Առաջին սիրո քաղաք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին սիրո քաղաք
ռուս.՝ Город первой любви
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Յաշին և Մանոս Զախարիաս
Սցենարի հեղինակՍեմյոն Նագորնի
ԴերակատարներԲորիս Գալկին, Նատալյա Գվոզդիկովա, Նատալյա Եգորովա և Ստանիսլավ Սադալսկի
ՕպերատորՎիկտոր Շեյնին և Պավել Լեբեշև Տիմոֆեևիչ
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին և Ռոման Լեդենյով
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն93 րոպե

«Առաջին սիրո քաղաք» (ռուս.՝ «Город первой любви»), 1970 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ Ցարիցին-Ստալինգրադ-Վոլգոգրադ քաղաքի բնակիչների մասին։ Ֆիլմը բաղկացած է երեք նովելներից, որոնք միավորված են սիրո թեմայով ու գործողություններ վայրով, որ ծավալվում են Վոլգայի ափին տեղակայված քաղաքում[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ցարիցին, 1919 թվական»։ Քաղաքացիական պատերազմը ոչ միայն եղբորը հանել է եղբոր դեմ, այլև ստիպել է միավորվել բոլորովին տարբեր բնավորությունների՝ տարբեր ըստ խառնվածքի, ձգտումների ու դասային պատկանելության։ Նատալյա Գվոզդիկովայի հերոսուհին՝ գիմնազիայի տնօրենի դուստր Տանյա Պրեոբրաժենսկայան, որ ռոմանտիկ անհատականություն է, հանդիպում է իր երազանքների տղային՝ Ֆիլիպին։ Վերջինս, լինելով կարմիրբանակային, Տանյային իր հետ տանում է ռազմաճակատ։ Ֆիլմում իր առաջին նշանակալի դերերից մեկն է կատարել Բորիս Գալկինը՝ մարմնավորելով Տանյային սիրահարված կարմիրբանակայինին։
  • «Ստալինգրադ, 1929 թվական», առաջին հնգամյակի ընթացքում քաղաքի ու գյուղի խառնվելը ցուցադրված է Ստալինգրադի տրակտորային գործարանի շինարարների ճակատագրերի օրինակով։ Գյուղացի ուշիմ երիտասարդ Սեմյոնը, որին մարմնավորում է Յուրի Օռլովը, գնում է Ստալինգրադ, որպեսզի գտնի իր մասնագիտությունն ու իր ճակատագրի կնոջը՝ կոմերիտուհի Նյուրային։ Դերասանուհի Օլգա Օստրոումովայի համար, որ ավարտել էր Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանը, դա եղել է երկրորդ դերը կինոյում «Կապրենք մինչև երկուշաբթի» (ռուս.՝ «Доживём до понедельника») ֆիլմում կատարած հաջող նորամուտից հետո։ Կինոյում իրենց առաջին դերերն են կատարել Նատալյա Եգորովան ու Լեոնիդ Ֆիլատովը։
  • «Ստալինգրադ, 1942 թվական», հույն ռեժիսոր, Փարիզի կինեմատոգրաֆիայի ինստիտուտի շրջանավարտ Մանոս Զախարիասը, որ 1949 թվականից ապրել է ԽՍՀՄ-ում, նկարահանել է կինոնովել Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Ստալինգրադի պաշտպանության մասին։ Վոլգայի ափին գտնվող քաղաքի պաշտպան Վլադիկ Սերգեևի ու Լենայի առաջին սերը պայծառ ու կարճատև է, ինչպես արկի պայթյունը։ Վադիկը զոհվում է։ Լենան մնում է պաշարված քաղաքում։ Ստալինգրադի զոհված պաշտպանի դերով մեծ կինոյում իր նորամուտն է կատարել Ռուսաստանի թատերական արվեստի համալսարանի առաջին կուրսի ուսանող Ստանիսլավ Սադալսկին։

Գլխավոր դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանող անձնակազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսորներ՝
    • Բորիս Յաշին (էպիզոդներ «Ցարիցին, 1919 թվական», «Ստալինգրադ, 1929 թվական»)
    • Մանոս Զախարիաս (էպիզոդ «Ստալինգրադ, 1942 թվական», ժամանակակից էպիզոդներ՝ — «Վոլգոգրադ»)
  • Սցենարիստ՝ Սեմյոն Նեգորնի
  • Գլխավոր օպերատորներ՝
    • Վիկտոր Շեյնին (էպիզոդներ «Ցարիցին, 1919 թվական», «Ստալինգրադ, 1929 թվական»)
    • Պավել Լեբեշև (էպիզոդ «Ստալինգրադ, 1942 թվական», ժամանակակից էպիզոդներ՝ — «Վոլգոգրադ»)
  • Գլխավոր նկարիչներ՝
    • Նիկոլայ Ուսաչև (էպիզոդներ «Ցարիցին, 1919 թվական», «Ստալինգրադ, 1929 թվական»)
    • Աբրամ Ֆրեյդին (էպիզոդ «Ստալինգրադ, 1942 թվական»)
  • Կոմպոզիտորներ՝
    • Եվգենի Պտիչկին (էպիզոդներ «Ցարիցին, 1919 թվական», «Ստալինգրադ, 1929 թվական»)
    • Ռոման Լեդենյով (էպիզոդ «Ստալինգրադ, 1942 թվական»)
  • Երգերի տեքստերի հեղինակներ՝
    • Վլադիմիր Կաչան
    • Լեոնիդ Ֆիլատով
    • Իգոր Շաֆերան
  • Հնչյունային օպերատոր՝ Յան Պոտոցկի

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմում կատարած դերերը նորամուտային են եղել Լեոնիդ Ֆիլատովի, Նատալյա Եգորովայի և Ստանիսլավ Սադալսկու համար։
  • Լեոնիդ Ֆիլատովը գրել է բանաստեղծություն ֆիլմում հնչող երգերից մեկի համար։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մելոդրամա, լայնէկրան, 10 մաս, 2558 մ,
  • Խորհրդային Միությունում պրեմիերան կայացել է 1970 թվականի հունիսի 27-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Առաջին սիրո քաղաք» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  2. «Առաջին սիրո քաղաք» ֆիլմը kinopoisk.ru կայքում