Ալեքսեյ Մարկով
Ալեքսեյ Մարկով ռուս.՝ Алексей Марков | |
---|---|
Ծնվել է | մարտի 12 (24), 1802 |
Ծննդավայր | Մեծ Նովգորոդ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | փետրվարի 28 (մարտի 12), 1878 (75 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Գեղարվեստի կայսերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | ակադեմիզմ |
Ժանր | պատմական, կրոնական գեղանկարչություն |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Անդրեյ Իվանովիչ Իվանով, Ալեքսեյ Եգորով և Վասիլի Շեբուև |
Պարգևներ | |
Alexey Markov Վիքիպահեստում |
Ալեքսեյ Տարասովիչ Մարկով (ռուս.՝ Алексей Тарасович Марков, 12 (24) մարտի, 1802, Նովգորոդ, Ռուսական կայսրություն – 28 փետրվարի (12 մարտի), 1878, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս պատմական գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի գեղանկարչության վաստակավոր պրոֆեսոր, ակադեմիկոս։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսեյ Մարկովը ծնվել է 1802 թվականի մարտի 12-ին (նոր տոմարով՝ մարտի 24) Նովգորոդում։ Սովորել է Գեղարվեստի կայսերական ակադեմիայում՝ աշակերտելով Անդրեյ Իվանովին, Ալեքսեյ Եգորովին ու Վասիլի Շեբուևին։
Նկարչության ու գեղանկարչության բնագավառում իր ունեցած հաջողությունների համար 1824 թվականին արժանանալով փոքր ու մեծ արծաթե մեդալների՝ նույն թվականին ավարտել է ակադեմիական դասընթացը՝ ստանալով XIV դասի նկարչի կոչում և փոքր ոսկե մեդալ, որ նրան շնորհվել է ըստ ծրագրի ստեղծված «Պրիամոսն Աքիլլեսից խնդրում է Հեկտորի դին» (ռուս.՝ «Приам испрашивает у Ахиллеса труп Гектора») նկարի համար։ Նա մնացել է ակադեմիայում որպես կրթաթոշակառու հետագա ինքնակատարելագործման համար։
1830 թվականին «Սոկրատեսն իր վախճանից առաջ աշակերտների հետ զրուցում է հոգու անմահության մասին» (ռուս.՝ «Сократ перед своей кончиной беседует с учениками о бессмертии души») նկարի համար Ալեքսեյ Մարկովն արժանացել է մեծ ոսկե մեդալի և կրթաթոշակով ուղարկվել արտասահման։
Դրեզդենում Ալեքսեյ Մարկովը կրկնօրինակել է Ռաֆաելի Սիքստինյան Տիրամայրը, Հռոմում ստեղծել է նրա «Հրդեհ Բորգոյում» որմնանկարի պատճենը, նկարել «Ֆորտունան ու աղքատը» (ռուս.՝ «Фортуна и Нищий») նկարը, որի համար 1836 թվականին արժանացել է ակադեմիկոսի կոչման, ինչպես նաև «Քրիստոնյա նահատակները Կոլիզեյում» (ռուս.՝ «Христианские мученики в Колизее») էսքիզը, որի համար 1842 թվականին Գեղարվեստի կայսերական ակադեմիայի կողմից ճանաչվել է երկրորդ աստիճանի պրոֆեսորի կոչման։ 1852 թվականին ստացել է առաջին աստիճանի պրոֆեսորի կոչում, իսկ 1865 թվականից ունեցել է վաստակավոր պրոֆեսորի կոչում։
Չունենալով առանձնակի տաղանդ, բայց լինելով լավ ուրվանկարիչ և բարեխիղճ ու աշխատասեր մարդ՝ Ալեքսեյ Մարկովը ռուսական գեղանկարչության զարգացմանը նպաստել է հատկապես իր մանկավարժական գործունեությամբ. նա երիտասարդ նկարիչների նկատմամբ ցուցաբերել է հատուկ ուշադրություն, ինչի շնորհիվ նրա մոտ ավելի շատ աշակերտներ էին գրանցվում, քան մյուս պրոֆեսորների[1]։
Կար նաև պրոֆեսոր Ալեքսեյ Տարասովիչ Մարկովը։ Կարլ Բրյուլովը նրան կնքել էր Կոլիզեյ Ֆորտունիչ, աղքատ պրոֆեսոր պարտքերով։ Դա այն պատճառով, որ նա իր կյանքում ստեղծել է միայն «Ֆորտունան ու աղքատը» նկարը և հռոմեկանա կյանքի ութ տարիների ընթացքում արել է «Կոլիզեյ, կամ քրիստոնեության առաջին նահատակները» էսքիզը՝ խոստանալով ստեղծել նկարը։ Քսանհինգ տարի սպիտակ կտավը մնացել է նրա արվեստանոցում, և նկարը ոչ ոք չի տեսել։ Սակայն, մի կողմ թողնելով այս ծաղրը, մեզնից բոլորը արդարացիությամբ կընդունեն, որ նա եղել է լավագույն դասախոսն ու մանկավարժը, այդ պատճառով էլ նրա աշակերտները բոլորից շատ էին։
Բնօրինակ տեքստ (ռուս.)
Был также профессором Алексей Тарасович Марков. Это - адамова голова со стоящей в разнотык щетиной. К. П. Брюллов окрестил его в Колизей Фортуныча, нищего профессора в долг. Это потому, что он только и сотворил в жизни картину «Фортуна и нищий» и написал за все восемь лет римского жития эскиз «Колизей, или первые мученики христианства», пообещав написать картину. Двадцать пять лет белый холст стоял в его мастерской, и картину никто не увидел. Но, оставя эти насмешки в сторону, всякий из нас отдаст ему справедливость, что это был лучший профессор и преподаватель, а потому учеников у него было более всех. - Ալեքսեյ Բոգոլյուբով, «Записки моряка-художника»[2]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ А. И. Сомов. Марков, Алексей Тарасович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- ↑ Боголюбов, Алексей Петрович. ««Записки моряка—художника»». Академия художеств или свободным художествам (ռուսերեն). Межрегиональная общественная организация Центр Духовной Культуры. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Марков Алексей Тарасович в энциклопедии русской живописи Artsait.ru» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 30-ին.
- «Марков Алексей Тарасович в Энциклопедии живописи и графики Art-каталог» (ռուսերեն).
- А. И. Сомов. Марков, Алексей Тарасович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона ։ в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Մարկով» հոդվածին։ |
|
- Մարտի 24 ծնունդներ
- 1802 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Մարտի 12 մահեր
- 1878 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Գեղանկարչության պրոֆեսորներ
- Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսներ
- Ռուս նկարիչներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- 19-րդ դարի ռուս նկարիչներ