Մեկ տարեկան հասակում կորցրել է մորը։ 1876-1877 թվականներին ապրել է Դարմշտադտում, դասավանդել է գերմաներեն, այդ լեզվով հեղինակել է մի քանի ստեղծագործություն։ Կենդանության օրոք պարբերականներում հրատարակել է ոչ մեծ քանակությամբ երկեր։ «Քնած գեղեցկուհին» բալլադի համար արժանացել է Թուլուզի ծաղկախաղերի ակադեմիայի մրցանակին (1882)։ Վախճանվել է շաքարախտային կոմայից։
Ալիս դը Շամբրիեին համբավ է բերել նրա բանաստեղծությունների՝ «Այն կողմում» (Au-delà) խորագիրը կրող ժողովածուն, որը կազմել ու հրատարակության էր պատրաստել Ֆիլիպ Գոդեն (առաջին անգամ տպագրվել է 1883 թվականին, հետագայում բազմիցս վերահրատարակվել է)։