Ալթունյան եղբայրներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալթունյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ալթունյան (Ալթունտյուրի) եղբայրներ՝ Առաքել (1840-1886) և Ստեփան (ծննդյան և մահվան թվականները անհայտ), հայ թատերական գործիչներ։ 1859 թվականին Կ․ Պոլսի Խասգյուղ թաղամասում հիմնել են Տայկյան թատրոնը, կառուցել հատուկ շենք, Սերովբե Պենկլյանի, Մարտիրոս Մնանկյանի, Ստեփան Էքշյանի, Պետրոս Մաղաքյանի մասնակցությամբ բեմադրել հայ պատմական ողբերգություններ։

1861 թվականին իրենց նյութական միջոցներով մասնակցել են «Արևելյան թատրոնի» հիմնադրմանը, իտալերենից և ֆրանսերենից կատարած թարգմանություններով («Ալպյանց հովվուհին», «Ֆրանչեսկա դա Ռիմինի», «Հավատք, հույս, սեր», «Պիեռ դ՚արեցցո», «Ռոբերտ ավազակապետ», «Խաղամոլի մը կենաց երեսուն տարին» և այլն) հարստացրել խաղացանկը։ 1864 թվականին, կառուցելով նոր շենք, աջակցել են «Արևելյան թատրոնի» վերաբացմանը (1865

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 164