Ալեքսեյ Եպիֆանովը Վոլգոգրադի «Ռոտորի» ֆուտբոլային դպրոցի սան է։ Սկսել է խաղալ թիմի երկրորդ կազմում, որը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնի «Պովոլժիե» տարածաշրջանում։ Պրոֆեսիոնալ մակարդակում իր առաջին խաղն անցկացրել է 2000 թվականի մայիսի 12-ին ընդդեմ Վոլգայի «Դիանայի»՝ հանդիպման երկրորդ րոպեին փոխարինելով Սերգեյ Տիմոֆեևին[3]։ 2001 թվականին սկսել է հանդես գալ «Ռոտորի» երկրորդ կազմում, որը հանդես էր գալիս բարձրագույն դիվիզիոնում։ Երկրորդ կազմերի մրցաշարում երկու մրցաշրջան անցկացնելուց հետո սկսել է մասնակցել առաջին թիմի խաղերին։ «Ռոտորի» կազմում իր առաջին խաղն անցկացրել է 2002 թվականի սեպտեմբերի 14-ին՝ թիմի հիմնական կազմում մասնակցելով Ռուսաստանի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի՝ «Տոմ» ակումբի դեմ խաղին[4]։ Նույն թվականին կատարել է նորամուտը Պրեմիեր լիգայում՝ թիմի մեկնարկային կազմում դուրս գալով խաղադաշտ վերջին տուրի խաղում ընդդեմ «Ալանիայի»[5]։ 2004 թվականին Եպիֆանովն ստացել է խաղային պրակտիկա հիմնական թիմում, սակայն մրցաշրջանի արդյունքում «ռոտորն» զբաղեցրել է վերջին տեղն ու անցել առաջին դիվիզիոն, իսկ 2005 թվականի սկզբին ընդհանրապես զրկվել է պրոֆեսիոնալ կարգավիճակից և դուրս մնացել ՊՖԼ-ից[6]։ Մարտի 7-ին Ալեքսեյ Եպիֆանովը պայմանագիր է կնքել առաջին դիվիզիոնի «Ուրալ» (Եկատերինբուրգ) ակումբի հետ[7]։ Առաջին կես տարին փորձել է ամրապնդել տեղը հիմնական թիմում, բայց այդպես էլ չի ստացել պատշաճ խաղային պրակտիկա՝ մասնակցելով ընդամենը երեք խաղի։ Օգոստոսին տեղափոխվել է Կրասնոդարի«Կուբան» մինչև մրցաշրջանի ավարտը[8], սակայն այնտեղ նույնպես հիմնական կազմում խաղացել է ոչ հաճախ։ Նոր մրցաշրջանում Ալեքսեյ Եպիֆանովը նորից փորձել է ամրապնդել դիրքերը հիմնական կազմում, բայց երեք խաղ անկացնելուց հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով ուղարկվել է Ստերլիտամակի «Սոդովիկ»[9]։ 2007 թվականի փետրվարին տեղափոխվել է Կալինինգրադի «Բալթիկա»[10]։ Այդտեղ նա պարբերաբար դուրս է եկել խաղադաշտ և խփել է իր առաջին գոլը պրոֆեսիոնալ մակարդակում՝ բացելով խաղի հաշիվը Իվանովոյի «Տեքստիլշչիկի» դեմ հանդիպման 17-րդ րապեին[11]։ Ճնայած մրցաշրջանի ավարտին լուրեր են տարածվել, թե Եպիֆանովը պայմանագիր է կնքել Նիժնի Նովգորոդի «Վոլգայի» հետ[12], 2008 մրցաշրջանը նա սկսել է Իրկուտսկի «Զվեզդայի» կազմում, իսկ ամռանը տեղափոխվել է Խաբարովսկի «ՍԿԱ Էներգիա»։ 2009 թվականի ամռանը Եպիֆանովը աշխատավարձի ուշացումների պատճառով հեռացել է թիմից որպես ազատ գործակալ[13] և օգոստոսի 6-ին համալրել է Պերմի «Ամկարի» շարքերը՝ կնքելով պայմանագիր 2,5 տարով[14]։ Չկարողանալով տեղ գրավել թիմի հիմնական կազմում՝ Եպիֆանովը հանդես է եկել երիտասարդական թիմերի առաջնությունում։ 2010 թվականի սկզբում վերադարձել է հարազատ «Ռոտոր», որը հանդես էր գալիս առաջին դիվիզիոնում։ Ընտրվել է թիմի փոխավագներից մեկը[15]։ Մրցաշրջանի արդյունքներով Վոլգոգրադի թիմն զբաղեցրել է 16-րդ տեղը և անցել երկրորդ դիվիզիոն։ 2011 թվականի մարտի սկզբին Եպիֆանովը պայմանագրային համաձայնություն է կնքել Կուրսկի «Ավանգարդի» հետ[16]։ Թիմի կազմում Եպիֆանովն անցկացրել է 24 խաղ երկրորդ դիվիզիոնում։ Նոյեմբերի 1-ին երկկողմանի համաձայնությամբ ժամկետից շուտ խզվել է պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2012 թվականի ամառ[17]։ 2012 թվականի փետրվարի 14-ին Ալեքսեյ Եպիֆանովը պայմանագիր է կնքել Մուրմանսկի «Սևերի» հետ[18]։