Ալեքսանդր Վոզիանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ալեքսանդր Վոզիանով
Возианов Александр Фёдорович.jpg
Ծնվել էհոկտեմբերի 2, 1938(1938-10-02)
ԾննդավայրՄելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմայիսի 7, 2018(2018-05-07) (79 տարեկանում)
Մահվան վայրԿիև, Ուկրաինա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Ukraine.svg Ուկրաինա
Ազգությունհույն
ԿրթությունԿիևի բժշկական համալսարան
Մասնագիտությունհամալսարանի պրոֆեսոր և ուրոլոգ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրNational Academy of Medical Sciences of Ukraine? և Կիևի բժշկական համալսարան
ԱնդամակցությունՈւկրաինայի գիտությունների ազգային ակադեմիա
ԱմուսինԺաննա Վոզիանովա
ԶավակներQ12090195?
ՊարգևներՈւկրաինայի գիտության և տեխնոլոգիաների պետական մրցանակ, Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվավոր դիպլոմ, Ուկրաինայի հերոս, Ուկրաինայի հերոս, Պետության շքանշան, Իշխան Յարոսլավ Իմաստունի շքանշան և Ուկրաինայի նախագահի պատվո նշան շքանշան

Ալեքսանդր Ֆեդերովիչ Վոզյանով (հոկտեմբերի 2, 1938(1938-10-02), Մելիտոպոլ (քաղաք, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 7, 2018(2018-05-07), Կիև, Ուկրաինա), խորհրդային և ուկրաինացի բժիշկ, ուրոլոգ, ուրուլոգիական գիտական դպրոցի հիմնադիր: Բժշկական գիտությունների դոկտոր (1978), պրոֆեսոր (1980), Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (1991 թվականի ապրիլից), Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1993 թվականի մարտից): Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ (1993 թվականի մարտից մինչև 2011 թվականի հունվար): Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության անդամ, Ուկրաինայի ԲԳԱ ուրուլոգիայի ինստիտուտի տնօրեն, Ուկրաինայի Բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի նախագահ (1998 թվականի նոյեմբերից): Ա. Բոգոմոլեցի անվան ազգային բժշկական համալսարանի ուրուլոգիայի ամբիոնի վարիչ (1981 թվականից): Ուկրաինայի բժշկական գիտությունների ակադեմիայի ամսագրի և «Ուրոլոգիա» ամսագրի գլխավոր խմբագիր, «Բուժում և ախտորոշում» հրատարակչության գիտական ղեկավար: Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի (1996), Բրազիլիայի բժշկական գիտությունների ակադեմիայի (1997), Լեհաստանի Շվեյցերի անվան բժշկության ակադեմիայի (1997), Բելառուսի բժշկական գիտությունների ակադեմիայի (1998), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի (2001) լիիրավ անդամ: Տերնոոպոլի Ի. Յ. Գորբաչովսկու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր պրոֆեսոր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1938 թվականի հոկտեմբերի 2-ին Ուկրաինական ԽՍՀ Զապորոժիեի մարզի Մելիտոպոլ քաղաքում: Ազգությամբ հույն է:

Սովորել է Կիևի բժշկական ինստիտուտի բժշկության ֆակուլտետում (1962):

1970 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Երեխաների ուրուլոգիական որոշակի հիվանդությունների ռադիոիզոտոպային ախտորոշման մեթոդներ», իսկ 1978 թվականին՝ դոկտորական ատենախոսություն «Ուրուլոգիական հիվանդների ֆունկուրոլոգիան և նեֆրոլոգիան հետվիրահատական շրջանում» թեմաներով: 1966 թվականից աշխատել է Կիևի բժշկական ինստիտուտում:

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Վոզիանովը գրել է ավելի քան 400 աշխատանք՝ հիմնականում ուրոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման վերաբերյալ, այդ թվում՝ 30 մենագրություններ և դասագրքեր.

  • «Ախտորոշման ռադիոիզոտոպային մեթոդները մանկական ուրոլոգիայում» (1972),
  • «Հետազոտությունների ֆունկցիոնալ մեթոդները մանկական ուրոլոգիայում և նեֆրոլոգիայում» (1982),
  • «Կրկնվող նեֆրոլիտի վիրաբուժական բուժում» (1984),
  • «Մանկական տարիքի գործնական ուրոլոգիայի հիմունքները» (1984)
  • «Ուրոլոգիայի ատլաս-ուղեցույց» (1990),
  • «Միզապարկի և միզասեռական խուղակներ կանանց մոտ»
  • «Կլինիկական ջերմաախտորոշում» (1991),
  • «Միզապարկի հիվանդություններ երեխաների մոտ» (1992),
  • «Ուրոլոգիա» (1993),
  • «Միզապարկի քաղցկեղի նախաքաղցկեղային շրջանը և վաղ ձևերը» (1994),
  • «Կլինիկական սեքսոլոգիա և անդրոլոգիա» (1996, համահեղինակ),
  • «Սեքսոլոգիա և անդրոլոգիա» (1997),
  • «Ցիտոկիներ: Կենսաբանական և հակաբորբոքային հատկություններ» (1998),
  • «Թերապևտիկ պրակտիկայում կենսաբանական հեղուկների միջփուլային տենսիոմետրիան և ռեոմետրիան» (2000)
  • «Ուրոլոգիայի ատլաս-ձեռնարկ» (3 հատոր, 2001),
  • «Չեռնոբիլի վթարի առողջապահական հետևանքները» (2003) և այլն:

Ալեքսանդր Վոզիանովը 15 հայտնագործությունների հեղինակ է

Պարգևներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուկրաինայի հերոս (օգոստոսի 21, 2000, առողջապահության և բժշկական գիտությունների զարգացման ոլորտում ուկրաինական պետությանը մատուցած նշանակալի անձնական ծառայությունների համար),
  • Պարգևատրվել է իխան Յարոսլավ Իմաստունի IV (1999) և V (1998) կարգի շքանշաններով, Ուկրաինայի նախագահի պատվավոր մրցանակով (1996 թվական),
  • Ուկրաինական ԽՍՀ և Ուկրաինայի պետական մրցանակի դափնեկիր, գիտության և տեխնիկայի բնագավառում (1986, 2001),
  • Ուկրաինական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1986),
  • Ուկրաինայի նախագահի պատվոգիր (1996),
  • Ուկրաինայի նախարարների կաբինետի պատվոգիր (2003):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Вітчизняні вчені. Почесні професори ДВНЗ «Тернопільський державний медичний університет імені І. Я. Горбачевського МОЗ України» // Майбутнє твориться сьогодні (2007—2012) [Текст] / [М. А. Андрейчин, С. М. Андрейчин, Л. С. Бабінець та ін.]. — Тернопіль : ТДМУ : Укрмедкнига, 2012. С. 8—12. — ISBN 978-966-673-191-6.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]