Ալեքսանդր Պենն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Պենն
Alexander Penn.jpg
Ծնվել էփետրվարի 14, 1906(1906-02-14)
ԾննդավայրNizhnekolymsk, Q6367797?, Նիժնեկոլիմսկի ուլուս, Ռուսաստան կամ Ակիմովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ
Վախճանվել էապրիլի 19, 1972(1972-04-19)[1][2] (66 տարեկանում)
Վախճանի վայրԹել Ավիվ, Իսրայել
Մասնագիտությունբանաստեղծ և գրական խմբագիր
Լեզուռուսերեն և եբրայերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
ԿուսակցությունPalestine Communist Party?

Ալեքսանդր Պենն (եբր.՝ אלכסנדר פן‎, ռուս.՝ Александр Пэнн, փետրվարի 14, 1906(1906-02-14), Nizhnekolymsk, Q6367797?, Նիժնեկոլիմսկի ուլուս, Ռուսաստան և Ակիմովկա (քաղաքատիպ ավան, Ուկրաինա), Զապորոժիեի մարզ, Ուկրաինական ԽՍՀ - ապրիլի 19, 1972(1972-04-19)[1][2], Թել Ավիվ, Իսրայել), իսրայելցի գրող[3][4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավրաամ (Ալեքսանդր) Պեպլիկեր-Շտերնը (հետագայում՝ Պենն) ծնվել է Նիժնեկոլիմսկում, Ռուսաստան: Նրա կենսագրության մեկ այլ տարբերակի համաձայն՝ հայրը, Յոսեֆ Շտերնը, երեխաների համար հրեական կրոնական դպրոց ուներ և ուսուցանում էր եբրայերեն: Երիտասարդ տարիքում Պեննը բռնցքամարտիկ էր: 1920 թվականին նա տեղափոխվել է Մոսկվա՝ կինոյի ուսումնասիրության համար, նույն տարում հրատարակել է առաջին բանաստեղծությունները ռուսերենով: 1927 թվականին ներգաղթել է Մանդատային Պաղեստին: Թել Ավիվում աշխատել է որպես բռնցքամարտի մարզիչ, ինչպես նաև ֆերմեր, շինարար և պահակ: Ռուսաստանում զինվորական ծառայությունից խուսափելով՝ Յոսեֆ Շտերնը փոխել էր իր ազգանունը և դարձել Պեպլիկեր: Պեննը որպես գրական անուն վերցրել է Պեպլիկերի "peh" մասնիկը և Շտերնի վերջին "nun" մասնիկը: Ամուսնացել է Բելլայի հետ, սակայն ռոմանտիկ հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Հանա Ռովինայի հետ, որի հետ ունեցել են դուստր՝ Իլանան[5]: Պեննը ունեցել է ևս երկու երեխա՝ դուստր՝ Զերուբալևան և որդին՝ Ադամը: Հետագայում ամուսնացել է Հանայի հետ, և ունեցել են ևս մեկ դուստր՝ Սինիլգա Էյսենսչրեյբեր Պեննը[6]:

1940 թվականից մինչև մահը՝ 1972 թվական, Պեննը ապրել է Դիզենգոֆ փողոցի հյուսիսային հատվածում գտնվող փոքրիկ բնակարանում, տեղական ոստիկանության հարևանությամբ[7]:

Գրական գոծունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պաղեստինում հաստատվելուց հետո Պեննը սկսեց եբրայերեն պոեզիա գրել: Այդ բանաստեղծությունները նա հրատարակել է «Դավար» թերթում և գրական մի շարք ամսագրերում: Որպես մարքսիստ և Իսրայելական կոմունիստական կուսակցության անդամ՝ նա խմբագրել է կուսակցության «Կոլ Հաամ» գրական բաժինը:

Ալեքսանդր Պեննի հուշաքարը Թել Ավիվում

1957 թվականին հրատարակվել է նրա բանաստեղծություների «Ճանապարհին» ժողովածուն՝ Գերշոն Նիսպելի պատկերազարդումներով: Չնայած Կոմունիստական կուսակցությանը նրա անդամակցությանը, Պեննը պնդել է, որ ժողովածուում ընդգրկեն հրեական և սիոնիստական բովանդակությամբ բանաստեղծություններ, որի համար նրան կուսակցությունից քննադատել են դեվիանտ վարքի համար: 1958 թվականին Քեշեթ գրական պարբերականի խմբագիր Ահարոն Ամիրը հրատարակեց Պեննի մի շարք բանաստեղծություններ: Չնայած քաղաքական համոզմունքների համար Պեննը արտաքսված էր, առաջատար գրական գործիչները շարունակում էին հանդիպել նրա հետ և հիանալ նրա աշխատանքներով, այդ թվում` Ավոտ Եշուրուն[8]:

Պեննի ամենահայտնի բանաստեղծություններից մեկը՝ «Վիդուի» (Իմ խոստովանություն), սիրո և մահվան մասին տագնապալի մի նմուշ է: Բանաստեղծության համար 1970-ական թվականներին գրվել է երաժշտություն, որը ձայնագրել են բազմաթիվ իսրայելցի երգիչներ ու երաժիշտներ, այդ թվում`Միխալ Տալը, Յուդիթ Ռավիցը և Մարինա Մաքսիմիլյան Բլյումինը:

1989 թվականին եբրայերենով հրատարակվել է Պեննի կենսագրությունը "Shalekhet Kokhavim" («Սփռված աստղեր. Ալեքսանդր Պենն: Կյանքն ու գործունեությունը մինչև 1940 թվական»):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
  3. «Пэнн Александр (Penn Aleksandr)»։ Электронная еврейская энциклопедия (Electronic Jewish Encyclopedia) (Russian)։ Արխիվացված օրիգինալից 6 July 2017-ին։ Վերցված է December 17, 2008 
  4. «Alexander Penn»։ The Institute for the Translation of Hebrew Literature։ Վերցված է December 17, 2008 
  5. Her mother's daughter
  6. Man of Many Parts
  7. All we have left
  8. Life After Baghdad: Memoirs of an Arab-Jew in Israel, 1950-2000, Sasson Somekh

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]