Ալեքսանդր Ռանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Ռանով
Ծնվել էդեկտեմբերի 7, 1899(1899-12-07)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է1979
Վախճանի վայրԴուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Գրական անունАэций Ранов
Մասնագիտությունբանաստեղծ և համաճարակաբան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Ժանրերպոեզիա
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
ԶավակներՎադիմ Ռանով

Ալեքսանդր Իսահակովիչ Ռանով (ռուս.՝ Александр Исаакович Ранов, դեկտեմբերի 7, 1899(1899-12-07), Դոնի Ռոստով, Դոնի զորքի մարզ, Ռուսական կայսրություն - 1979, Դուշանբե, Տաջիկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ռուս բանաստեղծ, «Նիչևոկի» գրական խմբի անդամ (կեղծանունը՝ Աեցի Ռանով)։ Եղել է համաճարակաբանության ոլորտի մասնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1899 թվականի դեկտեմբերի 7-ին, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում։

Ավարտել է Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի բժշկական ֆակուլտետը[1]։

«Աեցի Ռանով» կեղծանվամբ ընգրկված է եղել «Նիչևոկի» գրական խմբում, որը հիմնադրվել էր Մոսկվայում 1920 թվականի սկզբին և վերջնականապես ձևավորվել նույն թվականի օգոստոսին՝ Դոնի Ռոստովի Բանաստեղծների միությանը կից[2]։

1920 թվականի հուլիսին Աեցի Ռանովը, Ռյուրիկ Ռոկը և Լազար Սուխարեբսկին Մոսկվայում հրատարակել են նիչևոկ բանաստեղծների «Ձեզ» բանաստեղծական ժողովածուն[3]։

1922-1926 թվականներին Ռանովն աշխատել է Ուրալի մարզում նախ որպես օրդինատոր, ապա՝ շրջանային բժիշկ։

Ծառայությունից հեռացել է 1979 թվականին՝ տեղափոխվելով որդու մոտ՝ Դուշանբե, որտեղ էլ ողբերգաբար զոհվել է։

Պետական պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան
  • «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում փառապանծ աշխատանքի համար» մեդալ

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ելենա Ալեքսանդրովնա Ռանովա (1897-1979)՝ կինը, ուսուցչուհի, բանաստեղծուհի[1][4]։
    • Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Ռանով (1922-1941)՝ որդին[1]։
    • Վադիմ Ալեքսանդրովիչ Ռանով (1924-2006), որդին, հնագետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Портнягин В. Ранняя и поздняя Ранова // Новый мир. — 2009. —16 апр.
  2. Медведев, Сергей Артурович От греха подальше Есенин покидает Ростов // Кто главный. — 2008. — № 5.
  3. Ранов Аэций, Рок Рюрик, Сухаребский Лазарь Вам: (От ничевоков чтение) / Ред. Л. М. Сухаребского. — М.: Хобо, 1920. — 20 с.
  4. Скудина А. Вышел в свет первый и единственный сборник стихов Елены Рановой Արխիվացված 2018-11-11 Wayback Machine // Россия-1. Вести. — 2011. — 16 февр.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]