Ալիսա Մարիչ
Ալիսա Մարիչ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 10, 1970 (55 տարեկան) |
Ծննդավայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() ![]() ![]() |
Կրթություն | Բելգրադի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետ |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | շախմատիստ և տնտեսագետ |
Աշխատատու | Megatrend University? |
Զբաղեցրած պաշտոններ | Minister of Youth and Sports? |
![]() |
Ալիսա Մարիչ (սերբ.՝ Алиса Марић, հունվարի 10, 1970, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), սերբ շախմատիստուհի, միջազգային վարպետ, կանանց գրոսմայստեր
Կենսագրությունման
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Նյու Յորքում, 1970 թվականին։ Իր երկվորյակ քրոջ՝ Միրյանայի հետ 4 տարեկանից զբաղվել է շախմատով։ Շախմատի պատմության մեջ կանանց գրոսմայստերի կոչում ունեցող միակ երկվորյակները Ալիսան և Միրյանան են[1]։ Ալիսան նաև երկվորյակների, աղջկա և տղայի մայր է՝ Միլիցա և Դուշան[2]։
12 տարեկան հասակում Ալիսան դարձել է շախմատի վարպետ և Բելգրադի մեծահասակների չեմպիոն։ 15 տարեկանում ՖՒԴԵ-ի կողմից արժանացել է կանանց միջազգային վարպետի կոչման։ Նույն տարիքում դարձել է մինչև 20 տարեկանների աշխարհի պատանեկան փոխչեմպիոն՝ եզրափակչում զիջելով Կետևան Արախիմիյա-Գրանտին։ 1986 թվականին դարձել է Հարավսլավիայի չեմպիոն։ 18 տարեկանում Ալիսան լրացրել է ՖԻԴԵ-ի կանանց գրոսմայստերի նորմը։
Մասնակցել է 10 շախմատի օլիմպիադայի՝ Դուբայ 1986, Սալոնիկ 1988 (բրոնզե մեդալ), Նովի Սադ 1990, Մոսկվա 1994, Երևան 1996, Էլիստա 1998, Ստամբուլ 2000, Կալվիա 2004, Տորինո 2006 և Դրեզդեն 2008, 5 թիմային առաջնության և Եվրոպայի ակումբային գավաթների բազմաթիվ մրցաշարերի։ «Agrouniverzal Zemun» ակումբի կազմում նվաճել է 3 ոսկե մեդալ (1996, 2000, 2001), «Internet-CG Podgorica» ակումբի կազմում՝ 2 բրոնզե մեդալ (թիմում և անհատական հաշվարկում, 2005)։
Լավագույն խաղ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս պարտիան Ալիսան հաղթել է շախմատի աշխարհի ապագա չեմպիոն հնդիկ Վիշվանաթան Անանդին։ Այն խաղացվել է 1988 թվականին Շվեյցարիայի Լուգանո քաղաքում՝ «Լուգանո Օփեն» մրցաշարում[3]։
Անադ (վարկանիշ՝ 2520)-Մարիչ (վարկանիշ՝ 2345) (Սիցիլիական պաշտպանություն) 1.e4 c5 2.Ձf3 Ձc6 3.d4 cxd4 4.Ձxd4 Թc7 5.Ձc3 e6 6.f4 a6 7.Ձxc6 bxc6 8.Փd3 d5 9.0-0 Ձf6 10.e5 Ձd7 11.b3 Ձc5 12.Աh1 Փe7 13.Թh5 g6 14.Թh6 Փf8 15.Թh3 a5 16.Փe3 Փa6 17.Նfd1 Փe7 18.Թh6 Փf8 19Թh4 Փe7 20.Թf2 Ձd7 21.Թe2 Թc8 22.Ձa4 c5 23.Փd2 Փxd3 24.cxd3 0-0 25.Նac1 Թa6 26.Փe3 Նac8 27.Նd2 Թb5 28.Նdc2 Նc6 29.Փf2 Նfc8 30.Թe3 c4 31.Ձc3 Թa6 32.bxc4 dxc4 33.d4 Ձb6 34.Թf3 Ն6c7 35.Թh3 Նd7 36.Փh4 Փxh4 37.Թxh4 Նxd4 38.Նe2 Ձd5 39.Ձe4 c3 40.Նee1 Թd3 41.Rxc3 Նxc3 42.Թd8+ Աg7 43.Ձf6 Ձxf6 44.exf6+ Աh6 45.Թf8+ Աh5 46.Թxf7 Նxf4 47.Նe5+ Նf5 48.Թxh7+ Աg5 49.h4+ Աxf6 0-1։
Այլ գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալիսան տնտեսագիտության գիտությունների թեկնածու է, աշխատում է Բելգրադի Ջոն Նայսբիթի անվան համալսարանում, մշակույթի և լրատվության ֆակուլտետի մարկետինգի պրոֆեսոր է, մեդիայի շուկայավարման մասին գրքերի համահեղինակ է։ Հանդիսանում է Սերբիայի օլիմպիական կոմիտեի նախագահական խորհրդի անդամ։ Վարում է շախմատային հեռուստաշոուներ, այդ թվում` «Ալիսան Շախմատի հրաշքների աշխարհում»։
2012 թվականի հուլիսի 27-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 2-ը Ալիսա Մարիչը եղել է Սերբիայի Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը[4]։
Վարկանիշի փոփոխության գրաֆիկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հնվ | Փտր | Մրտ | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկտ | Տարվա լավագույն |
Տարվա վատագույն |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1982 | 1955 | 1955 | 1955 | |||||||||||
