Ալեքսանդր Ռաֆայել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ռաֆայել
անգլ.՝ Alexander Raphael
Ծնվել էմոտ 1775[1]
Մահացել էնոյեմբերի 17, 1850(1850-11-17)[2]
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՄիացյալ Թագավորության 15-րդ պառլամենտի անդամ և Միացյալ Թագավորության 12-րդ խորհրդարանի անդամ
ԿուսակցությունՄեծ Բրիտանիայի պահպանողական կուսակցություն և Լիբերալ կուսակցություն

Ալեքսանդր Ռաֆայել (մոտ 1775[1] - նոյեմբերի 17, 1850(1850-11-17)[2]) առաջին բրիտանահայը, որը ծառայել է Միացյալ Թագավորության Համայնքների պալատում[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Ռաֆայելն ընտրվել է որպես Վիգերի պատգամավոր Իռլանդիայի Քառլոու շրջանի ընտրատարածքից՝ 1835 թվականի հունիսին տեղի ունեցած միջանկյալ ընտրությունների ժամանակ։ Սակայն ընտրությունների արդյունքները վիճարկվել են միջնորդության հիման վրա, և նա պաշտոնանկ է արվել 1835 թվականի օգոստոսի 19-ին։ Ռաֆայելին որպես կաթոլիկ վիգ Սենտ Ալբանսից հաջողվել է կրկին մտնել Համայնքների պալատ 1847 թվականին և աթոռը պահպանել մինչև մահը։ Նախքան խորհրդարանում ծառայելը, նա 1834 թվականին եղել է Լոնդոնի շերիֆը, որի ժամանակ հանցագործի հետ կռվելիս կորցրել է ձախ ցուցամատի ծայրը[4]։ Նրա հայրը Էդվարդ Ռաֆայելն էր, որը Հնդկաստանի Մադրաս քաղաքում գտնվող Carniac բանկի հիմնադիրներից էր, որն իր դռները բացել էր 1788 թվականին։

Նրա ժառանգությունը Լոնդոնի Սըրբիթոն շրջանի Սուրբ Ռաֆայել եկեղեցին է, որը նա ֆինանսավորել է և կառուցել որպես ընտանեկան մատուռ։ Շինարարությունն ավարտվել է 1848 թվականին, նրա մահից ընդամենը երկու տարի առաջ։ Այն հետագայում բացվել է հանրության համար որպես Հռոմի կաթոլիկ եկեղեցի նրա եղբորորդու՝ Էդվարդի կողմից[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.britishnewspaperarchive.co.uk/viewer/bl/0000165/18501122/006/0002
  2. 2,0 2,1 2,2 Essex County Standard — 1831. — ISSN 0964-2838
  3. Seth, Mesrovb Jacob (1937). Armenians in India: From the Earliest Times to the Present. Calcutta. էջ 595. ISBN 9788120608122.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. David Marshall Lang.Armenia: Cradle of Civilization. George Allen and Unwin Publishers. British 0-04-956008-5
  5. «Saint Raphael - Our Church». Official website. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Parliamentary Election Results in Ireland, 1801-1922, edited by B.M. Walker (Royal Irish Academy 1978)
  • Leigh Rayment's Historical List of MP s
  • James Corbett, A History of St Albans states that Alexander Raphael was a Whig, as does F.W.S. Craig in British Parliamentary Election Results 1832-1885.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]