Ալեքսեյ Օրժել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսեյ Օրժել
 
Կուսակցություն՝ Ժողովրդի ծառա
Կրթություն՝ Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտ
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և պետական ծառայող
Ծննդյան օր հունվարի 26, 1984(1984-01-26) (40 տարեկան)
Ծննդավայր Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ

Ալեքսեյ Օրժել (ուկրաիներեն՝ Олексій Анатолійович Оржель; հունվարի 26, 1984(1984-01-26), Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի հասարակական և քաղաքական գործիչ։ Վառելիքաէներգետիկ համալիրի փորձագետ։ Արդյունավետ կարգավորման գրասենյակի «Էներգետիկա» հատվածի ղեկավար (BRDO)[1]։

Ուկրաինայի 9-րդ գումարման Ժողովրդական պատգամավոր «Ժողովրդի ծառա» կուսակցությունից[2]։ 2019 թվականի օգոստոսի 29-ից էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել Է Կիևի պոլիտեխնիկական ինստիտուտի էներգախնայողության և էներգոմենեջմենտի ինստիտուտը, ստացել «էներգետիկ Մենեջմենթ» մասնագիտության մագիստրոսի աստիճան։ Մասնակցել է մասնագիտացված կոնֆերանսների և սեմինարների[3]։

2006 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է էներգետիկայի ոլորտում ազգային կարգավորչի տարբեր պաշտոններում։ 2014 թվականից աշխատում է մասնավոր հատվածում[3]։

Ուկրաինայի վերականգնվող էներգետիկայի ասոցիացիայի նախագահ[4]։

«Ժողովրդի ծառա» կուսակցության ժողովրդական պատգամավորների թեկնածու 2019 թվականի խորհրդարանական ընտրություններում, 16-րդը՝ ցուցակում[5][6]։

2019 թվականի օգոստոսի 29-ից էներգետիկայի և շրջակա միջավայրի պաշտպանության նախարար Գոնչարուկի կառավարությունում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Օրժել» հոդվածին։