Ալիս Նելիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալիս Նելիս
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1971(1971-01-03)[1][2][3][…] (53 տարեկան)
ԾննդավայրՉեսկե Բուդյովիցե, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2][4][5]
Քաղաքացիություն Չեխիա
Մասնագիտությունկինոռեժիսոր, թարգմանչուհի, սցենարիստ, ռեժիսոր, կինոսցենարիստ և թատերական ռեժիսոր
 Alice Nellis Վիքիպահեստում

Ալիս Նելիս (անգլ.՝ Alice Nellis, հունվարի 3, 1971(1971-01-03)[1][2][3][…], Չեսկե Բուդյովիցե, Չեխիայի սոցիալիստական հանրապետություն, Չեխոսլովակիա[2][4][5]), չեխ կինոարտադրող։ Նախ աշխատել է որպես ֆլեյտահար` անգիական գրականություն և ամերկյան գրականություն ուսումնասիրելուց առաջ։ 1996-2001 թվականներին Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի կինոյի և հեռուստատեսության դպրոցում ուսումնասիրել է սցենարագրություն և դրամատուրգիա[6]։ Նա ժամանակավորապես աշխատել է որպես վեբ դիզայներ` Չեխիայի արտաքին գործերի նախարարարությունում, աշխատել է որպես ուսուցիչ, դերասանուհի, թարգմանչուհի և նկարահանել է կարճ ֆիլմեր և հեռուստատեսային վավերագրական ֆիմեր։ Նրա առաջին գեղարվեստական ֆիլմը` Eeny meeny-ն (2000) հաղթել է Պրահայի կատարողական արվեստների ակադեմիայի, կինոյի և հեռուստատեսության դպրոցի փառատոնի Լավագույն սցենար մրցանակը։ Նրա 2002 թվականի «Որոշ գաղնիքներ» ֆիլմը հաղթել է Չեխական առյուծ մրցանակը` Լավագույն սցենար անվանակարգում և արժանացել է քննադատների մրցանակին։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997 թվական` Objevte svoji vnitřní krásu (ուսանողական ֆիլմ)
  • 1998 թվական` To je Balkán (ուսանողական ֆիլմ)
  • 2000 թվական` Eeny Meeny (Ene bene)
  • 2002 թվական` Որոշ գաղտնիքներ (Výlet)
  • 2005 թվական` Արևի քաղաքը (Sluneční stát)
  • 2007 թվական` Փոքրիկ կապույտ աղջիկը (Tajnosti)
  • 2010 թվական` Մայրեր և հայրեր
  • 2011 թվական` Հրաշալի օրեր (I ženy mají své dny)
  • 2013 թվական` Վերածնունդ
  • 2013 թվական` Անմեղ ստեր (Nevinné lži, հեռուստաշոու)
  • 2014 թվական` Հրեշտակներ (Andělé všedního dne, հիմնված Մայքլ Վյուվիի գրքի վրա)
  • 2015 թվական` Յոթ ագռավները (Sedmero krkavců, հիմնված Բոժենա Նեմցովայի հեքիաթի վրա)
  • 2016 թվական Wasteland (Pustina, հեռուստաշարք)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  6. «Alice Nellis». National Theatre.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիս Նելիս» հոդվածին։