Jump to content

Ալթայ Բայընդըր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալթայ Բայընդըր
թուրքերեն՝ Altay Bayındır
Քաղաքացիությունը  Թուրքիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 14, 1998(1998-04-14)[1] (26 տարեկան)
Ծննդավայր Օսմանգազի, Բուրսայի մարզ, Թուրքիա[2]
Հասակ 1,98 մետր
Դիրք Դարպասապահ

Ալթայ Բայընդըր (թուրքերեն՝ Altay Bayındır, ապրիլի 14, 1998(1998-04-14)[1], Օսմանգազի, Բուրսայի մարզ, Թուրքիա[2]), թուրք ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի և Թուրքիայի ազգային հավաքականի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թուրքիայի առաջնությունում նորամուտը նշել է 2018 թվականի նոյեմբերի 30-ին՝ «Ռիզեսպորի» դեմ խաղում հանդես գալով «Անկարագյուջուի» մեկնարկային կազմում:

2019 թվականի հուլիսի 8-ին դարպասապահը քառամյա պայմանագիր է կնքել Ստամբուլի «Ֆեներբահչեի» հետ[3]։ 2019 թվականի օգոստոսի 19-ին նոր ակումբի կազմում նորամուտն է նշել «Գազիանթեփի» դեմ խաղում։ Ֆուտբոլիստի հետագա ելույթներն առիթ են տվել թիմի մարզչական շտաբին նրան տալ առաջին համարը[4]։

2023 թվականի սեպտեմբերի 1-ին տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբ[5]։ 2024 թվականի հունվարի 28-ին Անգլիայի Գավաթի «Նյուպորտ Քաունթիի» դեմ խաղում նորամուտն է նշել «Յունայթեդի» կազմում[6]՝ դառնալով առաջին թուրք ֆուտբոլիստը, որը խաղացել է ակումբի հիմնական կազմում[7]։

Կարերիա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալթայ Բայընդիրը հրավիրվել է Թուրքիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներ: Մինչև 20 տարեկանների թիմի կազմում դարպասապահը դարձել է Տուլոնի մրցաշարի 2018 թվականի բրոնզե մեդալակիր՝ 3-րդ տեղի համար խաղում երկու 11-մետրանոց իրացնելով սեփական դարպասը[8][9]։

Բայընդիրն առաջին անգամ հրավիրվել է Թուրքիայի հիմնական թիմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հունգարիայի և Ռուսաստանի դեմ ՈւԵՖԱ-ի ազգերի Լիգայի 2020/2021 մրցաշրջանի խաղերից առաջ[10]։ Ֆուտբոլիստի նորամուտը Թուրքիայի հավաքականի կազմում տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 27 -ին։ Ադրբեջանի դեմ ընկերական խաղի մեծ մասը անցկացրել է խաղադաշտում[11]։

2021 թվականի հունիսի 1-ին Բայինդիրն ընդգրկվել է ազգային հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու Եվրոպայի 2020 թվականի առաջնությանը[12], սակայն թուրքական թիմի երեք հանդիպումների ընթացքում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մանչեսթեր Յունայթեդ»

  • Անգլիայի գավաթի գավաթակիր՝ 2023/24[13]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 https://www.fanatik.com.tr/altay-bayindir-nereli-kac-yasinda-altay-bayindir-hangi-takimlarda-oynadi-2021de-hangi-takimda-oynuyor-ve-maasi-ne-kadar-2197292
  3. «Altay Bayındır Renklerimize Bağlandı» (թուրքերեն). Fenerbahçe. 2019-07-08. Արխիվացված է օրիգինալից 2020-10-05-ին. Վերցված է 2021-07-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. Haber Merkezi (2019-10-11). «Avrupa'nın gözü Fenerbahçeli Altay Bayındır'ın üstünde» (թուրքերեն). Yeni Şafak. Արխիվացված է օրիգինալից 2019-10-21-ին. Վերցված է 2021-07-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «Altay Bayindir completes Manchester United transfer as John Murtough explains why he's signed» (անգլերեն). Manchester Evening News. 2023-09-01. Արխիվացված օրիգինալից 2023-09-01-ին. Վերցված է 2023-09-01-ին.
  6. «Newport County vs. Manchester United» (անգլերեն). Soccerway. 2024-01-28. Արխիվացված օրիգինալից 2024-01-29-ին. Վերցված է 2024-02-01-ին.
  7. «How 'charismatic' Altay Bayindir earned Manchester United chance» (անգլերեն). The Guardian. 2024-01-25. Արխիվացված օրիգինալից 2024-02-01-ին. Վերցված է 2024-02-01-ին.
  8. «Turkey squad announced for the Toulon Tournament 2018 !». Festival international "ESPOIRS" (անգլերեն). 2018-05-19. Արխիվացված է օրիգինալից 2020-06-06-ին. Վերցված է 2021-07-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. «Scotland Under-21s pay penalty as Turkey take third at Toulon Tournament». BBC Sport (անգլերեն). 2018-06-09. Արխիվացված է օրիգինալից 2021-07-10-ին. Վերցված է 2021-07-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Son dakika Altay Bayındır A Milli Takım'a çağrıldı». Fanatik (թուրքերեն). 2020-11-09. Արխիվացված է օրիգինալից 2020-12-07-ին. Վերցված է 2021-07-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  11. «Altay ve Halil basın toplantısı düzenledi» (թուրքերեն). TFF. 2021-05-28. Արխիվացված է օրիգինալից 2021-07-09-ին. Վերցված է 2021-07-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «A Millî Takımın nihai kadrosu açıklandı» (թուրքերեն). TFF. Արխիվացված է օրիգինալից 2021-06-05-ին. Վերցված է 2021-07-08-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. Hynter, David. (2024-05-25). «Manchester United win FA Cup after Garnacho and Mainoo stun City». The Guardian (անգլերեն).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]