Ալեքսան Մակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսան Մակյան
Ծնվել է1914
ԾննդավայրՂուլալի, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ

Ալեքսան Հարությունի Մակյան (1914, Ղուլալի, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1940): Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսան Մակյանը ծնվել է 1914 թվականին, Շամշադինի շրջանի Այգեձոր գյուղում։ 1936 թվականին ավարտել է Բերդի միջնակարգ դպրոցը և զորակոչվել է կարմիր բանակ։ Ծառայել է Կ. Ե. Վորոշիլովի անվան 228-րդ լեռնահրաձգային դիվիզիայի երրորդ գնդում՝ որպես հրետանավոր-նշանառու։ Բանակից զորացրվելուց հետո աշխարհագրության ուսուցիչն աշխատել է հայրենի Այգեձորի դպրոցում։ Աշխատել է նաև շրջանի Նավուր և Թովուզ գյուղերի մանկավարժական կոլեկտիվներում[1]։

Պատերազմի առաջին օրերից Մակյանը զորակոչվել է։ Զինվորական ուսումնարանն ավարտելուց հետո լեյտենանտի կոչումով մեկնել է ռազմաճակատ։ 284-րդ հրաձգային դիվիզիայի 1043 գնդի առաջին գումարտակի ականանետային վաշտում Մակյանր, որպես դասակի հրամանատար, մարտնչել է Կուրսկի մատույցներում։ Կռվել է Ստալինգրադյան ճակատամարտում, լեգենդար 62-րդ բանակի կազմում։ Արժանացել է «Խիզախության համար» մեդալի, հետագայում՝ «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալի։ Մարտերից մեկում Մակյանը վիրավորվել է, հոսպիտալում ապաքինվելուց հետո գործուղվել է զինվորական ծառայության թիկունքում (որպես երրորդ կարգի հաշմանդամ)։ 1940 թվականին ընդունվել է կուսակցության շարքերը։ 1943-1946 թվականներին աշխատել է Դոնի Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանի զինկոմիսարիատում[1]։

1946 թվականի ապրիլին, բանակից զորացրվելուց հետո, Մակյանն աշխատել է «Շամշադինի կոլխոզնիկ» թերթի խմբագրությունում, որպես պատասխանատու քարտուղար։ Մեկ տարի հետո տեղափոխվել է հայրենի գյուղ և անցել մանկավարժական աշխատանքի։ Ավարտել է Երևանի պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի աշխարհագրական ֆակուլտետը։ Հայրենի գյուղի դպրոցում եղել է զինղեկ[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Խիզախության համար» մեդալ
  • «Ստալինգրադի պաշտպանության համար» մեդալ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]