Գենադի Ալիբաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գենադի Արտավազդի Ալիբաբայան

Կենսագրություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թ. փետրվարի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Ղուզե Ճարտար գյուղում։ 1978 թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ 1983 թ. ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակի շարքերում։

1987-1991 թթ. աշխատել է Մարտունու շրջանի պետական ապահովագրության տեսչության պետ։

1992-96 թթ. ծառայել է ԼՂՀ Պաշտպանության բանակում, մասնակցել ինքնապաշտպանական մարտերին՝ որպես գումարտակի շտաբի պետ։ 1997-2007 թթ. անընդմեջ ընտրվել է Ղուզե Ճարտար համայնքի գյուղապետ։ 2000-2005 թթ. եղել է ԼՂՀ երրորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր։ 2007 թ. դեկտեմբերի խորհրդարանական լրացուցիչ ընտրություններում ընտրվել է ԼՂՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։

Եղել է Ազգային Ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2010 թ. մայիսի 23-ի խորհրդարանական ընտրություններում ընտրվել ԼՂՀ է հինգերորդ գումարման Ազգային Ժողովի պատգամավոր՝ համամասնական ընտրակարգով, «Ազատ Հայրենիք» կուսակցության ընտրացուցակով։ Ազգային Ժողովի արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ «Ազատ Հայրենիք» կուսակցության անդամ է։ Ազգային Ժողովի Հայրենիք խմբակցության անդամ է։

Ամուսնացած է, ունի երեք զավակ։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.armedia.am/index.php?action=NKR&what=show&id=1247165042&lang=arm