1983 | 1985 | 2005 | 2005 | 1985 | ||||||||||
1984 | 2015 | 2080 | 2080 | 2015 | ||||||||||
1985 | 2100 | 2150 | 2150 | 2100 | ||||||||||
1986 | 2195 | 2230 | 2230 | 2195 | ||||||||||
1987 | 2335 | 2360 | 2360 | 2335 | ||||||||||
1988 | 2345 | 2365 | 2365 | 2345 | ||||||||||
1989 | 2365 | 2355 | 2365 | 2355 | ||||||||||
1990 | 2365 | 2305 | 2365 | 2305 | ||||||||||
1991 | 2425 | 2420 | 2425 | 2420 | ||||||||||
1992 | 2400 | 2390 | 2400 | 2390 | ||||||||||
1993 | 2415 | 2405 | 2415 | 2405 | ||||||||||
1994 | 2415 | 2400 | 2415 | 2400 | ||||||||||
1995 | 2415 | 2445 | 2445 | 2415 | ||||||||||
1996 | 2435 | 2460 | 2460 | 2435 | ||||||||||
1997 | 2455 | 2460 | 2460 | 2455 | ||||||||||
1998 | 2480 | 2475 | 2480 | 2475 | ||||||||||
1999 | 2481 | 2489 | 2489 | 2481 | ||||||||||
2000 | 2468 | 2443 | 2435 | 2468 | 2435 | |||||||||
2001 | 2446 | 2446 | 2457 | 2457 | 2457 | 2446 | ||||||||
2002 | 2455 | 2455 | 2450 | 2434 | 2455 | 2434 | ||||||||
2003 | 2431 | 2433 | 2433 | 2433 | 2433 | 2431 | ||||||||
2004 | 2418 | 2418 | 2418 | 2418 | 2418 | 2418 | ||||||||
2005 | 2416 | 2416 | 2415 | 2420 | 2420 | 2415 | ||||||||
2006 | 2415 | 2415 | 2394 | 2394 | 2415 | 2394 | ||||||||
2007 | 2395 | 2395 | 2398 | 2408 | 2408 | 2395 | ||||||||
2008 | 2412 | 2412 | 2412 | 2405 | 2412 | 2405 | ||||||||
2009 | 2407 | 2407 | 2407 | 2405 | 2396 | 2407 | 2396 | |||||||
2010 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | ||||||
2011 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | ||||||
2012 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | |||
2013 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 |
2014 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 |
2015 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 |
2016 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 |
2017 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 |
2018 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 |
2019 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 |
2020 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 |
2021 | 2387 | 2387 | 2387 | 2387 | 2387 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «АЛИСА МАРИЧ». Федерация шахмат России (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ «Алиса Марич родила двойню в темпе суперблица | chess-news.ru». chess-news.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ ChessGames.com Anand-Maric
- ↑ «Сербия. Финансы, банки». polpred.com. Վերցված է 2021 թ․ մարտի 24-ին.
- ↑ Էլոյի վարկանիշը ՖԻԴԵ ցանկերից։ Աղբյուրներ՝ fide.com, benoni.de, olimpbase.org
- ↑ Տեխնիկական խնդիրների պատճառով աղյուսակը ժամանակավորապես չի աշխատում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шахматы: энциклопедический словарь / гл. ред. А. Е. Карпов. — М.: Советская энциклопедия, 1990. — С. 610. — 621 с. — 100 000 экз. — ISBN 5-85270-005-3.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անձնական քարտը ՖԻԴԵ-ի կայքում
- Պարտիաները chessgames.com կայքում
- Անձնական քարտը 365chess.com կայքում
- Շախմատի օլիմպիադա
- Եվրոպայի թիմային առաջնություն
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիսա Մարիչ» հոդվածին։ |
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Շախմատիստներ այբբենական կարգով
- Սերբ շախմատիստներ
- Շախմատի կանանց գրոսմայստերներ
- Շախմատային օլիմպիադաների մասնակիցներ
- 21-րդ դարի քաղաքական գործիչներ
- Շախմատի գրոսմայստերներ
- Ամերիկացի շախմատիստներ
- Սերբիայի քաղաքական գործիչներ
- Բելգրադի համալսարանի շրջանավարտներ
- Տնտեսագիտական գիտությունների դոկտորներ