Ալիմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Ալիմիա
el/Αλιμιά

Կղզու տեսքը
Երկիր Հունաստան
Կղզեխումբ Դոդեկանես
Մակերես 7,6 կմ2
Ամենաբարձր կետը 274 մ
Բնակչություն (2001) 0 մարդ
Կղզու ափին

Ալիմիա կամ Ալիմնիա[1] (հուն․՝ Αλιμιά), կղզի Եգեյան ծովում, պատկանում է Հունաստանին: Մտնում է Դոդեկանեսի (Հարավային Սպորադներ) կղզեխմբի մեջ: Ալիմիան գտնվում է Հռոդոս և Խալկի կղզիների միջև: Կղզին զբաղեցնում է 7,6 կմ² տարածք: Կղզու ամենաբարձր կետը գտնվում է ծովի մակարդակից 274 մետր բարձրության վրա: Համաձայն 2001 թվականի մարդահամարի, կղզին անմարդաբնակ է[2]:

Ալիմիան հելլենիստական ժամանակաշրջանում ծաղկում էր այնքան ժամանակ, մինչ կղզու վրա հույներին փոխարինեցին հռոմեացիները[3]: Հետո, 1475 թվականին, կղզում բնակեցված էր ասպետներով[4]: Կղզու ափին հայտնաբերվել են հռոմեական դամբարաններ և հին պատեր, ինչպես նաև պահպանվել են վաղ քրիստոնեական բազիլիկների հիմքեր[5]: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո կղզու խորքերում գտնվող գյուղը ցավալի վիճակում էր։ 1944 թվականին բնակչության տեղահանությունից հետո կղզին դարձավ անմարդաբնակ[6][7][8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Топокарты Генштаба
  2. Alimia island
  3. Καλλιόπη Μπαϊράμη, ΄΄Αλιμνιά΄΄, στο:Ανδρέας Βλαχόπουλος (επίμ.), Αρχαιολογία-νησιά του Αιγαίου,εκδ.Μέλισσα,Αθήνα,2005,σελ.373
  4. Τα Νέα -Διακοπές, Χάλκη
  5. Καλλιόπη Μπαϊράμη, όπ.π.
  6. ΦΕΚ 594Δ/13-11-1978
  7. Καθημερινή, WWF, Απογραφή των υγροτόπων των νησιών του Αιγαίου(չաշխատող հղում)
  8. Ροδιακή, Θα καταγραφούν οι υγροβιότοποι στα νησιά της Δωδεκανήσου