Jump to content

Ալեքսիս Մինոտիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսիս Մինոտիս
Ծնվել էօգոստոսի 8, 1900(1900-08-08)
ԾննդավայրԽանյա[1]
Մահացել էնոյեմբերի 11, 1990(1990-11-11) (90 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ՄասնագիտությունԴերասան, ռեժիսոր
Ամուսին(ներ)Կատինա Պաքսինու

Ալեքսիս Մինոտիս (հուն․՝ Αλέξης Μινωτής, օգոստոսի 8, 1900(1900-08-08), Խանյա[1] - նոյեմբերի 11, 1990(1990-11-11), Աթենք, Հունաստան), հույն դերասան և ռեժիսոր։ 1925 թվականից աշխատել է իր ուսուցիչ Մ․ Կոտոպուլիի թատերախմբում, 1932 թվականից հանդես եկել Ազգային թատրոնում (Աթենք)։ Դերերից են՝ Շայլոկ, Համլետ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Համլետ»), Բորիս Գոդունով (Ա. Տոլստոյի «Իվան Ահեղի մահը»), Օսվալդ (Իբսենի «Ուրվականներ»)։ 1942 թվականին, ֆաշիստական օկուպացիայի տարիներին մեկնել է ԱՄՆ, վերադարձել 1950 թվականին։ 1955 թվականից Ազգային թատրոնում բեմադրել է Մոֆոկլեսի «Անտիգոնե», Եվրիպիդեսի «Մեդեա», Շեքսպիրի «Լիր արքա», «Ռիչարդ III», Դյուրենմաթի «Ծեր տիկնոջ այցը», Մելասի «Ռիգաս Վալեստինիլիս» և այլ պիեսներ։ Հանդես է գալիս նաև որպես օպերային ռեժիսոր։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #119152347 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 561
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիս Մինոտիս» հոդվածին։