Քաղաքական կուսակցություն ԽՄԿԿ

Ալիքրամ Ալեքպերի Հումաթով (ադրբ.՝ Ələkrəm Ələkbər oğlu Hümmət, 1948, Լերիկ), ազգությաբ թալիշ ադրբեջանական ռազմական և քաղաքական գործիչ, 1992-1993 թթ. Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ։ 1993 թվականին եղել է Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության առաջին և վերջին նախագահը։ 2004 թ. արտագաղթել է Նիդերլանդներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1948 թ. Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Ավարտել է Ադրբեջանական պոլիտեխնիկ ինստիտուտը, ապա աշխատել է Լենքորանում ավտոտրանսպորտային ձեռնարկության փոխտնօրեն։[1]։ 1975 թ. անդամագրվել է ԽՄԿԿ։

Ադրբեջանի ազգային ճակատի հիմնադիրների մեկն է, Ճակատի կառավարության անդամ է։ Հումաթովի նախաձեռնությամբ ԱԱՃ-ի Լենքորանյան ճակատի ծրագրի մեջ է ընդգրկվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում թալիշների հավաք բնակեցման 7 շրջանների ինքնավարության անհրաժեշտությունը։ 1990 թ. Ադրբեջանում հակախորհրդային հուզումների ժամանակ, մասնավորապես՝ հունվարի 11-ին, փաստացի գլխավորել է Լենքորանը 10 օր շարունակ։ 1990 օգոստոսից մինչև 1991 թ. Ադրբեջանի սոցիալդեմոկրատական կուսակցության անդամն է[1]։

1992 թ. Բերձորի մերձակայքում տեղակայված խորհրդային սահմանապահ դիվիզիայի գույքի հիման վրա կազմավորել է Գյոյթեփեի գումարտակը (հայտնի է նաև որպես Լաչինի և Լենքորանի գումարտակ), որի գլխավորությամբ գնդապետի պաշտոնում մասնակցել է Արցախյան պատերազմին։ 1992 թ. վերջին — 1993 սկզբին եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևի մարտական պատրաստվածության գծով տեղակալը։

Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]


Հումաթովի գործը Եվրադատարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվելով Նիդերլանդներում, Հումաթով Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք է ներկայացրել Ադրբեջանի վրա։ 2007 թ. նոյեմբերին 29-ին ՄԻԵԴ-ը դատապարտել է Ադրբեջանին Հումաթովին մուծել 12 հազար եվրո բարոյական վնասի համար և 2090 եվրո տարած ծախսերի համար, քանի որ, ինչպես ապացուցվել է, Հումաթովի նկատմամաբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (պաշտպանություն անմարդկային վերաբերմունքից), 13-րդ հոդվածը (բողոքի քննման ընթացքում ներպետական պաշտպանության միջոցների անարդյունավետություն) և 6-րդ հոդվածի 1-ին մասը (արդար դատավարության իրավունք)[2]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]