Ալինա Բուդնիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալինա Բուդնիկովա
Ծնվել էհուլիսի 19, 1942(1942-07-19)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էփետրվարի 10, 2013(2013-02-10) (70 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԹատերական գեղարվեստատեխնիկական քոլեջ
Մասնագիտությունհագուստ ձևագծող
Պարգևներ և
մրցանակներ

Ալինա Բուդնիկովա (ռուս.՝ Будникова, Алина Нестеровна, հուլիսի 19, 1942(1942-07-19), Մոսկվա, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2013(2013-02-10), Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային, այնուհետև` ռուսական կինոյի և հեռուստատեսության հագուստի դիզայներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալինա Բուդնիկովան ծնվել է 1942 թվականին հուլիսի 19-ին, Մոսկվայում։

1964 թվականին ավարտել է Մոսկվայի թատրոնի գեղարվեստա-տեխնիկական ուսումնարանը` «Հագուստի դիզայներ» մասնագիտացմամբ։ Որոշ ժամանակ աշխատել է Վյաչեսլավ Զայցևի մոդելավորման գործակալությունում։

1970 թվականից աշխատել է «Մոսֆիլմ» կինոստուդիայում որպես հագուստի դիզայներ։ Աշխատել է «Premiere SV» գովազդային գործակալությունում։ Մասնակցել է «Հին երգեր գլխավորի մասին», «Ռուսական նախագիծ», «Տասը երգ Մոսկվայի մասին» հեռուստածրագրերի աշխատանքներին։

Որպես հագուստի դիզայներ նա մասնակցել է ավելի քան 32 ֆիլմի աշխատանքներին։ Նաև կինոյում խաղացել է դրվագային դերեր։

Վերջին տարիներին ապրել է միայնակ[1]։ 2013 թվականի փետրվարի սկզբին Բուդնիկովան ծայրահեղ դրությամբ հոսպիտալացվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը[1]։ Հինգ օր բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, բայց նրանց ջանքերը հաջող չեն ավարտվել։

Ալինա Նեստերովնան մահացել է 2013 թվականի փետրվարի 10-ին, կաթվածից[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հագուստի ձևավորող[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1969 թվական՝ Վառվի՛ր, վառվի՛ր, իմ աստղ (Ա. Դոկուչաևայի հետ)
  • 1970 թվական՝ Բելառուսական կայարան
  • 1970 թվական՝ Առաջին սիրո քաղաք (Ստալինգրադյան պատմություն)
  • 1973 թվական՝ Սաննիկովի երկիրը
  • 1974 թվական՝ Յուրային օտարների և օտար` յուրայինների մեջ
  • 1976 թվական՝ Նվաճում
  • 1976 թվալան՝ Սիրո ստրուկները (Ն. Մարտինովայի հետ)
  • 1979 թվական՝ Անձնակազմ
  • 1980 թվական՝ Հին նոր տարի
  • 1981 թվական՝ Երեկոյից մինչև կեսօր
  • 1982 թվական՝ Պոկրովյան դարպասներ
  • 1983 թվական՝ Մերի Փոպինս, ցտեսություն
  • 1985 թվական՝ Բժիշկ Ջեկիլի և պարոն Հայդի տարօրինակ պատմությունը
  • 1986 թվական՝ Որտեղ, մենք չկանք
  • 1987 թվական՝ Գիշերվա վերջում
  • 1988 թվական՝ Աշուն, Չերտանովո...
  • 1989 թվական՝ Ինտերաղջիկ
  • 1989 թվական՝ Կատակերգություն Լիսիստրատի մասին
  • 1990 թվական՝ Շան լակոտները
  • 1991 թվական՝ Հանդիպումների տուն
  • 1991 թվական՝ Խելագարները
  • 1992 թվական՝ Տեսնել Փարիզն ու մեռնել
  • 1995 թվական՝ Հին երգեր գլխավորի մասին
  • 1996 թվական՝ Ռևիզոր
  • 1997 թվական՝ Հին երգեր գլխավորի մասին 2
  • 2000 թվական՝ Հարսանիք 2000
  • 2000 թվական՝ Երջանկություն ձեզ
  • 2002 թվական՝ Օրենք
  • 2002 թվական՝ Կամենսկայա 2
  • 2002 թվական՝ Օլիգարխ
  • 2002 թվական՝ Թատերական սիրավեպ
  • 2003 թվական՝ Կամենսկայա 3
  • 2004 թվական՝ Ռուսական
  • 2006 թվական՝ Մեծ սեր
  • 2008 թվական՝ Մոսկովյան ժիգոլո
  • 2008 թվական՝ Գրազ

Դերեր կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 թվական՝ «Յուրային օտարների և օտար` յուրայինների մեջ», ատաման Բրիլովի հուշերի տիկինը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Նիկա» մրցանակներ` հագուստի լավագույն ձևավորման համար (1996, «Ռևիզոր»)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]